Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

...Որ Ար­ցա­խը կա­յա­նա ու օ­րի­նակ դառ­նա աշ­խար­հին

...Որ Ար­ցա­խը կա­յա­նա  ու օ­րի­նակ դառ­նա աշ­խար­հին
08.10.2019 | 00:24

(Նախորդ մասը)

ՀԵ­ԼԻՈ­ՖԻ­ԿԱ­ՑԻԱՆ ԵՎ ՏՈՒ­ՐԻԶ­ՄԻ ԶԱՐ­ԳԱ­ՑՈՒ­ՄԸ ԱՐ­ՑԱ­ԽՈՒՄ
Ար­տա­սահ­մա­նյան զբո­սաշր­ջիկ­նե­րը, ո­րոնք այ­ցե­լել են մեր հե­լիո­պո­լի­գոն­նե­րը, ծա­նո­թա­ցել են հայ­կա­կան արևա­յին խո­հա­նո­ցի հետ, նշում են, որ ի­րենց շր­ջա­գա­յու­թյուն­նե­րի ըն­թաց­քում եր­բեք ա­վե­լի հե­տաքր­քիր բա­ներ չեն տե­սել, ինչն ի­րո­ղու­թյուն է: Զբո­սաշր­ջիկ­նե­րը ա­նակն­կա­լի են գա­լիս, երբ տես­նում են, որ բո­լոր ու­տեստ­նե­րը ի­րենց աչ­քի ա­ռաջ և ի­րենց մաս­նակ­ցու­թյամբ պատ­րաստ­վում են ան­սո­վոր արևա­յին տեխ­նո­լո­գիա­նե­րով, շատ հա­մեղ են ստաց­վում: Այս տա­րի Էջ­միա­ծ­նում, «Մա­չա­նենց» տու­րիս­տա­կան կենտ­րո­նում բաց­վեց «Հե­լիո­ֆի­կաց­ված գյուղ» ան­վամբ արևա­յին խո­հա­նո­ցը: Այս­պի­սի խո­հա­նոց­ներ կա­րող են կազ­մա­կերպ­վել Ար­ցա­խի բո­լոր տու­րիս­տա­շատ վայ­րե­րում՝ ի նպաստ տու­րիզ­մի ու է­կո­տու­րիզ­մի զար­գաց­ման:
ՀԵ­ԼԻՈ­ՖԻ­ԿԱ­ՑԻԱՆ ԵՎ ՎԵ­ՐԱՄ­ՇԱ­ԿՈՂ ԱՐ­ԴՅՈՒ­ՆԱ­ԲԵ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ
Սա ար­դեն գյու­ղա­ցի­նե­րին գեր­շա­հույթ ա­պա­հո­վող ուղ­ղու­թյուն է: Հե­լիո­ֆի­կա­ցիան կն­պաս­տի, որ Ար­ցա­խում ար­տադր­ված գյուղմ­թերք­նե­րը մի­ջազ­գա­յին շու­կա­յում դառ­նան բա­ցար­ձակ մր­ցու­նակ՝ մի շարք պատ­ճառ­նե­րով.
ա) արևա­յին տեխ­նո­լո­գիա­նե­րը թույլ են տա­լիս ար­տադ­րել է­կո­լո­գիա­պես մա­քուր և թու­նա­վոր նյու­թե­րից զերծ սնն­դա­տե­սակ­ներ:
բ) Սնն­դի ար­տադ­րու­թյան մեջ հնա­րա­վոր է ներդ­նել ար­տադ­րու­թյան կազ­մա­կերպ­ման ան­հա­տա­կան (տնայ­նա­գոր­ծա­կան) ե­ղա­նա­կը, ո­րը կա­րող է ա­պա­հո­վել վե­րամ­շակ­ման բարձր ո­րակ: Ո­րա­կի բարձ­րա­ցումն այս դեպ­քում պայ­մա­նա­վոր­ված է բեր­քա­հա­վաք-վե­րամ­շա­կում ժա­մա­նա­կա­յին գոր­ծո­նի կտ­րուկ կր­ճա­տու­մով:
գ) Վե­րամ­շակ­ման գոր­ծը գյու­ղա­ցին կա­րող է կազ­մա­կեր­պել ան­մի­ջա­պես դաշ­տում, ո­րը նրան կտա լրա­ցու­ցիչ և շատ օ­գուտ խոս­տա­ցող ա­ռա­վե­լու­թյուն­ներ. կա­րե­լի է թող­նել, որ պտուղ­նե­րը լրիվ հա­սու­նա­նան և քաշ հա­վա­քեն: Ար­տադր­վող գյուղմ­թեր­քի ո­րա­կը կան­խավ կբարձ­րա­նա՝ ար­դեն բարձ­րո­րակ հում­քի հաշ­վին` ի տար­բե­րու­թյուն լա­ֆետ­նե­րով գոր­ծա­րան տար­վող խա­ռը բեր­քի:
