Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Փարիզում մահացել է հայ դերասան Շառլ Ժերարը

Փարիզում մահացել է հայ դերասան Շառլ Ժերարը
20.09.2019 | 19:52

Փարիզի հիվանդանոցներից մեկում 92 տարեկանում մահացել է ֆրանսիացի դերասան Շառլ Ժերարը (Նուբար Աճեմյան)՝ հայտնում է Figaro-ն: Շառլ Ժերարը ծնվել է 1926-ի դեկտեմբերի 1-ին` Մարսելում։ Դերասանը 1970-80-ականներին նկարահանվել է 20 ֆիլմում, խաղացել է Ժան-Պոլ Բելմոնդոյի, Պիեր Ռիշարի, Լինո Վենտուրայի և այլոց հետ: Շառլ Ժերարն աշխատել է Կլոդ Լելուշի, Կլոդ Զիդիի, Ֆրենսիս Վեբերի, Անրի Վեռնոյի հետ: Առավել հայտնի են նրա մասնակցությամբ «Խաղալիք», «Հրեշը», «Տղամարդն ու կինը. 20 տարի անց» ֆիլմերը:

Դիտվել է՝ 950

Մեկնաբանություններ