ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Հյուսիս-Հարավի քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին

Հյուսիս-Հարավի քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին
20.09.2019 | 13:06

Գագիկ Ծառուկյանի մտերիմ համարվող և նրա ընտանիքին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնը ղեկավարող գործարարը մեղադրվում է «Հյուսիս-Հարավ» ծրագրի շրջանակում կեղծ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու և հարկերից չարամտորեն խուսափելու համար։ Քննչական կոմիտեում պարզել են՝ Սեդրակ Առուստամյանը, 2008-ից 2010-ին Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանի և Սուրեն Ավագյանի հետ, ղեկավարելով «Սթոնս» ընկերությունը, կեղծ գործարք է իրականացրել «Հյուսիս-Հարավի» Թալին-Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարությամբ զբաղվող չինական կապալառու ընկերության հետ։


Քննչական կոմիտեի ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետ Կամո Սահակյանն ասել է. «Սեդրակ Առուստամյանը իր աշխատողների միջոցով կազմակերպելով այս գործողությունները օժանդակել է չինական ընկերության աշխատակիցներին խուսափելու առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց և ընկերությունից անհիմն դուրս բերելու համար այդքան գումար։ Ընկերությունը շահույթ ունեցել է, այս գործարքից բոլոր հարկերը վճարել է, ընդհանուր մենք պետք է հաշվենք, որ 1,167 միլիարդի 20 տոկոսի չափով օրենքով սահմանված կարգով շահույթ է հասել «Սթոնս» ընկերությանը առանց որևէ գործունեություն իրականացնելու։ Այսինքն անհիմն գործարքի արդյունքում «Սթոնս» ընկերությունը իր հերթին ստացել է 20 տոկոս շահույթ»։
Կեղծ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու և հարկերից չարամտորեն խուսափելու համար մեղադրվում են նաև Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը և Սուրեն Ավագյանը։ Քննչական կոմիտեն միջնորդել է Առուստամյանի, Սարգսյանի և Ավագյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը։
«Հյուսիս-Հարավի» գործով մեղադրյալների թիվն արդեն 15-ի է հասել, նրանցից 7-ի խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանլու մասին, 5-ը հետախուզվում են, 3-ի խափանման միջոցը դատարանը կորոշի առաջիկայում։


Հետախուզվողների թվում է նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սրագսյանը, որ այս գործով մեղադրվում է փողերի լվացման և իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելու համար։ Նախաքննության ընթացքում պարզվել էր, որ Լյովա Սարգսյանն իր ունեցած դիրքի և կապերի շնորհիվ, ազդեցություն է ունեցել 250 միլիոն դոլար արժողության ծրագրում շինարարական և ծառայություններ մատուցող ենթակապալառու ընկերությունների ընտրության հարցում՝ պահանջելով ակնկալվող շահույթի 50 տոկոսը։
«Քննություն է իրականացվում այլ ենթակապալառուների ընտրության պարագայում ևս նրա հնարավոր ազդեցությունը օգտագործված լինելու հանգամանքը հիմնավորելու համար, նրա ազդեցությունը ծրագրի այլ հատվածների, մասնավորապես՝ Տրանշ 2 և Տրանշ 3 հատվածների նկատմամբ ևս հիմնավորելու ուղղությամբ», - ընդգծեց Սահակյանը։
Լյովա Սարգսյանի անվան հետ կապվող չարաշահումները տեղի են ունեցել 2015-ին, երբ կապի և տրանսպորտի նախարարը Գագիկ Բեգլարյանն էր։ Նաքրեական գործով վկայի կարգավիճակ ունի։ «Հյուսիս-Հարավի» շինարարությունը Գագիկ Բեգլարյանի ղեկավարման օրոք է սկսվել։


Թեև շինարարության ավարտը նախատեսվում էր 2019-ին, մինչ այս պահը 550 կիլոմետր երկարությամբ ճանապարհից 31 կիլոմետրն է շահագործման հանձնվել։ Անցած տարի սեպտեմբերին հարուցված քրեական գործի շրջանակում 1000 մարդ է հարցաքննվել, այդ թվում՝ նախկին պաշտոնյաներ։

Դիտվել է՝ 512

Մեկնաբանություններ