Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հի­սուս Քրիս­տո­սի նա­մա­կագ­րու­թ­յու­նը Ե­դե­սիա­յի Աբ­գար թա­գա­վո­րի հետ

Հի­սուս Քրիս­տո­սի նա­մա­կագ­րու­թ­յու­նը Ե­դե­սիա­յի Աբ­գար թա­գա­վո­րի հետ
24.09.2019 | 00:04
ԱԲ­ԳԱ­ՐԻ ՀԻՆ­ԳԵ­ՐՈՐԴ ՆԱ­ՄԱ­ԿԸ ՏԻ­ՐՈ­ՋԸ
(Գր­ված է Տի­րոջ չոր­րորդ պա­տաս­խա­նից ե­րեք շա­բաթ անց)
Աբ­գար, ոչն­չու­թյուն իշ­խան Ե­դե­սիա­յի,- Հի­սուս-Փրկ­չին, հայ­տն­ված Հու­դա­յի երկ­րում, Ե­րու­սա­ղե­մի կող­մե­րում, որ­պես հա­վեր­ժա­կան ՈԻ­ժի ճա­ռա­գայթ, ո­րը վե­րած­նել է եր­կինք­նե­րը, աշ­խարհ­նե­րը և կեն­դա­նի էակ­նե­րին, չճա­նաչ­ված «նո­րա­թուխ­նե­րի» կող­մից, բայց հի­մա ճա­նաչ­ված ա­մե­նու­րեք նրանց կող­մից, ով­քեր մինչ հի­մա խա­վա­րի մեջ էին գտն­վում, փառք Քեզ կես­գի­շե­րա­յին մա­նուկ­նե­րից...
Տեր իմ, որ­տե՞ղ է այն մահ­կա­նա­ցուն, ով կա­րող է ըն­կա­լել Քո ան­սահ­ման Սե­րը մեր հան­դեպ, մարդ­կանց, ո­րոնք Քո ա­րար­ման ար­դյունք­ներն են միայն: Եվ Դու ցան­կա­նում ես Սի­րո մի­ջո­ցով ա­մեն ինչ նո­րո­գել ու փո­փո­խել: Եվ դրա հա­մար Դու ինքդ ես ընտ­րել Քո ճա­նա­պար­հը, ո­րը մարդ­կա­յին իմ հաս­կա­ցո­ղու­թյամբ Աստ­ծո հա­մար ա­նըն­դու­նե­լի և ա­ներևա­կա­յե­լի է: Եվ թե­կուզ Դու այժմ գտն­վում ես Երկ­րի վրա, ո­րին Դու կա­րող ես ոչն­չաց­նել մի շն­չով, թե­կուզ Դու ապ­րում ես մարդ­կանց մեջ որ­պես սո­վո­րա­կան մարդ: Դու չես դա­դա­րում ղե­կա­վա­րել տիե­զեր­քը և պահ­պա­նել նրան Հոգևոր-Աստ­վա­ծա­յին քո էու­թյամբ: Եվ յու­րա­քան­չյուր փո­շե­հա­տիկ երկ­րի վրա, և՛ յու­րա­քան­չյուր կա­թիլ ծո­վի մեջ, և՛ արևը, և՛ լու­սի­նը, և՛ ան­հա­շիվ աստ­ղե­րը, բո­լորն ու­շա­դիր հետևում են Քո սր­տի Ա­մե­նա­զոր Ձայ­նին, ո­րը հենց Տիե­զեր­քի բո­լոր ա­ռար­կա­նե­րի և բո­լոր ա­րա­րած­նե­րի էու­թյու­նն է: Եվ այն օ­րը, երբ Քո ա­շա­կերտ­նե­րը հո­գով հաս­կա­ցել են, Տեր, թե Դու ով ես, ե­ղել է ա­մե­նաեր­ջա­նիկ և արևոտ օ­րը նրանց կյան­քում, նույ­նը նաև ես եմ զգում իմ գի­շե­րից:
