Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Արարատ Միրզոյանը բացառում է, թե Ծառուկյանի նկատմամբ ճնշումներ կան

Արարատ Միրզոյանը բացառում է, թե Ծառուկյանի նկատմամբ ճնշումներ կան
17.06.2019 | 22:53

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը բացառում է, թե ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ճնշումներ են բանեցվում՝ նրան կանչելով հարցաքննության։ «Ես նման բան բացառում եմ, մեկ, երկրորդը, բոլորովին համաձայն չեմ էդպիսի կարծիք հնչեցրած մարդկանց հետ և երրորդը, ի՞նչ է նշանակում միտում, երբ նույն ձևով հրավիրում են նախկին նախագահների, վարչապետների, բազմաթիվ այլ պաշտոնատար անձանց։ Ի վերջո, օրենքը բոլորի համար է և օրենքի առաջ բոլորը հավասար են, եթե որևէ գործի քննության շրջանակներում իրավապահ մարմինը անհրաժեշտություն է գտնում հարվիրել՝ տեղեկություններով կիսվելու, էսպես ձևակերպենք, որևէ մարդ, անկախ զբաղեցրած պաշտոնից, պարտավոր է գնալ և իր կարծիքը ասել», - նշեց Միրզոյանը։
ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր հակադարձեց՝ ոմանք փորձում են Ծառուկյանի անունը կապել բացասական տարբեր գործընթացների հետ: Ընդ որում՝ այդ անձինք թե գործադիր և թե օրենսդիր մարմնից են: «Մեր կյանքի գլխավոր խնդիրը դարձրել են Ծառուկյանի ծանուցագիրը, անհարմար է։ Ծառուկյանը ինքը մինչև Միրզոյանի այդ կարծիքը հայտնելը, որ ասում է՝ բոլորն էլ պարտավոր են, ամենաառաջինը ինքը՝ Ծառուկյանն ասաց, որ բոլորս հավասար ենք օրենքի առաջ, երբ իրեն հարց են տվել։ Հլը տեսեք՝ պետական վարչարարությունը բոլորի նկատմամբ նույն ջանասիրությամբ արվո՞ւմ է, որ էսօր արվում է Ծառուկյանի սեփականությունը հանդիսացող օբյեկտների նկատմամբ։ Էսօր բոլոր քաղաքական գործիչների՝ ընդդիմադիր կամ իշխանական, արտահայտությունները այդպիսի մեծ հնչեղություն ստանո՞ւմ են», - ընդգծեց Պետրոսյանը։ Հարցին՝ միտո՞ւմ է տեսնում, պատասխանեց. «Պարզապես ոմանց համար ցանկալի է, որ Ծառուկյանի անունը անպայման կապվի այսինչ դատավարության հետ, այնինչ գործընթացի հետ»։


Հարցին՝ ո՞ւմ համար է ցանկալի, Պետրոսյանը արձագանքեց. «Ինքներդ լավ գիտեք, ովքեր որ շահագրգռված են դրանով։ Այդպիսի անձինք կարող են լինել և՛ օրենսդիրում, եթե հաշվի առնենք էն թեման, թե ինչպիսի գրոհ ձեռնարկվեց Ազգային ժողովում ընդամենը մի քանի օր առաջ կապված ցեմենտի հետ առնչվող օրակարգի հարցին, ես հիմքեր ունեմ մտածելու, որ էստեղ էլ կան մարդիկ, ովքեր շահագրգռված են, որ անպայման Ծառուկյանի անունը կապվի ինչ-որ մի բացասական գործընթացի հետ»։

Դիտվել է՝ 190

Մեկնաբանություններ