Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Աբսուրդի թատրոնը շարունակվում է

Աբսուրդի թատրոնը շարունակվում է
09.07.2019 | 15:38

Այն, որ այս իշխանությունը սոցցանցերում է «նստած» ու վիրտուալ երկիր է կառավարում, նորություն չէ։ Օրերս քաղաքապետարանը քաղաքացիների հետ շփվելու հերթական հարթակն է ստեղծել։ Բայց մինչ նրանք վիրտուալ հարցեր են քննարկում, մարդիկ աղբը բերեցին ու նրանց «քթի տակը» թափեցին, որպեսզի հասկանան, որ իրական վիճակը շատ է տարբերվում իրենց վիրտուալ կառավարումից։ Դրա համար արժե գոնե սենյակի պատուհանից գլուխները հաճախ հանեն, շփվեն մարդկանց հետ։


Այսօր էլ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հենց նոր ակտիվացրեցի իմ էջը activecitizen.am օնլայն հարթակում: Հիշեցնում եմ, որ այս հարթակում արդեն կարող եք ներկայացնել ձեր նախագծերը: Առավելագույն քվե ստացած նախագծերը կիրականացվեն Երևանի քաղաքապետարանի կողմից: Ընդհանուր բյուջեն` 500.000.000 դրամ: Մեկ նախագծի բյուջեն` մինչև 30.000.000 դրամ»։ Ի՞նչ է նշանակում նախագծերը կիրականացվեն առավելագույն քվեով։ Քաղաքապետարանում մասնագետներ չկա՞ն, որ որոշեն այդ նախագծերը որքան են համապատասխան Երևանին, պե՞տք են ընդհանրապես, ի՞նչ են տալու դրանք մայրաքաղաքին։ Ենթադրենք մեկը մեծ PR արեց իր նախագիծը, մարդկանց համոզեց, որ դա լավ բան է, բայց իրականում մասնագիտական տեսանկյունից այդ նախագիծն իրեն չի արդարացնելու։ Հիմա ի՞նչ, դա պետք է իրականացվի՞։ Աբսուրդ է սա։ Մարդիկ քաղաքային իշխանություն են ընտրել, մեծ աշխատակազմ են պահում սեփական հարկերով, որ հետո նրանց ասեն, թե դուք որոշեք ինչ նախագի՞ծ կարող է լավը լինել, էլ ինչու՞ եք մասնագետներ, աշխատակազմ պահում։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1452

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