«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Լավրովը՝ Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողության մասին

Լավրովը՝ Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողության մասին
09.10.2019 | 20:37

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ խոսելով Սիրիայում Թուրքիայի հնարավոր գործողությունների մասին, ասել է, որ Սիրիայի հյուսիսում բոլոր խնդիրները պետք է լուծվեն երկխոսության միջոցով: «Մենք բազմիցս բարձրաձայնել ենք մեր դիրքորոշումը, թե ինչ է կատարվում Սիրիայի հյուսիս-արևելքում, այդ թվում նաև սիրիա-թուրքական սահմանային շրջանում: Եվ մեր դիրքորոշումը միանշանակ է` հիմնված Սիրիայի Արաբական հանրապետության այս մասի բոլոր խնդիրները լուծելու անհրաժեշտության վրա` Սիրիայի կենտրոնական կառավարության և քրդական համայնքի միջև երկխոսության միջոցով», - ասել է Լավրովը՝ լրագրողների հետ զրույցում:

Դիտվել է՝ 1335

Մեկնաբանություններ