Ե­թե չլի­ներ իմ ոտ­քե­րի ցա­վը, ես վա­ղուց կլի­նեի Քեզ մոտ, բայց ես կա­ղում եմ և չեմ կա­րող քայ­լել, և ա­հա, իմ ան­պի­տա­նի ոտ­քե­րը զր­կում են ինձ մե­ծա­գույն եր­ջան­կու­թյան հաս­նե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից: Թե­պետ այժմ ա­մեն ինչ ես ու­րա­խու­թյամբ եմ տա­նում, քան­զի Դու, Տեր, բա­րե­հաճ ես գտն­վել իմ հան­դեպ` չն­չին ա­վա­զա­հա­տի­կիս, և ար­ժա­նի ես հա­մա­րել գրա­վոր խո­սել Քեզ հետ: Եվ Դու սո­վո­րեց­րել ես ինձ այն­քան մեծ բա­ներ և իմ առջև բա­ցել ես այն­քան հրաշք­ներ և հոգևոր ա­ռեղծ­ված­ներ, որ նման գի­տու­թյու­նը մեզ կա­րող է տր­վել միայն Քո կող­մից, Տեր, բայց ոչ թե մար­դուց:
Ի՞նչ գի­տեի ես նախ­կի­նում կյան­քի մա­սին մարմ­նի մահ­վա­նից հե­տո: Աշ­խար­հի բո­լոր ի­մաս­տուն­նե­րը չեն կա­րո­ղա­ցել բա­ցատ­րել ինձ այդ մա­սին: Թե­կուզ մեր կրո­նա­կան ա­վան­դու­թյուն­նե­րի հա­մա­ձայն, մեր աստ­ված­ներն ան­մահ են, բայց այդ ա­վան­դու­թյուն­ներն այն­քան են հե­ռու կյան­քից, ինչ­պես և ե­րազ­նե­րը, որ­տեղ մերթ քայ­լում ես ծո­վի վրա­յով, մերթ նա­վով լո­ղում ես ցա­մա­քում:
Դու ես, Տեր, ա­պա­ցու­ցել ինձ խոս­քով ու գոր­ծով, որ միայն մա­հից հե­տո է սկս­վում մարմ­նի ճշ­մա­րիտ, հոգևոր, կա­տա­րյալ և ա­զատ Հա­վեր­ժա­կան Կյան­քը: Եվ այ­սու­հետ Քո պարգևած ան­սահ­ման ո­ղոր­մա­ծու­թյան հան­դեպ իմ կյան­քի նպա­տա­կը լի­նե­լու է հա­վեր­ժա­կան ե­րախ­տա­գի­տու­թյու­նը Քեզ, Տեր, և դրա հա­մար էլ գրում եմ Քեզ այդ մա­սին, թե­կուզ և գի­տակ­ցում եմ, որ իմ ամ­բողջ ե­րախ­տա­գի­տու­թյու­նը ո­չինչ է Քո Ո­ղոր­մա­ծու­թյան հան­դեպ:
Տե՛ր, ի՞նչ կա­րող եմ տալ Քեզ, երբ այն ա­մե­նը, ինչ ես ու­նեմ, Քոնն է և Քե­զա­նից է:
Եվ ես կար­ծում եմ, որ Քո հան­դեպ ե­ղած ճշ­մա­րիտ ե­րախ­տա­գի­տու­թյու­նը, բխած սր­տի խոր­քից, ա­մե­նաար­ժա­նին է մարդ­կու­թյան հա­մար, քա­նի որ ե­րախ­տա­պար­տու­թյու­նը ա­վե­լի շատ հա­տուկ է նրան: Ա­հա թե ին­չու, ե­րախ­տա­գի­տու­թյու­նից բա­ցի, ես ո­չինչ չեմ կա­րող մա­տու­ցել Քեզ որ­պես նվեր: Կա­սեմ Քեզ նաև, որ ես ո­րո­շել եմ այ­սու­հետ իմ երկ­րում ա­մեն ինչ կար­գա­վո­րել հա­մա­ձայն Քո կամ­քի և Քո ցու­ցում­նե­րի: Ես կա­տա­րե­ցի Քո ցան­կու­թյու­նը և ոչ միայն ա­զա­տու­թյուն եմ նվի­րել այն պե­տա­կան