Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոններում նշանակումներ չեն արվի

ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոններում նշանակումներ չեն արվի
20.09.2019 | 13:08

«Փաստը» գրում է. «ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ոստիկանապետ Վալերի Օսիպյանի պաշտոնանկություններից հետո շրջանառվում էին հավանական ու անհավանական անուններ՝ որպես այդ պաշտոնների հավակնորդներ: Երեկ կառույցների ղեկավարներ նշանակվեցին տեղակալները, ավելի ստույգ՝ նշանակվեցին պաշտոնակատարներ: Երեկ մենք արդեն նշել էինք, թե «չի բացառվում, որ առայժմ բավարարվեն պաշտոնակատարներով (թե բառիս բուն, թե փոխաբերական իմաստով), մինչև օրենքի ընդունումը»: Այդպես էլ եղավ:


«Փաստի» տեղեկություններով, վարչապետը նշանակում չի արել՝ սպասելով, որ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունի օրենքի նախագիծը, որով ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները դառնում են քաղաքական։ Առաջարկված փոփոխության համաձայն՝ ԱԱԾ տնօրեն կամ ոստիկանապետ կարող է նշանակվել 25 տարին լրացած, վերջին 4 տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում Հայաստանում մշտապես բնակվող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Այսպիսով, հնարավորություն կընձեռվի այդ պաշտոններում նշանակել այնպիսի մեկին, որը համակարգերից չէ և ամբողջապես «յուրային» է թե՛ անձնապես, թե՛ քաղաքականապես»:

Դիտվել է՝ 559

Մեկնաբանություններ