դ) Ան­հատ ար­տադ­րող­նե­րը կա­րող են ին­տեր­նե­տա­յին առևտրի մի­ջո­ցով ան­մի­ջա­կան կապ հաս­տա­տել շու­կա­յի է­լի­տար հատ­վա­ծը ներ­կա­յաց­նող սպա­ռող­նե­րի հետ: Այս­տեղ իր վճ­ռո­րոշ դե­րը կա­րող է ու­նե­նալ սնն­դի անվ­տան­գու­թյան և անձ­նա­կան վս­տա­հու­թյան գոր­ծո­նը: Հե­ռու չէ այն օ­րը, երբ մի­ջազ­գա­յին տե­ռո­րիս­տա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը կփո­խեն ի­րենց ռազ­մա­վա­րու­թյու­նը և, մար­դա­շատ վայ­րե­րում պայ­թյուն­ներ կազ­մա­կեր­պե­լուց զատ, կանց­նեն սնն­դամ­թեր­քի զանգ­վա­ծա­յին թու­նա­վոր­ման ակ­ցիա­նե­րին: Այս պա­րա­գա­յում քրիս­տո­նյա և աշ­խար­հի ա­ռա­ջին հե­լիո­ֆի­կաց­ված երկ­րի ճա­նա­չում ստա­ցած Ար­ցա­խի գյուղմ­թերք­նե­րը ոս­կու գին կու­նե­նան:
Ա­ռա­ջարկ­վում է Ար­ցա­խում կա­ռու­ցել արևա­յին է­ներ­գիա­յով աշ­խա­տող 50-100 պա­հա­ծո­նե­րի գոր­ծա­րան­ներ (նա­խագ­ծի հե­ղի­նակ՝ ճար­տա­րա­պետ Գա­յա­նե Հա­մա­զաս­պյան), ո­րոնք կա­րող են հիմք դառ­նալ նաև կոո­պե­րա­տիվ ար­տադ­րու­թյուն­ներ կազ­մա­կեր­պե­լու հա­մար: Արևա­յին հա­մա­կար­գե­րի մի­ջո­ցով հնա­րա­վոր է ստա­նալ մինչև 6500օC ջեր­մաս­տի­ճա­նի է­ներ­գա­կիր­ներ յու­ղեր, ստաց­ված է­ներ­գիան կու­տա­կել հա­տուկ պա­հիչ­նե­րում՝ այն օգ­տա­գոր­ծե­լով ամ­պա­մած ե­ղա­նակ­նե­րին ու գի­շեր­վա ժա­մե­րին: Է­ներ­գիա­յի հաշ­վար­կա­յին կո­րուս­տը չի գե­րա­զան­ցի 1 %-ը՝ 24 ժամ­վա ըն­թաց­քում: Արևա­յին ջեր­մա­յին է­ներ­գիա­յի պի­կա­յին հզո­րու­թյու­նը հաշ­վարկ­վում է 0,3-2 մե­գա­Վատտ-ժա­մի սահ­ման­նե­րում, արևա­յին է­լեկտ­րա­կան է­ներ­գիան՝ 15-50 կՎտ-ժամ: Ար­տադ­րա­կան տա­րածք­նե­րը՝ 200-1000 քմ, աշ­խա­տող­նե­րի թի­վը՝ 10-40 հո­գի, հիմ­նա­կա­նում կա­նայք: Արևա­յին է­ներ­գիա­յով աշ­խա­տող պա­հա­ծո­նե­րի գոր­ծա­րան­նե­րը կա­րող են ար­տադր­վել որ­պես ար­տադ­րա­տե­սակ՝ այլ եր­կր­ներ ար­տա­հա­նե­լու հա­մար՝ «տՏՊ Սսþփ» տե­ղադր­ման սխե­մա­յով:
դ) Միայն արևա­յին տեխ­նո­լո­գիա­նե­րին է հա­տուկ, որ գյուղմ­թերք­նե­րի ջեր­մա­յին մշա­կու­մը ըն­թա­նա է­կո­լո­գիա­պես բա­ցար­ձա­կո­րեն մա­քուր կվար­ցե ա­ման­նե­րի մեջ:
ե) Ջեր­մա­յին մշակ­ման են­թարկ­վող զանգ­վա­ծի հա­վա­սա­րա­չափ ծա­վա­լա­յին տա­քաց­ման հաշ­վին նվա­զում են ջեր­մաս­տի­ճա­նա­յին գրա­դիենտ­նե­րը, հետևա­բար իջ­նում է ու­ռուց­քա­ծին (կան­ցե­րո­գեն) նյու­թե­րի ա­ռա­ջաց­ման հա­վա­նա­կա­նու­թյու­նը: Սո­վո­րա­կան ջեր­մա­յին մշա­կում­նե­րի դեպ­քում բարձր­ջեր­մաս­տի­ճա­նա­յին կու­տա­կում­նե­րը և կան­ցե­րո­գեն նյու­թե­րի ա­ռա­ջա­ցումն ան­խու­սա­փե­լի են:
զ) Վե­րամ­շակ­ման պրո­ցես­նե­րի հա­մար կա­րե­լի է օգ­տա­գոր­ծել արևի սպեկտ­րից վերց­րած և նա­խա­պես հայտ­նի գույ­նե­րը, ին­չը տեխ­նո­լո­գիա­կան ե­զա­կի հնա­րա­վո­րու­թյուն է ստեղծ­ում աշ­խա­տե­լու սպեկտ­րի ուլտ­րա­մա­նու­շա­կա­գույն, տե­սա­նե­լի ու ինֆ­րա­կար­միր դիա­պա­զոն­նե­րում, օ­րի­նակ, բարձ­րո­րակ չիփ­սե­րի ար­տադ­րու­թյան մեջ: Վե­րամ­շակ­ման արևա­յին ֆո­տո-ջեր­մա­յին տեխ­նո­լո­գիա­նե­րը թույլ են տա­լիս ստա­նալ տեխ­նո­լո­գիա­կան բա­ցա­ռիկ հնա­րա­վո­րու­թյուն­ներ՝ ջրա­հե­ռաց­ման, վի­տա­մին­նե­րի պահ­պան­ման, ա­րո­մա­տիկ ած­խաջ­րա­ծին­նե­րի ա­ռա­ջաց­ման, բոր­բո­սասն­կե­րի և միկ­րոբ­նե­րի դեմ պայ­քա­րի և այլ ճա­կատ­նե­րում:
է) Լույ­սի է­ներ­գիա­յի կլա­նու­մը ի­ներ­ցիոն երևույթ չէ, ին­չը թույլ է տա­լիս բարձր (մինչև 0,001օC) ճշ­տու­թյամբ ա­պա­հո­վել տեխ­նո­լո­գիա­կան ջեր­մաս­տի­ճան­նե­րի լո­կալ և ակն­թար­թա­յին ծրագ­րա­յին կար­գա­վո­րու­մը: Է­լեկտ­րա­կան ՏԷՆ-ե­րով կամ շա­պի­կա­վոր կաթ­սա­նե­րի դեպ­քում դա չի ստաց­վում: Հե­լիո­տեխ­նո­լո­գիա­ներն ու­նեն ա­ռա­վել կարևոր ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­ներ, ո­րոնք կա­րող ենք ան­վերջ թվարկ­վել: Սմ­բու­կի արևա­յին պա­հա­ծո­նե­րի, լո­լի­կի արևա­յին մա­ծու­կի, արևա­յին քաղց­րա­վե­նի­քի, արևա­յին կո­նյա­կի կամ արևա­յին մր­գա­հյու­թե­րի բարձր ո­րակ­նե­րը գա­լիս են հաս­տա­տե­լու հե­լիո­տեխ­նո­լո­գիա­նե­րի ներ­դր­ման կարևո­րու­թյու­նը Ար­ցա­խի հա­մար: Արևով ու գա­զով խո­րո­ված սմ­բուկ­նե­րը տար­բեր տեսք ու համ ու­նեն, այն երևում է նաև ան­զեն աչ­քով, իսկ հա­մա­յին տար­բե­րու­թյուն­նե­րի մա­սին խո­սելն ան­գամ ա­վե­լորդ է, արևով խո­րո­վա­ծը շատ հա­մով է, ուղ­ղա­կի