հան­ցա­գոր­ծին, այլև ըն­դու­նել եմ նրան իմ դպ­րո­ցում և ի­րա­վունք եմ տվել մո­տե­նա­լու իմ սե­ղա­նին: Գու­ցե այդ­պես վար­վե­լով, ինչ­պես ըն­դուն­ված է ա­սել, մի քիչ սահ­մանն ան­ցել եմ, բայց իմ մարդ­կա­յին մտա­ծո­ղու­թյու­նը չի կա­րող քն­նար­կել այդ ա­րար­քը, այդ իսկ պատ­ճա­ռով գրում եմ Քեզ այդ մա­սին, քան­զի Ինքդ ցույց կտաս ճշ­մա­րիտ ու­ղին և կուղ­ղոր­դես ինձ:
Քեզ, Տեր, Հի­սու­սիդ հայտ­նում եմ իմ Սերն ու որ­դիա­կան խո­նար­հու­թյու­նը: Թող Քո Կամ­քը լի­նի:
ՏԻ­ՐՈՋ ՀԻՆ­ԳԵ­ՐՈՐԴ ՊԱ­ՏԱՍ­ԽԱ­ՆԸ
Լսիր, սի­րե­լի որ­դի և եղ­բայր իմ Աբ­գար.
Այժմ ես ու­նեմ 72 ա­շա­կերտ և նրանց մեջ 12 ա­ռա­քյալ, բայց նրանք բո­լո­րը միա­սին վերց­րած չու­նեն քո Հա­վա­տը, թե­կուզ դու հե­թա­նոս ես և Ինձ եր­բեք չես տե­սել, չես տե­սել նաև ան­թիվ հրաշք­նե­րը, ո­րոնք չեն դա­դա­րում Իմ Ծնն­դյան օր­ից: Եվ թող քո սիր­տը լց­վի մեծ հույ­սով, քան­զի կպա­տա­հի և մա­սամբ պա­տա­հել է, որ ես մա­նուկ­նե­րից կվերց­նեմ Լույ­սը և կփո­խան­ցեմ ձեզ` հե­թա­նոս­նե­րիդ, քան­զի Ես միայն վեր­ջերս եմ այս­տեղ ապ­րող հռո­մեա­ցի­նե­րի և հե­լեն­նե­րի մեջ գտել հա­վատ, ո­րը չես գտ­նի ամ­բողջ Իս­րա­յե­լում:
Սերն ու հնա­զան­դու­թյու­նը վե­րա­ցել են հու­դա­նե­րի սր­տե­րից, իսկ ձեր` հե­թա­նոս­նե­րիդ մեջ ես գտել եմ այդ զգաց­մունք­նե­րի ամ­բող­ջու­թյու­նը: Դրա ար­դյուն­քում ես Լույ­սը կվերց­նեմ մա­նուկ­նե­րից ու կտամ ձեզ, կտամ ամ­բողջ իմ Թա­գա­վո­րու­թյու­նը` այժմ և հա­վի­տյանս: Իսկ մա­նուկ­նե­րը կա­րող են սն­վել այս աշ­խար­հի մնա­ցորդ­նե­րով:
Դու ցան­կա­նու՞ւմ ես, որ Իմ Կամ­քը Օ­րենք դառ­նա քո երկ­րում: Ա­ռայժմ դա դժ­վար է, քան­զի ա­մեն ին­չից պա­հանջ­վում է հայտ­նի հա­սու­նու­թյուն: Իմ Օ­րեն­քը Սերն է: Ե­թե ու­զում ես քո երկ­րում Ին­ձա­նից ինչ-որ բան ներդ­նել, ու­րեմն, ներ­մու­ծիր այդ Օ­րեն­քը, և դու կտես­նես, թե ինչ­պես է ա­մեն ինչ հեշ­տու­թյամբ կա­տար­վե­լու Իմ Կամ­քով: ՈՒ­րեմն ի­մա­ցիր. Իմ Կամքն ու Իմ Օ­րեն­քը այն­պես սերտ են կապ­ված մի­մյանց, որ, ըստ էու­թյան, նրանք կազ­մում են մի ամ­բող­ջու­թյուն, ինչ­պես մեկ ամ­բող­ջա­կան էու­թյուն ենք Ես ու Հայրս:
