Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Մոսկվայում Թուրքմենստանի դեսպանությունը հերքել է նախագահի մահվան լուրը

Մոսկվայում Թուրքմենստանի դեսպանությունը հերքել է նախագահի մահվան լուրը
22.07.2019 | 10:43

Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի մահվան լուրերը չեն համապատասխանում իրականությունը՝ հայտնել են կիրակի Մոսկվայում Թուրքմենստանի դեսպանատանը: «Դա բացարձակ սուտ է», - ասել է դեսպանության աշխատակիցը: Ռուսական ԶԼՄ-ները՝ հղում անելով տարբեր աղբյուրների, հաղորդել էին, որ Բերդիմուհամեդովը մահացել է արձակուրդի մեկնելուց հետո: Որպես պատճառ նշվում էր սուր երիկամային անբավարարությունը: Թուրքմենստանի նախագահի արձակուրդը մեկնարկել է հուլիսի 15-ին:

Դիտվել է՝ 323

Մեկնաբանություններ