արևա­համ է: Մեր մաս­նա­գետ­նե­րը մշա­կել են գյուղմ­թերք­նե­րի վե­րամ­շակ­ման, պա­հա­ծո­յաց­ման, ապ­խտ­ման և նմա­նա­տիպ մոտ 200 արևա­յին տեխ­նո­լո­գիա­ներ: Նման «կա­նաչ» տեխ­նո­լո­գիա­նե­րով մշակ­ված գյուղմ­թերք­նե­րի ա­ռաջ մի­ջազ­գա­յին շու­կա­յի դռ­նե­րը միշտ բաց են լի­նե­լու. դրանք բա­ցար­ձակ մր­ցու­նակ են: Վեր­ջին 15 տա­րի­նե­րին արևա­յին քաղց­րա­վե­նի­քով, չրե­րով և արևով պատ­րաստ­ված չոր մու­րա­բա­նե­րով մաս­նակ­ցել ենք ԱՄՆ-ի և եվ­րո­պա­կան տար­բեր քա­ղաք­նե­րում (Մար­սել, Փա­րիզ, Սան Ֆրան­ցիս­կո, Բեռ­լին և այլն) կազ­մա­կերպ­ված մոտ 60 մի­ջազ­գա­յին գյու­ղատն­տե­սա­կան ցու­ցա­հան­դես­նե­րի: Հե­տաք­րք­րու­թյու­նը մեծ է: Ամս­տեր­դա­մի ֆիր­մա­յի բիզ­նես-ա­ռա­ջարկն ապ­շե­ցու­ցիչ էր. արևա­յին քաղց­րա­վե­նի­քի նրանց պա­հան­ջար­կը յու­րա­քան­չյուր ամս­վա կտր­ված­քով 300 տոն­նա էր: Մոսկ­վա­յի «Մագ­նո­լիա» սու­պեր­մար­կետ­նե­րի ցան­ցը պատ­րաստ էր ա­մեն օր ըն­դու­նե­լու 10 հա­զար տուփ արևա­յին քաղց­րա­վե­նիք: «Քար­ֆուր» ըն­կե­րու­թյու­նը պատ­րաստ է իր սու­պեր­մար­կետ­նե­րում բա­ցե­լու արևով պատ­րաստ­ված գյուղմ­թերք­նե­րի հա­տուկ բա­ժին­ներ: Արևա­յին գյուղմ­թերք­նե­րի հա­մաշ­խար­հա­յին շու­կան իս­կա­կան դա­նա­յան տա­կառ կդառ­նա հայ ապ­րան­քար­տադ­րող­նե­րի հա­մար: Աշ­խար­հով մեկ կա­րե­լի է բա­ցել ար­ցա­խյան «քար­ֆուր­ներ»՝ որ­պես արևա­յին գյուղմ­թերք­նե­րի վա­ճառ­քի հա­մար նա­խա­տես­ված նոր ցանց: Մեր գյուղմ­թերք­նե­րը կա­րող են ա­մե­նուր հա­ջո­ղու­թյուն­նե­րի հաս­նել՝ հաղ­թա­հա­րե­լով տար­բեր եր­կր­նե­րի առևտրա­յին ու ստան­դար­տա­յին խո­չըն­դոտ­նե­րը:
ՀԵ­ԼԻՈ­ՖԻ­ԿԱ­ՑԻԱՆ ԵՎ ՄԻ­ՋԱԶ­ԳԱ­ՅԻՆ ԳԻ­ՏԱ­ՏԵԽ­ՆԻ­ԿԱ­ԿԱՆ ՀԱ­ՄԱ­ԳՈՐ­ԾԱԿ­ՑՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ
Ե­թե աշ­խար­հի հե­լիո­ֆի­կա­ցիա­յի գոր­ծըն­թա­ցը սկս­վի Ար­ցա­խից, ա­պա եր­կի­րը կա­րող է դառ­նալ մեկ ընդ­հա­նուր մի­ջազ­գա­յին հե­լիո­պո­լի­գոն, որ­տեղ հնա­րա­վոր կլի­նի կազ­մա­կեր­պել սար­քե­րի նո­րա­գույն կոն­ստ­րուկ­ցիա­նե­րի փոր­ձարկ­ման, նոր տեխ­նո­լո­գիա­նե­րի մշակ­ման, փոր­ձի փո­խա­նակ­ման և մաս­նա­գետ­նե­րի վե­րա­պատ­րաստ­ման գոր­ծըն­թաց­ներ: Մի­ջազ­գա­յին լայն հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը մեր մաս­նա­գետ­նե­րին և Ար­ցա­խին թույլ կտա հե­լիո­տեխ­նի­կա­յի և հե­լիո­տեխ­նո­լո­գիա­նե­րի բնա­գա­վառ­նե­րում ստանձ­նել ա­ռա­ջա­տա­րի դե­րը` մեր մշ­տա­կան ներ­կա­յու­թյու­նը պահ­պա­նե­լով նաև աշ­խա­տան­քի մի­ջազ­գա­յին բա­ժան­ման այս կարևոր հատ­վա­ծում:
