Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նաիրա Զոհրաբյան. Հանձնաժողովի նիստին որևէ անգամ օրակարգ չեք ներկայացրել, եկել նստել, «Ջոկոնդայի ժպիտով» ժպտացել եք

Նաիրա Զոհրաբյան. Հանձնաժողովի նիստին որևէ անգամ օրակարգ չեք ներկայացրել, եկել նստել, «Ջոկոնդայի ժպիտով» ժպտացել եք
09.10.2019 | 14:02

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետապնդման, հետամտման և նրանց շուրջ ատելության և անհանդուրժողականության մթնոլորտի հրահրման հարցը: Հիմնական զեկուցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը նախ ընթերցեց մի քանի պատգամավորների հայտարարության տեքստը և նշեց, որ այլ պատգամավորների կողմից միանալու համար բաց է:
«Վերահաստատելով մեր հավատարմությունը ՀՀ Սահմանադրության նախաբանում ամրագրված քաղաքացիական համերաշխության նպատակին, վերահաստատելով մեր հավատարմությունը կարծիքի արտահայտման և հավաքների ազատության սահմանադրական երաշխիքներին, ինչպես նաև խտրականության սահմանադրական արգելքին՝ խստորեն դատապարտում ենք քաղաքացիական հասարակության և նրանց ներկայացուցիչների, լրատվության միջոցների և լրագրողների դատական իշխանության ներկայացուցիչների, իրավապաշտպանների, այլ անհատների, խմբերի նկատմամբ հետապնդման, ահաբեկման, սպառնալիքի և ոտնձգության դրսևորումները, ատելության և թշնամանքի հրահրումը և խրախուսումը այն բոլոր դեպքերում, երբ այդ գործողությունների մեջ կա հանցակազմ, ակնկալում ենք իրավապահ մարմինների անհապաղ գործողությունները»,- նշեց նա:


Կարապետյանը նշեց, որ յուրաքանչյուր ոք ունի իրավունք ունենալու սեփական կարծիք և ազատ արտահայտել, փնտրել, ստանալ և տարածել գաղափարներ, կազմակերպել և մասնակցել խաղաղ, առանց զենքի հավաքներ: «Այս երկու ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով»,- ասաց նա:
Կարապետյանը նշեց, որ որոշակի ակցիաների շրջանակներում հնչում են կարգախոսներ, որոնք համակրելի են հանրության այս կամ այն շրջանակների կողմից, սակայն այդ ակցիաների ժամանակ օգտագործվում են մեթոդներ, որոնք դատապարտելի են: «Այստեղ շատ կարևոր է ազատ խոսքի և մարդու արժանապատվության միջև նուրբ գիծը պահպանելը»,- ասաց նա:


Պատգամավորների ստորագրած կոչում խոսվում է որոշ վիրավորական արտահայտություններ, անձնական վիրավորանքներ հնչեցնելու դեպքերը քրեականացնելու մասին: «Որոշ ձևեր չեն քրեականացվի, բայց կարևոր է, որ հանրությունն իմանա, որ դրանք խրախուսելի ձևեր չեն արտահայտվելու»,- ասաց նա:
ԱԺ իմ քայլը խմբակցության պատգամավորներ Մարիա Կարապետյանի և Թագուհի Ղազարյանի կողմից մեղադրանքներ հնչեցվեցին, որ Մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովն ակտիվ չի աշխատում, հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ պետք չէ իրար հասցեին մեղադրանքներ հնչեցնել: «Ես կողմ եմ, որ հանձնաժողովն ակտիվ աշխատի, և կողմ եմ, որ ձեզ այս մեկ տարվա ընթացքում լսեի, ներկայացնեիք մի որևէ օրակարգ, թե եկեք այս օրակարգի շուրջ քննարկում կազմակերպենք»,- ասաց նա և հավելեց.
«Որևէ անգամ ոչ Դուք, տիկին Կարապետյան, ոչ Դուք, տիկին Ղազարյան, չեք ներկայացրել: Ձեզ խնդրել եմ, տիկին Ղազարյան, եկեք կազմակերպենք քննարկում բռնության ենթարկված կանանց վերաբերյալ, Դուք որևէ թուղթ չեք բերել: Դուք գիտե՞ք, թե ես երեկ քանի հոգեբուժարան եմ գնացել, եթե ես ամեն օր դա ֆեյսբուքում չեմ ճտացնում, դա չի նշանակում, որ չենք անում»: Նաիրա Զոհրաբյանը ևս մեկ անգամ հորդորեց, որ մեղադրանքներ չհնչեցվեն: «Ես համբերատար եմ, բայց երբ անցնում են արդարության սահմանը, ես թույլ չեմ տա դա: Որևէ անգամ օրակարգ Դուք չեք ներկայացրել, տիկին Ղազարյան, եկել նստել եք, «Ջոկոնդայի ժպիտով» ժպտացել եք, քվեարկել եք կամ չեք քվեարկել, գնացել ենք»- ասաց նա: Թագուհի Ղազարյանն էլ նշեց, որ մեղադրանքներ հիմա Զոհրաբյանն է հնչեցնում և որ պետք չէ իր վրա «մունաթ գալ»:

Դիտվել է՝ 1319

Մեկնաբանություններ