ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Նիկոլ Փաշինյանը ոստիկանությունում կարեւոր հայտարարություն արեց

Նիկոլ Փաշինյանը ոստիկանությունում կարեւոր հայտարարություն արեց
20.09.2019 | 13:12

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանությունում ներկայացրել է ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին: Ոստիկանության ղեկավար կազմի հետ հանդիպմանը նա հայտարարել է, որ թե ԱԱԾ, թե ոստիկանության պետերի ժամանակավոր պաշտոնակատարների պարագայում չպետք է առաջանան թերարժեքության ընկալումներ:

Նա ասել է, որ եթե ժամանակավոր պաշտոնակատարները այս ընթացքում ցույց տան արդյունավետ աշխատանք, նրանց կարգավիճակը կարող է ունենալ տրամաբանական շարունակություն: Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ-ում ներկայացրել էր պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Մարտիրոսյանին: Թե ԱԱԾ-ում, թե ոստիկանությունում ներկա չէին Վանեցյանը եւ Օսիպյանը:

Դիտվել է՝ 516

Մեկնաբանություններ