Ամերիկյան արտաքին քաղաքական ուղեգծի վրա ազդեցության համար կատաղի մրցակցություն է առաջացել պետքարտուղար Մայք Պոմպեոյի և ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնիի միջև, լարվածությունն աճում է Իրանի, ԿԺԴՀ-ի և Վենեսուելայի հետ Վաշինգտոնի խնդիրների ֆոնին, հայտնել է CNN հեռուստաընկերությունը։ Լարվածությունը պայմանավորված է ոչ թե արտաքին քաղաքականության նկատմամբ մոտեցումների տարբերությամբ, այլ պաշտոնեական պարտականությունների կատարման ոճով:
Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնականի շրջահայացությունը հարուցում է պետքարտուղարի բացահայտ գրգռվածությունը և արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի իր լիազորությունների բռնատիրման փորձի կասկածանքներ: Հեռուստաընկերության աղբյուրներից մեկի մոտ տպավորություն Է ստեղծվել, թե «Ջոն Բոլթոնն իրեն պետքարտուղար Է ներկայացնում» և չափազանց հաճախ է դիմում Twitter-ին՝ նշելու իր դիրքորոշումն արտաքին քաղաքականության այս կամ այն հրատապ թեմայի վերաբերյալ:
«Կան տարաձայնություններ, և դա նկատելի է դառնում», - նշել է հեռուստաընկերության աղբյուրներից մեկը: