Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Իշխանությունը մտադիր է առաջիկայում Հրայր Թովմասյանին քրեական մեղադրանք առաջադրել

Իշխանությունը մտադիր է առաջիկայում Հրայր Թովմասյանին քրեական մեղադրանք առաջադրել
20.07.2019 | 11:13

«Ժամանակը» գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ազատություն» ռադիոկայանին տված իր հարցազրույցում Սահմանադրական դատարանը դրա նախագահ Հրայր Թովմասյանի կողմից սեփականաշնորհելը համեմատեց նոտարական գրասենյակի սեփականաշնորհման հետ: Պարզվում է՝ այս համեմատությունը պատահական չէ: Արդարադատության նախարար աշխատած տարիներին Թովմասյանը սեփականաշնորհել է մի քանի նոտարական գրասենյակ, և իշխանությունը մտադիր է առաջիկայում այդ գործերով քրեական մեղադրանք ներկայացնել Թովմասյանին»:

Դիտվել է՝ 530

Մեկնաբանություններ