Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Ժամն է արդեն իրիկնահացի»

«Ժամն է արդեն իրիկնահացի»
12.07.2019 | 00:52

Երկրի առջև ծառացած մարտահրավերները սպառնալից արագություն են ձեռք բերում, ընդ որում, բոլոր կարևորագույն ոլորտներում՝ արտքաղաքական, ղարաբաղյան, հայաստանյան:
Հայաստանյան զարգացումներում փոխշաղկապված են ներքին ու արտաքին գործոնները, բայց նախ` հրատապից: Նախորդ օրը մի քանի ժամով կաթվածահար էր հայաստանյան էներգետիկ համակարգը, հստակեցնելով ցուցիչը, թե որքան անպատրաստ է փողոցից գահավորակներին հայտնված` «ասֆալտծեփիչ, պատզարկիչ», բացառապես «համտեսների ու վոյաժների» վրա հմտացած, «բաք-օֆիսներից» ղեկավարվող իշխանությունը ցանկացած մարտահրավերի:


ՈՒ թե ելնենք, այսպես ասած, «դավադրության տեսությունից» (ընդ որում, ամենավերջում մշտապես պարզվում է` հենց այդ «տեսությունն» էր կյանքի իրավունք ունեցողը) և չբացառենք, որ հակերային հարձակման արդյունքում է եղել էներգետիկ վթարը` խիստ նրբագեղ հաշվարկով. այն է` վթարն այնպիսին էր, որ շատ չկաթվածահարվի հայոց տնտեսությունը, հետևանքներն անդառնալի չլինեն, բայց փոխանցեն «հարկավոր» մեսիջը, նայեն` ինչ քայլեր են անում հայոց իշխանությունները, որից հետո «կհղվի» հաջորդ մեսիջը:
Հաշվարկն իսկապես խիստ նրբագեղ էր, որովհետև չէր կարող մեկ օրվա մեջ` Սինգապուրում «ծաղիկ» դարձած, խոլորձի բումունքը դեռ վրան օրվա իշխողը երկու հզոր ֆիասկո գրանցել նույն օրը. էներգետիկ վթարին զուգահեռ` Նիկոլ Փաշինյանը հանդիպում էր Դոնալդ Տուսկի հետ, և «համատեղ» փողոցային զբոսանքի ժամանակ վերջինիս անակնկալ մատուցվեց ընդդիմության` Քոչարյանի համակիրների կողմից. ցանած քամին ոչ մեծ փոթորկի պես պարուրեց Նիկոլ Փաշինյանին թե՛ իր ընդդիմադիր «վախտվա» ձեռագրի, թե՛ հնչող բացականչումների տեսքով` Դոնալդ Տուսկի կենդանի ներկայությամբ:
Ասել է` «երկկողմանի» մեսիջ էր հղվում օրվա իշխանությանը: Ինչի՞ մասին. իշխանությունները, թերևս, ավելի լավ կիմանան, սակայն գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումից մենք նույնպես հասկացանք, որ «սկսելա» ու կանգ չի առնելու:


Իսկ որ «սկսելա», ակնառու էր ոչ միայն Իրանի շուրջ սեղմվող աքցանից, այլև, առաջին հերթին, Վրաստանում տեղի ունեցող զարգացումներից, որտեղ Ռուսաստանը բավականին հետաքրքիր կոմբինացիաներով, կիսափափուկ տեխնոլոգիաներով մաստեր-կլասներ տվեց մի շարք ուղղություններով, տնտեսական, որի դեպքում կարողացավ հաճելին համակցել օգտակարի հետ (զարկ տվեց ռուսների` Վրաստանը Ղրիմով փոխարինելու տուրիստական գաղափարին), քաղաքական. որով Մոսկվան փորձեց դանդաղորեն մոտենալ Աջարիային: Ի դեպ, թվում էր, թե Վրաստանում խաղն սկսել է ամերիկյան կողմը, սակայն, ինչպես եղավ 2008-ի օգոստոսին, կարծես հիմա ևս Ռուսաստանը փորձում է վերցնել իր բաժինը և «տուն» գնալ:
Քաղաքագիտորեն ձևակերպած` Հարավային Կովկասում Ռուսաստանն սկսել է ոտնատեղի ամրապնդման աներկբա կասկադ. մինչև ուր կհասնի խաղը, կարելի է հասկանալ, սակայն ինչ արագությամբ, դեռ կերևա:


Ընդ որում, համանման պարտիա կարծես ընթանում է նաև Ղարաբաղում, չնայած խաղն այնտեղ բավականին բարդ ու բազմաֆիգուր է` դատելով խաղի մոդերատորների քայլերից, խաղացողների հայտարարություններից:
Ակնառենք, որ վերը նշված բոլոր զարգացումները միմյանց հետ խիստ փոխկապակցված են, այդ թվում և էներգետիկ վթարը: Ի դեպ, որքան էլ հայաստանյան կողմը, ի տարբերություն ադրբեջանական կողմի, պնդում է` ղարաբաղյան խնդրում բովանդակային բանակցություններ չեն ընթանում, ընդամենը խորհրդատվական հանդիպումներ են, այդ թվում և Վաշինգտոնյան հանդիպումը, հասկանալի է` թե՛ Բոլթոնը, թե՛ Լավրովը բանակցությունների սեղանին ունեն իրենց տարբերակները, որոնց էլ առնչվում են թե՛ հայաստանյան, թե՛ ղարաբաղյան, թե՛ նույնիսկ վրացական զարգացումները: Կկարողանա՞ն հայաստանյան իշխանությունները «ճիշտ» կողմնորոշվել բավականին բարդ այս իրավիճակում, թե՞ «ժամն է արդեն իրիկնահացի», այն է` հեղափոխական երկրորդ էշելոնի ներգրավման: Դժվար է ասել:
Բոլոր դեպքերում, ամերիկյան IRI ընկերության հարցումները, որոնցով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին «հատկացվել» է վարկանիշային 81 տոկոս, «այլ» նախապատրաստումների նոր համակարգ են ազդանշանում:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3353

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