Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ցա­վոք, վար­չա­պե­տի «տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թ­յու­նը» ըստ այս աշ­խար­հի է, ըստ ար­դեն դր­ված ա­նեծ­քի և ոչ ըստ Աստ­ծո փր­կա­գոր­ծու­թ­յան կամ հո­գեփր­կու­թ­յան ծրագ­րի

Ցա­վոք, վար­չա­պե­տի «տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թ­յու­նը» ըստ այս աշ­խար­հի է, ըստ ար­դեն դր­ված ա­նեծ­քի և ոչ ըստ Աստ­ծո փր­կա­գոր­ծու­թ­յան կամ հո­գեփր­կու­թ­յան ծրագ­րի
15.10.2019 | 00:03

«Գնա­ցէք աշ­խա­տե­ցէ՛ք ոչ թէ կորս­տեան են­թա­կայ կե­րակ­րի հա­մար, այլ այն կե­րակ­րի, ո­րը մնում է յա­ւի­տե­նա­կան կեան­քի հա­մար, և ո­րը մար­դու Որ­դին կը տայ ձեզ, քա­նի որ նրան իր կնի­քով հաս­տա­տել է Հայ­րը՝ Աս­տուած»:
Ա­վե­տա­րան ըստ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵ­ՍԻ

Ի­հար­կե, թա­գա­վոր լի­նե­լը լավ բան է, բայց ան­գամ թա­գա­վոր­ներն են պար­տա­վոր Աստ­վա­ծաշն­չից ճշտ­ված մեջ­բե­րում­ներ ա­նել: Ե­թե ոչ, ա­պա կս­տաց­վի վար­չա­պե­տի մեջ­բեր­ման ար­դյուն­քը, թե` «Աստ­ված Աբ­րա­հա­մին դուրս հրա­վի­րե­լով դրախ­տից ա­սել է՝ քո հա­ցը քո քր­տին­քով պետք է վաս­տա­կես- Նի­կոլ Փա­շի­նյան»: Երբ Ա­դա­մը ու՜ր, Աբ­րա­հա­մը ուր:
Ցա­վոք, խն­դիրն ա­վե­լի լուրջ է, քան կար­ծում ենք: Նմա՞ն տա­րօ­րի­նակ շփոթ­մունք…
Հա­մա­ցանցն ու հես­տա­ցույցն էլ բազ­մա­պատ­կե­ցին, թե… դրախ­տից Աբ­րա­համն է վռնդ­վել:
Լուրջ խն­դի­րը ա­սե­լի­քի մեջ է:


Ա­դա­մին Աստ­ված դրախ­տից դուրս վռն­դե­լով եր­կիր և ա­սե­լով` այ­սու­հետ քո ճա­կա­տի քր­տին­քով քո հա­ցը վաս­տա­կես, ըստ էու­թյան, պատ­ժեց Ա­դա­մին, ո՛չ թե օրհ­նեց: Պատ­ժեց նրա ու նրա կնոջ հան­ցան­քի հա­մար: Պատ­ժեց նրանց` ան­մա­հու­թյան ժա­ռան­գու­թյու­նից զր­կե­լով և դրախ­տի մի­ջա­վայ­րից վռն­դե­լով քար­քա­րոտ եր­կիր: Պա­տի­ժը եր­բեք էլ օրհ­նանք չէ: Պա­տի­ժը պա­տիժ է, ո­րը պետք է հնա­զան­դու­թյամբ կրես, ա­պաշ­խա­րես, որ­պես­զի կր­կին ար­քա­յա­կան ժա­ռան­գու­թյանդ ար­ժա­նա­նաս: Իսկ երկ­րում, ուր վտար­վեց ան­մա­հու­թյան հա­մար ստեղծ­ված մար­դը, ա­դա­մա­կան մեղ­քով սերն­դե­սե­րունդ դար­ձավ ա­վե­լի քիչ տա­րի­նե­րի կյան­քով, քան ա­ռա­ջին ծնունդ­ներն էին, ո­րով­հետև դե­պի Ա­րա­րիչ դառ­նա­լու փո­խա­րեն, մեղ­քը կր­ճա­տե­լու փո­խա­րեն, դրանք ա­վե­լի ու ա­վե­լի բազ­մաց­րեց: Դա­ռը քր­տին­քով աշ­խա­տում էր, հաց էր վաս­տա­կում, ու­տում էր իր քր­տին­քի պտուղն ու ա­պա մեռ­նում: Մինչ­դեռ, ըստ հոգևոր էու­թյան` կոչ­ված էր լի­նել Աստ­վա­ծա­զարմ, որ նշա­նա­կում է` տեր բնու­թյան և նաև իշ­խող մա­հին: ՈՒս­տի «քր­տին­քով հաց վաս­տա­կե­լու» տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյու­նը Աստ­ծո ա­նեծքն է երկ­րոր­դում, ա­պա և այդ­պես մեջ­տե­ղից հա­նել-վե­րաց­նել, մո­ռաց­նել տալ է սպառ­նում բա­նա­կան մար­դուն փր­կե­լու ե­կած Քրիս­տո­սին, որ քրիս­տո­նյա­յին Հո­գու շնորհ­նե­րով դե­պի հա­վի­տե­նու­թյուն, դե­պի Դրախտ վե­րա­դառ­նա­լու միակ հե­նա­րանն է` Աստ­ծո Խոս­քի հա­ցի ճա­շա­կում նրան տա­լով: Եվ, ցա­վոք, այ­սօր Բե­լիա­րի չար նա­խան­ձով, բա­նա­կան մար­դու վե­րաց­ման նեռ ծրագ­րե­րով, ա­ռաջ է գա­լիս մարդ-կեն­դա­նին, մարդ-ռո­բո­տը, որ հա­նուն հաց ու­տե­լու նպա­տա­կի և հա­նուն կորս­տա­կան ու­նեց­ված­քի, այ­լա­սեր­ման զվար­ճանք­նե­րով հի­մա­րաց­վում է, որ­պես­զի... հա­վի­տե­նա­կան կորս­տին դատ­վի: Սա­կայն հի­շենք և հի­շեց­նենք, որ դե­պի դրախտ վե­րա­դառ­նա­լու ճա­նա­պար­հը և հա­ցի խնդ­րի ճշ­մա­րիտ լու­ծու­մը Հի­սուս ար­դեն տվել է «Լե­ռան քա­րո­զում»: Մեջ­բե­րենք Քրիս­տո­սի, նույնն է թե մար­դա­սեր Ա­րար­չի այդ դա­սը ա­մեն­քիս, նաև` խո­տոր զվար­ճանք­նե­րի խայ­ծը կուլ տվող իշ­խա­նու­թյուն­նե­րին:


