«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

Բորիս Ջոնսոնը դիմում է Բրյուսելին

Բորիս Ջոնսոնը դիմում է Բրյուսելին
28.07.2019 | 11:44

Մեծ Բրիտանիանի նոր վարչապետը պահանջում է ԵՄ-ից դուրս գալու նոր բանակցություններ: Ջոնսոնի խոսքով՝ Թերեզա Մեյի համաձայնագիրը անընդունելի է: Համայնքների պալատում իր առաջին ելույթում նա ընդգծեց, որ նախընտրում է բրեկզիտը համաձայնագրով, բայց պատրաստ է և կոշտ բրեկզիտի՝ առանց համաձայնագրի: Նա հանձնարարեց, որ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Մայքլ Գոուվին նախապատևաստել կոշտ սցենար: «Մենք պատրաստ ենք այլընտրանքային տարբերակի բանակցությունների»՝ հայտարարեց Բորիս Ջոնսոնը ու ընդգծեց, որ Բրիտանիան կհեռանա ԵՄ-ից մինրւ հոկտեմբերի
31-ը՝ ինչպես որոշվել էր ապրիլին: Նա ԵՄ-ին կոչ արեց վերանայել իր դիրքորոշումն ու վերադառնալ բանակցությունների: Եվրահանձնաժողովից Ջոնսոնի առաջարկին պատասխանեցին, որ մտադիր չեն վերանայել բրեկզիտի համաձայնագիրը:
RFI


Հ.Գ. Դաունինգ Սթրիթում ողջունելով նոր կառավարությանը՝ Ջոնսոնն ասել է, թե հրաշալի է տեսնել նոր թիմին: «Մեր երկրի պատմության վճռական փուլում մեր առջև կարևոր խնդիր կա: Մենք հանձնառու ենք Եվրամիությունից դուրս գալ հոկտեմբերի 31-ին, կամ գուցե ավելի շուտ՝ ոչ եթե-ներ, ոչ բայց-եր»՝ հայտարարել է նա: Նախկինում էլ Ջոնսոնը գտնում էր, որ եթե Բրյուսելի հետ չի հաջողվում համաձայնության գալ, պետք է «կոշտ բրեկզիտի» գնալ՝ առանց համաձայնագրի հեռանալ ԵՄ-ից: «Մեր առաքելությունն է հոկտեմբերի 31-ին իրականացնել բրեկզիտը՝ նպատակ ունենալով միավորել ու նոր լիցքեր հաղորդել մեր հզոր Միացյալ Թագավորությանը և այս երկիրը դարձնել աշխարհի ամենալավ տեղը»՝ Համայնքների պալատում հայտարարել է Բորիս Ջոնսոնը՝ խոստանալով 99 օրում Բյուսելի հետ համաձայնագիր կնքել, իսկ եթե ԵՄ ղեկավարները մերժեն, ինչը նա քիչ հավանական է համարել, հեռանալ առանց համաձայնագրի:


Sky News հեռուստաալիքը հրապարակել է Brexit-ի հարցով ԵՄ գլխավոր բանագնաց Միշել Բարնյոյի նամակը՝ եվրոպացի պատգամավորներին: Նա անթույլատրելի է անվանում Ջոնսոնի միտքը Brexit-ի հարցով նոր գործարքից «բեքսթոփը» (Հյուսիսային Իռլանդիայի՝ ԵՄ մաքսային միության կազմում և միասնական եվրոպական շուկայում մնալու ռեժիմը Brexit-ի անցումային շրջանի մեկնարկից հետո) բացառելու մասին: «Առանց գործարքի տարբերակը երբեք ԵՄ ընտրությունը չի լինի, սակայն մենք բոլորս պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի»,- ասել է նա: Բարնյոն մատնանշել է Համայնքների պալատում Ջոնսոնի ելույթի ռազմատենչ բնույթը՝ նրան մեղադրելով «ԵՄ 27 անդամի վրա ներազդելու» փորձի մեջ: Հերթական, թե արտահերթ ընտրություններում Տորիները կարող են կորցնել իշխանությունը, բայց հաղթելու առավել մեծ հավանականություն ունեցող կուսակցություններում՝ Լեյբորիստների ու Բրեկզիտի, նույնպես միասնական տեսակետ չկա բրեկզիտի վերաբերյալ: Ամենայն հավանականությամբ՝ Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ-ից և առաջիկա մեկ տասնամյակը կլինի քաղաքական ու տնտեսական տրանսֆորմացիայի շրջան: Միացյալ Թագավորության կազմից հանրաքվեով դուրս կգա Շոտլանդիան: Եթե մնան Հյուսիսային Իռլանդիան ու Ուելսը, ստիպված կլինեն հարմարվել նոր տնտեսավարման: Լոնդոնը մեծ հույսեր է կապում ԱՄՆ-ի հետ առևտրական համաձայնագրի հետ, որը դառնալու է մեծ հիասթափություն և մեկ, կամ երկու տասնամյակ հետո Մեծ Բրիտանիան նախաձեռնելու է ԵՄ վերադառնալու գործընթաց, բայց այդ ժամանակ կլինի բոլորովին այլ Մեծ Բրիտանիա, և բոլորովին այլ Եվրամիություն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2033

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao