Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Բեարիցում Պուտինի ընտանիքն ունի երկու շքեղ առանձնատուն

Բեարիցում Պուտինի ընտանիքն ունի երկու շքեղ առանձնատուն
17.06.2019 | 22:57

«Թայմի» տվյալներով՝ Ֆրանսիայի Բեարից քաղաքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընտանիքն ունի երկու թանկարժեք առանձնատուն: Լրագրողներին հաջողվել է զրուցել անշարժ գույքի գործակալ Լորեն Վեբերի հետ, ում խոսքով, 2012-ին առք ու վաճառքի պայմանագիրը ստորագրել են անձամբ Պուտինի դուստր Եկատերինա Տիխոնովան և նրա ամուսին Կիրիլ Շամալովը: Ըստ փաստաթղթերի, գնորդը Շամալովն է՝ Պուտինի ենթադրյալ դստեր՝ Տիխոնովայի ամուսինը, իսկ վաճառողը Պուտինի մտերիմներից միլիարդատեր Գենադի Տիմչենկոն:


Վեբերը պատմել է, որ անցած տարի կապվել էր Շամալովի հետ և հարցրել, թե ինչպես արձագանքի առանձնատան մասին լրագրողների հարցումներին: Շամալովը խնդրել էր ոչինչ չհայտնել լրագրողներին: Տիխոնովային և Շամալովին պատկանող առանձնատան մասին տեղեկությունը «Թայմ»-ի հետ զրույցում հաստատել է Բեարիցի քաղաքապետը: Նա ասել է, թե Տիխոնովային և Շամալովին քաղաքի բնակիչները հաճախ են տեսնում շուկայում:
Ծովափնյա այս նույն քաղաքում մեկ այլ առանձնատուն պատկանում է Պուտինի նախկին կնոջ՝ Լյուդմիլա Պուտինայի ամուսին Արթուր Օչերետնիին: Նրանք ամուսնացել են 2015-ին, Պուտինների ամուսնալուծությունից երկու տարի անց:


«Զնակ․կոմ» պաբերականի հրապարակման համաձայն, Շամալովային և Տիխոնովային պատկանող առանձնատան տարածքը 300 քառակուսի մետր է, հողակտորի տարածքը՝ 2 հազար քառակուսի մետր: Առանձնատունը գտնվում է անմիջապես ծովափին, շուկայական արժեքը մոտ 3,5 միլիոն եվրո է:
«Թայմ»-ը փորձել է խոսել և՛ Շամալովի, և՛ Տիխինովայի, և՛ Լյուդմիլա Պուտինայի հետ, սակայն նրանք անպատասխան են թողել պարբերականի հարցումները:

Դիտվել է՝ 228

Մեկնաբանություններ