Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կոմիտաս վարդապետի արխիվը վերամշակվում է

Կոմիտաս վարդապետի արխիվը վերամշակվում է
17.09.2019 | 01:18

Կո­մի­տաս վար­դա­պե­տի ձե­ռագ­րե­րը պահ­վում են Ե­ղի­շե Չա­րեն­ցի ան­վան գրա­կա­նու­թյան և ար­վես­տի թան­գա­րա­նում (ԳԱԹ): Թան­գա­րա­նի ե­րաժշ­տա­կան ֆոն­դե­րի ա­վագ գի­տաշ­խա­տող ՄԱ­ՐԻ­ՆԵ ՄՈՒ­ՇԵ­ՂՅԱ­ՆԻ տե­ղե­կաց­մամբ` ներ­կա­յումս Կո­մի­տա­սի ար­խի­վը վե­րամ­շակ­վում է. «Նա­խորդ մշա­կու­մը շատ հին էր (1956-1958 թթ.), ոչ լիար­ժեք, բա­ցի այդ, բա­վա­կա­նին նյութ է ա­վե­լա­ցել: Մշա­կե­լը են­թադ­րում է դասդա­սել ար­խի­վը, նյու­թե­րը հա­մա­կար­գել ըստ ժան­րե­րի, ըստ ժա­մա­նա­կագ­րու­թյան: Նյու­թերն ա­ռան­ձին-ա­ռան­ձին ծրար­վում են, ստա­նում են ծած­կա­գիր հա­մար, դր­վում են հա­տուկ տու­փե­րի մեջ և պա­հո­ցում գրա­վում ի­րենց մշ­տա­կան տե­ղը: Անմ­շակ ար­խի­վի պա­րա­գա­յում դժ­վար է ի­մա­նալ, թե որ տու­փի մեջ ինչ նյութ է պահ­վում: Ե­թե որևէ նյութ ես ու­զում գտ­նել, պետք է 30 տու­փը մեկ-մեկ բա­ցես` գտ­նես կամ չգտ­նես այն:

Մշակ­ված ար­խիվն ու­նի ցու­ցակ, իսկ ան­վա­նա­կան քար­տա­րա­նում հեշ­տու­թյամբ կա­րե­լի է գտ­նել ո­րոն­վող նյու­թը: Կո­մի­տա­սի ար­խի­վը թվայ­նաց­ված է, ու­սում­նա­սի­րող­նե­րը հիմ­նա­կա­նում օգտ­վում են թվայ­նաց­ված տար­բե­րակ­նե­րից: «Բայց կան նյու­թեր, որ գր­ված են մա­տի­տով, թվա­յին տա­ր­բերա­կով հս­տակ չէ պատ­կե­րը: Հատ­կա­պես ա­կա­դե­միա­կան հրա­տա­րա­կու­թյան հա­մար թվա­յին տար­բե­րա­կով կամ քսե­րո­պատ­ճե­նով աշ­խա­տե­լը շատ դժ­վար է»,- նշեց Մա­րի­նե Մու­շե­ղյա­նը: Ան­տիպ նյու­թեր գրե­թե չկան: Ե­ղա­ծը ժա­մա­նա­կին հրա­պա­րակ­վել է և հրա­պա­րակ­վում է: Հան­րու­թյա­նը հա­սա­նե­լի է ա­մեն ինչ` վս­տա­հեց­նում է թան­գա­րա­նի աշ­խա­տա­կի­ցը: Ա­կա­դե­միա­կան հրա­տա­րա­կու­թյու­նը լրիվ պատ­րաստ է, նե­րառ­ված են Կո­մի­տա­սի տար­բեր շր­ջան­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը, ազ­գագ­րա­կան եր­գե­րը, նո­տա­յին ժո­ղո­վա­ծու­նե­րը, գրա­կա­նու­թյու­նը: Նա­մա­կա­նին մի քա­նի ան­գամ է հրա­տա­րակ­վել, վեր­ջին ժո­ղո­վա­ծուն, որ ա­մե­նա­լիար­ժեքն է, 2009-ին է հրա­տա­րակ­վել: Կո­մի­տա­սի ու­սում­նա­սի­րու­թյուն­ներն ու հոդ­ված­նե­րը հրա­տա­րա­կել ենք եր­կու հա­տո­րով` 2005-ին և 2007-ին: Ա­ռայժմ դա ա­մե­նա­լիա­կա­տար ժո­ղո­վա­ծուն է: Կո­մի­տա­սի մա­սին հու­շագ­րու­թյուն­նե­րը նույն­պես վե­րահ­րա­տա­րակ­վել են, ընդգրկվել է մեկ-եր­կու նյութ, որ նա­խորդ ժո­ղո­վա­ծու­նե­րում հրա­տա­րակ­ված չի ե­ղել: Բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րը, որ սիր­վե­ցին ու եր­գե­րի վե­րած­վե­ցին, մի քա­նի ան­գամ հրա­տա­րակ­վել են ա­ռան­ձին գր­քով: Հե­տաքր­քր­վե­ցի նաև` Կո­մի­տա­սի ան­վան թան­գա­րան-ինս­տի­տու­տին տրա­մադ­րե՞լ են նյու­թեր: Մա­րի­նե Մու­շե­ղյանն ա­սաց, որ ինս­տի­տուտն ու­նի նյու­թե­րի թվա­յին տար­բե­րակ­նե­րը: Բնօ­րի­նակ­նե­րը թան­գա­րա­նին են պատ­կա­նում: Ռո­յալն է այն­տեղ, ո­րոշ անձ­նա­կան օգ­տա­գործ­ման ի­րեր: Բո­լոր ցու­ցան­մուշ­նե­րը ժա­մա­նա­կա­վոր ցու­ցադ­րու­թյան հա­մար են տրա­մադր­վել` վե­րա­դար­ձի պար­տա­դիր պայ­մա­նով:

Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 2818

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