Ի­հար­կե, շատ բա­ներ են զու­գակց­ված Իմ Կամ­քին, բայց դու դեռևս չես կա­րող դրանք հաս­կա­նալ: Երբ կգա Իմ ա­շա­կեր­տը, նա կտե­ղե­կաց­նի քեզ այդ ա­մե­նի մա­սին: Եվ հենց որ նա քեզ մկր­տի Իմ Ա­նու­նից, Աստ­վա­ծա­յին Հո­գին կիջ­նի քեզ վրա և այ­դու­հետ կղե­կա­վա­րի քեզ:
Հան­ցա­գոր­ծի հետ դու ճիշտ ես վար­վել և ըմ­բռ­նիր, որ Ես այժմ նույն­պես եմ վար­վում ձեր` հե­թա­նոս­նե­րիդ նկատ­մամբ: Եվ թող քո այդ ա­րար­քը հան­դի­սա­նա հա­յե­լին այն բա­նի, ինչ Ես հի­մա եմ ա­նում և ոչ հե­ռու ա­պա­գա­յում կկա­տա­րեմ ամ­բող­ջու­թյամբ: Վեր­ջի­նը` քո խա­ղա­ղու­թյան և ո­ղոր­մա­ծու­թյան հա­մար: Ա­մե՛ն»:
ԱԲ­ԳԱ­ՐԻ ՎԵ­ՑԵ­ՐՈՐԴ ՆԱ­ՄԱ­ԿԸ ՏԻ­ՐՈ­ՋԸ
(Գր­ված է տա­սը շա­բաթ անց)
Ե­դե­սիա­յի ոչն­չու­թյուն իշ­խան Աբ­գար-Հի­սուս Փրկ­չին, որ Ե­րու­սա­ղե­մում հայ­տն­վե­ցիր, հա­նուն մա­քուր սր­տի տեր ժո­ղո­վուրդ­նե­րի փր­կու­թյան, ո­րոնք կա­մա­վոր ցան­կա­նում են ապ­րել Նրա Խոս­քի հա­մա­ձայն:
Տեր, նե­րիր, որ կր­կին հա­մար­ձակ­վում եմ ան­հան­գս­տաց­նել Քեզ, բայց Դու գի­տես, որ մար­դիկ, երբ ի­րենց հետ տե­ղի է ու­նե­նում դժ­բախ­տու­թյուն կամ բնու­թյան մեջ ի­րենց հա­մար ան­հաս­կա­նա­լի ինչ-որ բան, մշ­տա­պես դի­մում են հայտ­նի բժիշկ­նե­րի օգ­նու­թյա­նը, ո­րոնք, որ­պես կա­նոն, հմ­տա­ցած են բնու­թյան գաղտ­նիք­նե­րով:
Ինչ­քա­նո՞վ ես Դու ինձ հա­մար բարձր աշ­խար­հի բո­լոր բժիշկ­նե­րից: Իմ աչ­քին ոչ միայն Դու ա­մե­նա­լավ դար­մա­նողն ես, այլև Ա­րա­րի­չը և Տիե­զեր­քի Տե­րը դա­րե­րից դար: Դրա շնոր­հիվ միայն Քեզ կա­րող եմ հայտ­նել պե­տա­կան չա­րա­գու­շակ ա­ղետ­նե­րի մա­սին, որ փլ­վել են մեզ վրա, ա­ղա­չե­լով Քեզ իմ սր­տի ա­մե­նա­խոր­քե­րից` հե­ռաց­նել մե­զա­նից այդ սար­սա­փե­լի ա­ղետ­նե­րը:
Քեզ պետք է հայտ­նի լի­նի` տասն օր սրա­նից ա­ռաջ մեզ մոտ տե­ղի է ու­նե­ցել ոչ ու­ժեղ երկ­րա­շարժ, ո­րը Քո շնոր­հիվ հա­մա­րյա ո­չինչ չի փլու­զել: Բայց երկ­րա­շար­ժից հե­տո երկ­րորդ օ­րը ամ­բողջ երկ­րում պղ­տոր­վել է ջու­րը, և բո­լո­րը, ով­քեր խմել են այդ ջրից, սկզ­բում տա­ռա­պել են դա­ժան գլ­խա­ցա­վե­րով, իսկ հե­տո կորց­րել են