Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Դատարանը թույլ տվեց Սեյրան Օհանյանին մեկնել Գերմանիա

Դատարանը թույլ տվեց Սեյրան Օհանյանին մեկնել Գերմանիա
20.09.2019 | 19:45

Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը դատարանին միջնորդեց թույլ տալ իր պաշտպանյալին առողջական խնդիրների պատճառով 2 շաբաթ ժամկետով մեկնել Գերմանիա բուժման։ «Պարոն Օհանյանը հոկտեմբերի 21-ին առավոտյանը ժամը 9։30-ին պետք է գտնվի հիվանդանոցում։ Դա կապված է իր հիվանդության հետ, գիտեք, որ պրոթեզավորման խնդիր կա։ Պարոն Օհանյանը 2 տարին մեկ անցնում է համապատասխան պարտադիր զննության ու այդ պատճառով հենց բժշկական կենտրոնն է նրան հրավիրում», - դիմելով դատարանին ասաց փաստաբանը՝ ներկայացնելով պրոթեզի տեխնիկական անձնագիրը։ Օհանյանի մյուս փաստաբան Կարեն Մեժլումյանը նկատեց, որ պրոթեզը մասնագետները զննում են և երկու տարին մեկ որոշ դետալներ փոխելու անհրաժեշտություն է առաջանում։


Մյուս ամբաստանյալներն ու նրանց փաստաբանները չառարկեցին ներկայացված միջնորդությանը։ «Ուղղակի ամոթ է, որ այդ հարցը դեռ քննարկվում է», - նկատեց Քոչարյանը։ Մեղադրող դատախազները սկզբունքային առարկություն չներկայացրին, որ Սեյրան Օհանյանը մեկնի Գերմանիա ու բուժում ստանա, բայց մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը նկատեց, որ դատարանը պետք է երաշխիքներ ստանա, որ Օհանյանը կվերադառնա։ «Առաջարկում ենք այլ խափանման միջոց ընտրել, որ մենք և դատարանը ունենա երաշխիքներ, որ Սեյրան Օհանյանը սահմանված ժամկետում կվերադառնա», - նշեց դատախազը։


Սեյրան Օհանյանն ասաց նկատեց, որ բժիշկները մեկ-երկու շաբաթ աշխատելու են խնդրի վերացման վրա և երբ ավարտեն, կվերադառնա Հայաստան։
«Ընդհանուր 15 օր է այդ աշխատանքների համար, բայց ինչքան շուտ լինի, այնքան շուտ կվերադառնամ։ Կարծում եմ՝ մտահոգություններն անտեղի են։ Իմ կողմից հավաստիացումները 100 տոկոսից ավել են, որ ես կվերադառնամ։ Իմ ընտանիքը մնում է այստեղ, ու ես վերադառնալու եմ։ Ո՞ւմ գնամ, խնդրեմ, որ ինձ երաշխավորի, թող դատարանը երաշխավորի», - ասաց Սեյրան Օհանյանը։
Կողմերին լսելուց հետո դատավոր Դանիբեկյանը որոշեց բավարարել փաստաբանների միջնորդությունը և թույլ տալ Սեյրան Օհանյանին մեկնել Գերմանիա՝ հոկտեմբերի 18-ից նոյեմբերի 4-ը։

Դիտվել է՝ 416

Մեկնաբանություններ