Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Զելենսկու կուսակցությունում խոսել են կոալիցիայի մասին

Զելենսկու կուսակցությունում խոսել են կոալիցիայի մասին
22.07.2019 | 10:45

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցության անդամ Դմիտրի Ռազումկովը հայտարարել է, որ արդեն գրվում է կոալիցիոն համաձայնության սևագրությունը։ Նա հավելել է, որ որոշ ժամանակ անց կուսակցությունը կորոշի՝ ինքնուրու՞յն մեծամասնություն կազմել, թե՞ քննարկել որևէ մեկի հետ։ «Դրանից ելնելով՝ մենք կկարողանանք ցույց տալ այն մշակված փաստաթուղթը, որի օգտին կքվեարկի Ռադան»,-նշել է Ռազումկովը;

Դիտվել է՝ 335

Մեկնաբանություններ