Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սա Երևանն է, այստեղ կեղտոտ է

Սա Երևանն է, այստեղ կեղտոտ է
22.07.2019 | 23:07

Երևանին պատուհասած աղբը չի նահանջում: Ամռան տապին օրեր շարունակ մայրաքաղաքի բակերից ու շենքերի շքամուտքերին կպած աղբատարներից աղբը չի մաքրվում: Երևանի քաղաքապետարանը մեղքն աղբահանություն իրականացնող «Սանիթեք» ընկերության վրա է գցում՝ պարզաբանելով, թե վատ են աշխատում: Ընկերությունից սակայն հակառակն են պնդում՝ աշխատում են ուժերի ներածին չափով: Մինչև քաղաքը կառավարող ուժն ամեն բան անում է իր վրայից գցելու աղբահանության պատասխանատվությունը, սոցիալական ցանցերի օգտատերերը քննարկում են՝ ինչ անել, որ մայրաքաղաքին պատուհասած աղբը հնարավորինս քիչ վնաս հասցնի թե՛ մարդկությանը, թե՛ բնությանը: Facebook-ի օգտատերերից մեկն, օրինակ, առաջարկում է. «Երևանցիներ ջան, աղբը թափելուց գոնե տոպրակները կապենք, որ քամին չտարածի քաղաքով մեկ։ Պլաստիկն, ապակին ու թուղթն էլ աղբ չեն, կարող ենք թափելու տեղը հավաքել ու հանձնել վերամշակման։ Ինքնակազմակերպվենք՝ մինչև աղբահանության հարցի լուծումը»։


Ի դեպ, քաղաքի կառավարումը ստանձնածները չեն էլ շտապում հանգստացնել, թե շուտով ամեն բան տեղը կընկնի: Ավելին՝ նշում են, որ աղբահանության հարցը օգոստոսին նոր կարող է լուծվել: Իսկ մինչ այդ ոչ միայն երևանցիները, այլ նաև մայրաքաղաքի հյուրերն ու զբոսաշրջիկները ստիպված են վայելելու երևանյան չտեսնված գարշահոտությունը:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2223

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