«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Հրայր Թովմասյան. Ռոբերտ Քոչարյանի գործն ինձ համար, վստահեցնում եմ, սովորական մի գործ է

Հրայր Թովմասյան. Ռոբերտ Քոչարյանի գործն ինձ համար, վստահեցնում եմ, սովորական մի գործ է
20.07.2019 | 11:12

Այն հանգամանքը, որ քաղաքական ամբողջ կյանքը կարող է ծավալվել մեկ քրեական գործի շուրջ, որևէ երկրի համար լավ չէ՝ «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ նկատի ունենալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը։ «Ցանկալի է, որ քաղաքական երևույթները ծավալվեն համապետական ընտրությունների կամ դրան համարժեք այլ իրադարձության շուրջ։ Այնուամենայնիվ, սա ստանդարտ գործ չէ նաև ՍԴ-ի համար, բայց ոչ թե այն պատճառով, որ կա հանրային այդքան մեծ հետաքրքրություն, այլ այն պատճառով, որ վիճարկվող նորմն էականորեն տարբերվում է մյուս հոդվածներից։ Երկրորդ, որ շատ ավելի կարևոր է, մենք երբևէ այս նորմի կիրառման պրակտիկա չենք ունեցել։ Ինձ համար, վստահեցնում եմ, սովորական մի գործ է՝ անկախ քաղաքական և իրավական հետաքրքրությունից։ Իմ և ՍԴ մյուս դատավորների համար այն շարքային գործ է», - հավաստիացրեց Հրայր Թովմասյանն՝ ավելացնելով, որ այս գործում ՍԴ-ի սխալվելն անթույլատրելի է։


Նրա խոսքով՝ ՄԻԵԴ-ը և Վենետիկի հանձնաժողովը որևէ գործով, որևէ դեպքում չեն տալիս վերջնական վերդիկտներ և նույնիսկ չեն որոշում՝ տվյալ հոդվածը համապատասխանու՞մ է եվրոպական կոնվենցիային, թե՞ ոչ։
«Բայց նրանց փորձառությունը, ստանդարտները, որոնք կան եվրոպական երկրներում, մեզ օգնելու են, մենք կարևորելու ենք դրանք՝ նշված գործով որոշում կայացնելու համար։ Գործով վերջնական ակտը, սակայն, կայացնելու է ՍԴ-ն», - շեշտեց ՍԴ նախագահը

Դիտվել է՝ 534

Մեկնաբանություններ