Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Տիմոշենկոն` Ուկրաինայի վարչապե՞տ

Տիմոշենկոն` Ուկրաինայի վարչապե՞տ
17.06.2019 | 18:49

Ուկրաինայի նոր վարչապետը կարող է դառնալ «Բատիկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլիա Տիմոշենկոն: Այս մասին գրում է euromedia24 -ը հղում անելով Ուկրաինայի նախագահ Զելենկսիին մոտ կանգնած սեփական աղբյուրներին:
«Տիմոշենկոյի թեկծանությունը վարչապետի պաշտոնում համաձայնեցրած է բոլորի հետ: Զելենսկին իր կամբինետ կբերի այդ պաշտոնն արդեն մի անգամ զբաղեցրած Տիմոշենկոյին»,- գրում է աղբյուրը:


Նշենք, որ օրեր առաջ Տիմոշենկոն դեմոկրատական բոլոր ուժերին, այդ թվում` նախագահ Վլադիմիր Զելենսկիի «Ժողովրդի ծառա» և «Օկեան Էլզի» խմբի ղեկավար Սվյատոսլավ Վակարչուկի «Ձայն» կուսակցություններին առաջարկել էր միավորվել:
Տիմոշենկոյի խոսքով` դա անհրաժեշտ է անել, որպեսզի հին ուժերը չկարողանան հայտնվել Գերագույն ռադայում:

Դիտվել է՝ 381

Մեկնաբանություններ