ՀԵ­ԼԻՈ­ՖԻ­ԿԱ­ՑԻԱՆ ԵՎ ՀԱ­ՄԱ­ԳՈՐ­ԾԱԿ­ՑՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ՄԱՔ­ՍԱ­ՅԻՆ ՄԻՈՒ­ԹՅԱՆ ՇՐ­ՋԱ­ՆԱԿ­ՆԵ­ՐՈՒՄ
Ռու­սաս­տա­նը և Ղա­զախս­տանն ու­նեն արևա­յին տեխ­նի­կա­յի զար­գաց­ման ի­րենց մո­տի­վա­ցիան, ո­րը հա­տուկ է է­ներ­գե­տիկ պա­շար­նե­րով հա­րուստ եր­կր­նե­րին: Այդ եր­կր­ներն ապ­րում են է­ներ­գա­կիր­նե­րի ար­տա­հան­ման հաշ­վին և գի­տեն, որ օ­րե­րից մի օր դրանք սպառ­վե­լու են, յու­րա­քան­չյուր է­ներ­գե­տիկ գեր­տե­րու­թյուն ե­րա­զում է, որ իր պա­շար­նե­րը սպառ­վեն վեր­ջին հեր­թին: ԱՄՆ-ն այդ խն­դի­րը ար­դեն լու­ծել է` 60-ա­կան թվա­կան­նե­րից դա­դա­րեց­նե­լով նավ­թի ար­դյու­նա­հա­նու­մը և անց­նե­լով ներ­մուծ­վող վա­ռե­լի­քի: Ռու­սաս­տանն իր է­ներ­գե­տիկ մա­հա­կի գոր­ծո­ղու­թյան ժամ­կե­տը փոր­ձում է եր­կա­րաձ­գել՝ նավ­թա­յին և գա­զա­յին նոր հան­քա­վայ­րեր շա­հա­գոր­ծե­լով Սի­բի­րում ու, նույ­նիսկ, Արկ­տի­կա­յում` չմո­ռա­նա­լով նաև զար­գաց­նել արևա­յին է­ներ­գե­տի­կա­յի սե­փա­կան ո­լոր­տը:
ՀԵ­ԼԻՈ­ՖԻ­ԿԱ­ՑԻԱՆ ԵՎ ՀԱՅ­ՐԵ­ՆԻՔ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱ­ՄԱ­ԳՈՐ­ԾԱԿ­ՑՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ
Այս հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը կա­րե­լի է ար­դեն սկս­ված հա­մա­րել: Հե­լիո­պո­լի­գոն կազ­մա­կեր­պե­լու հա­մար Սպի­տա­կում մեծ սի­րով մեզ հո­ղա­մաս և ար­տադ­րա­կան տա­րածք­ներ է տրա­մադ­րել ֆրան­սա­հայ գոր­ծա­րար Վազ­գեն Մել­քո­նյա­նը: Արևա­յին տեխ­նի­կա­յի բնա­գա­վա­ռում ներդ­րում­ներ և հա­մա­տեղ աշ­խա­տանք­ներ կա­տա­րե­լու ցան­կու­թյուն են հայտ­նում բազ­մա­թիվ հայ գոր­ծա­րար­ներ ԱՄՆ-ից, Գեր­մա­նիա­յից, Ավ­ստ­րա­լիա­յից: Խն­դի­րը կարևոր է ոչ միայն ֆի­նան­սա­կան ներդ­րում­նե­րի ա­ռու­մով: Հայ­րե­նիք-սփյուռք հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը մեզ թույլ կտա լու­ծել բազ­մա­թիվ կարևոր խն­դիր­ներ.