դա­տո­ղա­կա­նու­թյու­նը, սկ­սել են նման­վել մո­լա­գար­նե­րի: Իմ հրա­մա­նով ես ան­մի­ջա­պես ար­գե­լել եմ օգտ­վել տե­ղա­կան ջրից ամ­բողջ երկ­րում մինչև նոր կար­գադ­րու­թյու­նը, միա­ժա­մա­նակ հրա­մա­յել եմ իմ հպա­տակ­նե­րին` հա­վաք­վել Ե­դե­սիա­յում, որ­տեղ ին­ձա­նից ստա­նում են գի­նի և ջուր, որ ինձ հա­մար հեռ­վից բե­րում են նա­վե­րով: Կար­ծում եմ, որ այդ կար­գադ­րու­թյուն­նե­րով ես վնաս չեմ պատ­ճա­ռել, քան­զի այդ ա­րար­քին ինձ դր­դել են ճշ­մա­րիտ Բա­րեգ­թու­թյունն ու Սե­րը իմ ժո­ղովր­դի հան­դեպ:
Իմ սր­տի ողջ հնա­զան­դու­թյամբ խնդ­րում եմ Քեզ, Տեր, օգ­նիր ինձ և իմ ժո­ղովր­դին: Ա­զա­տիր մեզ այդ ա­ղե­տից:
Քա­նի որ դեռևս պղ­տոր է ջու­րը, և դեռևս այն պղ­տո­րում է մտ­քե­րը, Տեր, ես գի­տեմ, որ բո­լոր բա­րի և չար ու­ժե­րը են­թարկ­վում են Քեզ և մե­ղան­չում են Քեզ: Ո­ղոր­միր մեզ և հա­նուն իմ ժո­ղովր­դի, փր­կիր մեզ այդ ա­ղե­տից:
Թող լի­նի Քո Սուրբ Աստ­վա­ծա­յին Կամ­քը:
Երբ Տե­րը կար­դա­ցել է այս ու­ղեր­ձը, զայ­րա­ցել է նա ո­գով և բա­ցա­կան­չել: Ի դեպ, նրա ձայ­նը հն­չել է որ­պես ճայ­թող ո­րոտ. «Սա­տա­նա՛, Սա­տա­նա՜, մինչև ե՞րբ ես դու գայ­թակ­ղե­լու Տի­րո­ջը և քո Աստ­ծուն: Ի՞նչ է ա­րել քեզ այդ փոք­րիկ ու աշ­խա­տա­սեր ժո­ղո­վուր­դը: Ին­չի՞ հա­մար ես դու նրանց տան­ջում: Բայց ե­թե դու կր­կին իմ մեջ ճա­նա­չես Տի­րո­ջը և քո Աստ­ծուն, Ես կար­գադ­րում եմ քեզ` հե­ռա­ցի՛ր այս երկ­րից դա­րե­դար. ա­մեն: Նախ­կի­նում դու բա­վա­րար­վում էիր միայն բզկ­տե­լով մարդ­կանց մար­մին­նե­րը, որ­պես­զի գայ­թակ­ղես նրանց, ինչ­պես ես թույլ տվե­ցի վար­վել Հո­բի հետ, բայց ի՞նչ ես ա­նում դու հի­մա Իմ երկ­րում: Ե­թե հա­մար­ձա­կու­թյուն ու­նես, հար­ձակ­վիր Ինձ վրա, բայց իմ եր­կիրն ու մարդ­կանց, որ կրում են Ինձ ի­րենց սր­տե­րում, թող մինչև այն ժա­մա­նա­կը, ո­րը քեզ տր­վե­լու է քո ա­զատ կամ­քի վեր­ջին փոր­ձու­թյու­նը կա­տա­րե­լու»:
Եվ միայն այս խոս­քե­րից հե­տո է Տե­րը կար­գադ­րել իր ա­շա­կերտ­նե­րից մե­կին` գրել հետևյալ պա­տաս­խա­նը` ուղղ­ված Աբ­գա­րին:
ՏԻ­ՐՈՋ ՎԵ­ՑԵ­ՐՈՐԴ ՊԱ­ՏԱՍ­ԽԱ­ՆԸ ԱԲ­ԳԱ­ՐԻՆ
Սի­րե­ցյալ Իմ որ­դի և եղ­բայր Աբ­գար.
