Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մեծ պատիվ է լինել այն օջախում, որտեղ հանճար է ծնվել

Մեծ պատիվ է լինել այն օջախում, որտեղ հանճար է ծնվել
22.07.2019 | 10:49

Լոռու մարզ այցի ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը եղել է Հրանտ Մաթևոսյանի ծննդավայր՝ Ահնիձորում: Հրանտ Մաթևոսյանի առաջին տպագիր գործը «Ահնիձոր» ակնարկն է եղել, իսկ հարազատ գյուղը այս կամ այն կերպ՝ հերոսների, իրադարձությունների, բառապաշարի ու պատմությունների տեսքով ընկած է Մաթևոսյանի գրական ստեղծագործության հիմքում:

Նախագահ Սարգսյանը հյուրընկալվել է Հրանտ Մաթևոսյանի հայրական տանը, որտեղ ներկայումս բնակվում է նրա եղբայրը՝ Համո Մաթևոսյանը: Նախագահ Սարգսյանը գրողի եղբոր և որդու՝ Դավիթ Մաթևոսյանի ուղեկցությամբ շրջել է տանը, Մաթևոսյանի հեռակա մասնակցությամբ սեղան նստել ու հաց կիսել գրողի հարազատների հետ: Զրույցի ընթացքում Արմեն Սարգսյանն ու Մաթևոսյանները հետաքրքիր պատմություններ են հիշել Հրանտ Մաթևոսյանի կյանքից, ուշագրավ դրվագներ պատմել, անդրադարձել նրա ստեղծագործություններին։ Նախագահը նշել է, որ իր համար մեծ պատիվ է լինել այն օջախում, որտեղ հանճար է ծնվել, և որտեղից հոգևոր սնունդ են ստացել Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունները: «Երբ այստեղ ես, շատ բնական է թվում, որ մաթևոսյանական հասկացողության ու մարդկայնության ոգին պետք է ծնվեր հենց այստեղ՝ այս բնության մեջ, այս ազատության մեջ, հանգստության ու նաև՝ անհանգստության մեջ»,-ընդգծել է նա։
Հանրապետության նախագահը, բարձր գնահատելով Հրանտ Մաթևոսյանի գործերը, ասել է, որ դրանք այսօր էլ արդիական հնչողություն ունեն։


Դավիթ Մաթևոսյանը, որ «Հրանտ Մաթևոսյանե հիմնադրամի տնօրենն է, ներկայացրել է հիմնադրամի գործունեությունը: Կարևորելով մեծ գրողի թողած գրական ժառանգության վերաիմաստավորումը և նշելով, որ 2020 թվականին լրանում է Հրանտ Մաթեւոսյանի 85-ամյակը՝ նա անդրադարձել է նաև Երևանում գտնվող «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի խնդիրներին: Դավիթ Մաթևոսյանը կարևոր է համարել, որ Հրանտ Մաթևոսյանի կյանքը, գրականությունն ու արվեստն ըստ արժանվույն ներկայացվեն հասարակությանն ու ընթերցողներին:


Ի հիշատակ Հանրապետության նախագահի այցի՝ Հրանտ Մաթևոսյանի եղբայրը Արմեն Սարգսյանին է նվիրել գրողի երկհատորյակը։ Նախագահ Սարգսյանն ասել է, որ Մաթևոսյանի այդ գիրքն արժանի տեղը կգտնի իր գրադարանում՝ Մաթևոսյանի մյուս ժողովածուների կողքին: Արմեն Սարգսյանն ասել է, որ ոգևորված ու հարստացած է հեռանում Մաթևոսյանների օջախից՝ իր հետ տանելով հաճելի հիշողություն և մի հրաշալի կտոր մաթևոսյանական աշխարհից:

Դիտվել է՝ 382

Մեկնաբանություններ