Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ինչու՞ ՀԱՊԿ-ը «պատժեց» Հայաստանին

Ինչու՞ ՀԱՊԿ-ը «պատժեց» Հայաստանին
25.05.2019 | 16:35

«168 Ժամի» հետ զրույցում մոսկովյան աղբյուրը, անդրադառնալով ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակին և օրերս կայացված որոշման պատճառներին, ասել է. «Ի սկզբանե չափազանց բացասական արձագանք ստացավ Յուրի Խաչատուրովի դեմ քրգործի հարուցումն առանց այդ պաշտոնից ետկանչի, որը ՀԱՊԿ անդամ բոլոր մյուս երկրները, առավելապես՝ Ռուսաստանը, դիտարկեց՝ որպես անհարգալից վերաբերմունք ՀՀ նորընտիր իշխանությունների կողմից։ Այս ամենն ավելի սուր ընկալվեց, քանի որ Հայաստանում նոր էին ավարտվել հեղափոխական իրադարձությունները, և հայ-ռուսական ակտիվ փոխգործակցություն դեռ հաստատված չէր, հստակ չէր, թե ինչ կարելի էր սպասել նոր իշխանություններից, և այդ անակնկալ որոշումը լուրջ հետևանքների պատճառ դարձավ, քանի որ հետագայում Ռուսաստանն արդեն չաջակցեց Հայաստանին այդ պաշտոնը պահպանելու խնդրում, ըստ էության, «պատժելով»: Նա հիշեցրել է, որ անցյալ տարեվերջին որոշ նիստեր հետաձգվեցին, ապա ՀՀ-ում ընտրություններ տեղի ունեցան, և հարցն անորոշ վիճակում էր, այդ ընթացքում Հայաստանն էլ համոզվեց, որ, եթե չփորձի ինչ-որ կերպ հարմարվել այդ դիրքորոշումներին, ավելի սուր տարաձայնություններ են սպասվում, որը կկոտրեր ներկայացվող տպավորությունը, թե հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են։


«Այո, նման իրավիճակի իրավական կարգավորումները հստակեցված չէին, բայց պարզից էլ պարզ էր Ռուսաստանի և մյուս գործընկերների համար, որ գլխավոր քարտուղարի դեմ քրեական գործ հարուցել պետք չէր՝ առանց նրան այդ պաշտոնից հեռացնելու», - ասել է մեր աղբյուրը»:

Դիտվել է՝ 597

Մեկնաբանություններ