Այդ բա­նը քո հան­դեպ ա­րել է ոչ թե քո, այլ Իմ թշ­նա­մին: Դու չգի­տես նրան, բայց Ես նրան վա­ղուց գի­տեմ: Բայց քիչ է մնում նրան իշ­խե­լու: Շու­տով այդ աշ­խար­հի իշ­խա­նը պարտ­վե­լու է: Դու մի վա­խե­ցիր նրա­նից, քան­զի հա­նուն քեզ ու քո ժո­ղովր­դի, Ես ար­դեն նրան հաղ­թել եմ:
Եվ այ­սու­հետ դու կա­րող ես կր­կին օգտ­վել քո երկ­րի ջրից: Այն ար­դեն մաքր­ված և վնա­սա­զերծ­ված է:
Տես­նու՞մ ես, այն դեպ­քում, երբ սի­րել ես դու Ինձ, քեզ հետ տե­ղի է ու­նե­ցել չա­րու­թյուն: Բայց այդ դժ­բախ­տու­թյան ազ­դե­ցու­թյամբ ու­ժե­ղա­ցել և ամ­րապ­նդ­վել է քո Սե­րը Իմ հան­դեպ, ո­րի պատ­ճա­ռով այն ա­վե­լի իշ­խող է դար­ձել խա­վա­րի իշ­խա­նու­թյան դեմ, և այ­սու­հետ դու հա­վի­տե­նա­պես ա­զատ ես դժոխ­քի ծնուն­դից: Ա­հա թե ին­չու է հա­վա­տը են­թարկ­վում մեծ գայ­թակ­ղու­թյան և փոր­ձու­թյան, և նրան մնում է անց­նել կրա­կի և ջրի մի­ջով: Բայց Սի­րո կրա­կը հան­գց­նում է փոր­ձու­թյան կրա­կը, և ջու­րը գո­լոր­շիա­նում է Սի­րո ու­ժի ազ­դե­ցու­թյամբ:
Ինչ տե­ղի է ու­նե­ցել հի­մա քո երկ­րի հետ բնու­թյան ազ­դե­ցու­թյամբ, հոգևոր բնա­գա­վա­ռում տե­ղի է ու­նե­նա­լու շա­տե­րի հետ Իմ ուս­մուն­քի պատ­ճա­ռով: Եվ կց­նոր­վեն նրանք, ով­քեր կխ­մեն սուտ մար­գա­րե­նե­րի ջրա­փո­սից:
Ըն­դու­նիր Իմ սե­րը, Իմ օրհ­նու­թյու­նը և Իմ բա­րե­բախ­տու­թյու­նը, Իմ եղ­բայր Աբ­գար:
Նա­մա­կում տեղ գտած հոգևոր ար­տա­հայ­տու­թյուն­նե­րի ճշ­տու­մը, սր­բագ­րու­մը`
Աշ­ոտ ՍԱՐԳՍ­ՅԱ­ՆԻ և
Գա­յա­նե ՄԵԼ­ՔՈՒՄ­ՅԱ­ՆԻ
Դիտվել է՝ 3991

Մեկնաբանություններ