ա) Սփյուռ­քում կազ­մա­կեր­պել հայ­կա­կան հե­լիո­տեխ­նի­կա­կան սար­քե­րի բա­զա­յին գոր­ծա­րան­ներ` տե­ղա­կան և հա­րա­կից շու­կա­նե­րը սպա­սար­կե­լու նպա­տա­կով: Շր­ջա­փակ­ված, վատ կո­մու­նի­կա­ցիա­ներ ու­նե­ցող Ար­ցա­խում շատ դժ­վար է ա­ռաջ տա­նել սե­րիա­կան ար­տադ­րու­թյուն­ներ կազ­մա­կեր­պե­լու գոր­ծը, հում­քի ներ­կր­ման և պատ­րաս­տի ար­տադ­րան­քի ար­տա­հան­ման տրանս­պոր­տա­յին ծախ­սե­րը միշտ էլ բարձր են մնա­լու, է­ներ­գա­կիր­նե­րի խն­դիր­նե­րը ևս բա­ցա­սա­բար են ազ­դե­լու ար­տադ­րան­քի ինք­նար­ժե­քի վրա: Ավ­ստ­րա­լիա­յում, ԱՄՆ-ում կամ ՈՒ­րուգ­վա­յում բաց­վե­լիք արևա­յին տեխ­նի­կա­յի գոր­ծա­րան­նե­րում նման խն­դիր­ներ չեն ա­ռա­ջա­նա:
բ) Սփյուռ­քի գոր­ծա­րար­նե­րի հետ կազ­մա­կերպ­ված հե­լիո­տեխ­նի­կա­կան սար­քե­րի գոր­ծա­րան­նե­րի առ­կա­յու­թյան դեպ­քում տվյալ երկ­րում (տա­րած­քում) ա­նի­մաստ կդառ­նա ու­րիշ ար­տադ­րող­նե­րի կող­մից նմա­նա­տիպ այլ գոր­ծա­րան­նե­րի կա­ռու­ցու­մը: Դա թույլ կտա տե­ղա­կան շու­կա­նե­րում ստա­նալ մո­նո­պոլ դիր­քեր:
գ) Աշ­խար­հի տար­բեր շր­ջան­նե­րում տե­ղա­կայ­ված հայ­կա­կան ձեռ­նար­կու­թյուն­նե­րը հե­ռու կմ­նան ռե­գիո­նալ տն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մե­րից:
դ) Հայ­կա­կան հե­լիո­տեխ­նի­կա­կան գոր­ծա­րան­նե­րի հա­մար սփյուռ­քում ա­վե­լի հեշտ կլի­նի լու­ծել նո­րա­գույն տեխ­նո­լո­գիա­նե­րի ու տեխ­նո­լո­գիա­կան սար­քա­վո­րում­նե­րի և նյու­թե­րի ներ­դր­ման խն­դիր­նե­րը, ին­չը եր­կա­րա­ժամ­կետ մր­ցակ­ցա­յին ա­ռա­վե­լու­թյուն կտա մեր ար­տադ­րա­տե­սակ­նե­րին:
ե) Հե­լիո­տեխ­նի­կա­կան ար­դյու­նա­բե­րու­թյան բնա­գա­վա­ռում ձեռք բե­րած հա­ջո­ղու­թյուն­նե­րը օ­րի­նակ կծա­ռա­յեն զու­գա­հե­ռա­բար ար­դյու­նա­բե­րու­թյան այլ ճյու­ղե­րի զար­գաց­ման հա­մար, ին­չի ար­դյուն­քում կբյու­րե­ղաց­վի հա­մա­հայ­կա­կան (հայ­րե­նիք-սփյուռք) ին­տեգր­ված ար­դյու­նա­բե­րու­թյուն ստեղ­ծե­լու հե­ռան­կա­րա­յին գա­ղա­փա­րը: Հայ­րե­նիք-սփյուռք ար­դյու­նա­բե­րա­կան հա­մա­լի­րի զար­գաց­ման հա­մար օգ­տա­կար և ցան­կա­լի կլի­նի բո­լոր ռե­գիո­նալ միա­վո­րում­նե­րի, այդ թվում Մաք­սա­յին միու­թյան հետ ան­դա­մակ­ցե­լը:
զ) Ար­ցա­խի բիզ­նես մի­ջա­վայ­րը գնա­հատ­վում է որ­պես մի­ջին ռիս­կա­յին: Ար­տա­սահ­մա­նյան ներդ­րող­նե­րը հիմ­նա­կա­նում խու­սա­փում են նման եր­կր­նե­րում խո­շոր ներդ­րում­ներ կա­տա­րե­լուց: Հայ­րե­նիք-սփյուռք հա­մա­տեղ ար­տադ­րա­կան ըն­կե­րու­թյուն­նե­րը կա­րող են կազ­մա­կերպ­վել այն եր­կր­նե­րում, որ­տեղ ռիս­կայ­նու­թյու­նը ցածր է: Հա­յաս­տա­նը կա­րող է իր վրա վերց­նել լոկ գի­տա­հե­տա­զո­տա­կան և փոր­ձա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներ ի­րա­կա­նաց­նե­լու պար­տա­կա­նու­թյուն­նե­րը: Գի­տու­թյու­նը՝ Ար­ցա­խում, ար­տադ­րու­թյու­նը` սփյուռ­քում:
ՀԵ­ԼԻՈ­ՖԻ­ԿԱ­ՑԻԱՆ`ՏՆ­ՏԵ­ՍՈՒ­ԹՅԱՆ ԶԱՐ­ԳԱՑ­ՄԱՆ ԼՈ­ԿՈ­ՄՈ­ՏԻՎ
Արևա­յին տեխ­նի­կա­յի պրակ­տիկ օգ­տա­գործ­ման հա­մար անհ­րա­ժեշտ է կազ­մա­կեր­պել բազ­մա­թիվ օ­ժան­դակ նյու­թե­րի, տեխ­նի­կա­կան սար­քա­վո­րում­նե­րի և, հատ­կա­պես, կվար­ցե ա­ման­նե­րի և տա­րա­նե­րի ար­տադ­րու­թյուն­ներ: Կա եր­կր­նե­րի ար­դյու­նա­բե­րա­կան մա­կար­դա­կը գնա­հա­տե­լու մի հայտ­նի բնո­րո­շիչ. եր­կի­րը հա­մար­վում է տեխ­նո­լո­գիա­պես զար­գա­ցած, ե­թե տի­րա­պե­տում է կվար­ցե ա­պա­կու տեխ­նո­լո­գիա­նե­րին: Հա­յաս­տանն ու­նի կվար­ցիտ­նե­րի հա­րուստ հան­քեր, և պետք է մտա­ծել կվար­ցա­յին ա­ման­նե­րի ար­տադ­րու­թյան ա­ռա­ջին գոր­ծա­րա­նը Ար­ցա­խում կազ­մա­կեր­պե­լու մա­սին: Կվար­ցե ա­ման­նե­րը պետք են գա­լու և՛ հայ­կա­կան արևա­յին սր­ճա­րան­նե­րին, և՛ մեր ֆեր­մեր­նե­րին, և՛ արևա­յին ջե­ռուց­ման հա­մա­կար­գե­րին՝ որ­պես բարձր­ջեր­մաս­տի­ճա­նա­յին կլա­նիչ­նե­րի հա­մար նա­խա­տես­ված կոն­ստ­րուկ­ցիոն կարևոր բա­ղադ­րիչ:
Ա­ՐԵ­ՎԱ­ՅԻՆ ՍՐ­ՃԱ­ՐԱՆ­ՆԵՐ ԱՇ­ԽԱՐ­ՀՈՎ ՄԵԿ
Արևի է­ներ­գիան օգ­տա­գոր­ծող արևա­յին խո­հա­նոց­նե­րի վրա հիմն­ված սր­ճա­րան­նե­րի գա­ղա­փա­րը շատ կեն­սու­նակ է: Նման հայ­կա­կան սր­ճա­րան­նե­րը կա­րող են կազ­մա­կերպ­վել աշ­խար­հի տար­բեր ծայ­րե­րում սփռ­ված հան­գս­տյան գո­տի­նե­րում և, հատ­կա­պես, լո­ղա­փե­րում: Այդ սր­ճա­րան­նե­րի հա­մար որ­պես տեխ­նո­լո­գիա­կան սար­քա­վո­րում­ներ օգ­տա­գործ­վե­լիք հե­լիո­հա­մա­կար­գե­րի ծա­վալ­նե­րը հաշ­վարկ­վել են 2 տրի­լիոն դո­լա­րի սահ­ման­նե­րում` չհաշ­ված այն ապ­րանք­նե­րի ի­րաց­ման ու ծա­ռա­յու­թյուն­նե­րի հետ կապ­ված ե­կա­մուտ­նե­րը, ո­րոնք կա­րող են ստաց­վել այդ սր­ճա­րան­նե­րից: Հի­շենք, որ լո­ղա­փե­րում հան­գս­տա­ցող­նե­րը հա­րուստ և ի­րենց ան­ձի հա­մար շռայ­լու­թյուն­ներ չխ­նա­յող մար­դիկ են, դա է­լի­տա­յին շու­կա­յի ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րից ա­մե­նա­կարևորն է:
ՀԵ­ԼԻՈ­ՖԻ­ԿԱ­ՑԻԱՆ ԵՎ ՄԻ­ՋԱԶ­ԳԱ­ՅԻՆ Ե­ՐԻ­ՏԱ­ՍԱՐ­ԴԱ­ԿԱՆ ՇԱՐ­ԺՈՒ­ՄԸ
Տար­բեր եր­կր­նե­րում գոր­ծող «կա­նաչ­նե­րի» միու­թյուն­նե­րը և է­կո­լո­գիա­կան տար­բեր կազ­մա­կեր­պու­թյուն­ներն ի­րենց հա­վաք­նե­րը կա­րող են կազ­մա­կեր­պել Ար­ցա­խում՝ արևա­յին պո­լի­գոն­նե­րում կազ­մա­կեր­պե­լով է­կո­լո­գիա­կան ե­րի­տա­սար­դա­կան խա­ղեր, կա­նաչ օ­լիմ­պիա­դա­ներ և այլն: 2002 թվա­կա­նին մեզ հա­ջող­վեց անց­կաց­նել «Արևա­յին խա­ղե­րի» անդ­րա­նիկ մր­ցում­նե­րը «Golden Spoon» մր­ցա­նա­կի հա­մար` դպ­րո­ցա­կան և ու­սա­նո­ղա­կան թի­մե­րի մաս­նակ­ցու­թյամբ: Շատ հե­տաքր­քիր ու կրա­կոտ մի­ջո­ցա­ռում է ստաց­վում: ՈՒ­նենք հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծի­րա­նա­գույն դրո­շը և հե­լիո­ֆի­կա­ցիա­յի օրհ­ներ­գը` հա­յե­րեն և անգ­լե­րեն տար­բե­րակ­նե­րով:
ՀԵ­ԼԻՈ­ՖԻ­ԿԱ­ՑԻԱՆ ԵՎ ԳԻ­ՏԱ­ՏԵԽ­ՆԻ­ԿԱ­ԿԱՆ ՀԱ­ՄԱ­ԳՈՐ­ԾԱԿ­ՑՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ԱՐ­ՑԱ­ԽՈՒՄ
Ա­կա­դե­մի­կոս Պա­րիս Հե­րու­նու ջան­քե­րով արևա­յին տեխ­նի­կա­յի գա­ղա­փար­նե­րը խոր ար­մատ­ներ են գցել Հա­յաս­տա­նում: Ա­մեն օր բազ­մա­թիվ նոր գա­ղա­փար­ներ և նո­րա­րա­րա­կան ա­ռա­ջար­կու­թյուն­ներ ենք ստա­նում մեր քա­ղա­քա­ցի­նե­րից: Մեր բան­վոր­նե­րի, ին­ժե­ներ­նե­րի և գիտ­նա­կան­նե­րի նո­րա­րա­րա­կան ակ­տի­վու­թյունն ուղ­ղա­կի զար­մանք է ա­ռա­ջաց­նում: Ա­ռա­վել զար­մա­նա­լի է, որ ի­րենց սե­փա­կան գա­ղա­փար­նե­րը մար­դիկ պատ­րաստ են տրա­մադ­րե­լու անվ­ճար, աշ­խար­հի որևի­ցե երկ­րում նման երևույ­թի չես հան­դի­պի, հա­յերս յու­րա­հա­տուկ ենք նաև այս հար­ցում, ին­չը հույ­սեր է ներ­շն­չում: Մեր քա­ղա­քա­ցի­նե­րի հետ մենք կա­րող ենք ստեղ­ծել միաս­նա­կան (ժո­ղովր­դա­կան) արևա­յին գի­տու­թյուն ու տեխ­նի­կա, ո­րը կլի­նի մեր հա­ջո­ղու­թյուն­նե­րի հիմ­նա­կան գրա­վա­կա­նը: Ժա­մա­նա­կա­յին այն ա­ռա­վե­լու­թյու­նը, ո­րը մր­ցա­կից­նե­րի նկատ­մամբ մենք ար­դեն ստա­ցել ենք (Պա­րիս Հե­րու­նու շնոր­հիվ արևա­յին թե­մա­տի­կան մեր երկ­րում թռիչ­քա­յին զար­գա­ցում ապ­րեց՝ ա­վե­լի քան 25 տա­րի ա­ռաջ սկ­սե­լով զար­գաց­նել այն ֆուն­դա­մեն­տալ գա­ղա­փար­նե­րը, ո­րոնց ուղ­ղու­թյամբ այ­սօր հա­մայն աշ­խարհն է աշ­խա­տում), հա­վա­նա­բար, մենք կկորց­նենք՝ ի չիք դարձ­նե­լով մր­ցակ­ցա­յին տն­տե­սու­թյուն ու­նե­նա­լու այ­սօր­վա մեր ռեալ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, ե­թե ա­րագ տեմ­պե­րով չզար­գաց­նենք հե­լիո­տեխ­նի­կա­կան ար­դյու­նա­բե­րու­թյունն ու չդառ­նանք աշ­խար­հի ա­ռա­ջին հե­լիո­ֆի­կաց­ված եր­կի­րը: Հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրա­գի­րը մշակ­վել է Ար­ցա­խի ու Հա­յաս­տա­նի հա­մար և պետք է ծա­ռա­յի մեր ազ­գա­յին նպա­տակ­նե­րին հաս­նե­լուն:
Վա­հան ՀԱ­ՄԱ­ԶԱՍՊ­ՅԱՆ
Տեխ­նի­կա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, եր­կր­նե­րի հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրագ­րի հե­ղի­նակ
Դիտվել է՝ 8628

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