«Դրա հա­մար ա­սում եմ ձեզ. ձեր կեան­քի հա­մար հոգ մի՛ ա­րէք, թէ ի՛նչ պի­տի ու­տէք կամ ի՛նչ պի­տի խմէք, և ոչ էլ ձեր մարմ­նի հա­մար, թէ ի՛նչ պի­տի հագ­նէք. չէ՞ որ կեան­քը ա­ւե­լին է, քան կե­րա­կու­րը, և մար­մի­նը՝ քան զգես­տը: 26 Նա­յե­ցէ՛ք եր­կն­քի թռ­չուն­նե­րին. ո՛չ վա­րում են, ո՛չ հն­ձում և ո՛չ էլ շտե­մա­րան­նե­րի մէջ հա­ւա­քում. և ձեր երկ­նա­ւոր Հայ­րը կե­րակ­րում է նրանց. չէ՞ որ դուք ա­ւե­լին էք, քան նրանք: 27 Եւ արդ, ձեզ­նից ո՞վ կա­րող է հոգս ա­նե­լով՝ իր հա­սա­կի վրայ մէկ կան­գուն ա­ւե­լաց­նել: 28 Եւ հա­գուս­տի հա­մար ին­չո՞ւ էք հոգս ա­նում. նա­յե­ցէ՛ք վայ­րի շու­շա­նին, ինչ­պէ՜ս է ա­ճում. ո՛չ ջանք է թա­փում և ո՛չ հիւ­սում: 29 Ա­սում եմ ձեզ, որ Սո­ղո­մոնն իսկ, իր ամ­բողջ փառ­քի մէջ, չհագ­նուեց նրան­ցից մէ­կի նման: 30 Իսկ ե­թէ դաշ­տի մի­ջի խո­տին, որ այ­սօր կայ և վա­ղը հնոց կը նե­տուի, այդ­պէ՛ս է հագց­նում Աս­տուած, որ­քա՜ն ևս ա­ռա­ւել՝ ձե՛զ, թե­րա­հա­ւատ­նե՛ր: 31 Այ­սու­հետև հոգ մի՛ ա­րէք ու մի՛ ա­սէք՝ ի՛նչ պի­տի ու­տենք կամ ի՛նչ պի­տի խմենք կամ ի՛նչ պի­տի հագ­նենք, 32 ո­րով­հետև հե­թա­նոս­ներն են այդ բո­լո­րը ո­րո­նում. քա­նի որ ձեր երկ­նա­ւոր Հայ­րը գի­տէ, թէ այդ բո­լո­րը ձեզ պէտք է: 33 Նախ խնդ­րե­ցէ՛ք Աստ­ծու ար­քա­յու­թիւ­նը և նրա ար­դա­րու­թիւ­նը, և այդ բո­լո­րը Աս­տուած ձեզ ա­ւե­լիով կը տայ: 34 Այ­սու­հետև հոգ մի՛ ա­րէք վա­ղուայ մա­սին, ո­րով­հետև վա­ղուայ օ­րը իր մա­սին կը հո­գայ. օ­րուայ հոգ­սը բաւ է օ­րուայ հա­մար»:
Իսկ ինչ­պես պի­տի հաս­նենք այդ ար­դյուն­քին, նախ հոգևոր հա­ցը նա­խա­դա­սե­լով, ո­րով նաև, ար­դեն երկ­րորդ կշ­ռույ­թով` մարմ­նա­վորն է պայ­մա­նա­վոր­ված: Նա­րեկն օ­րի­նակ, որ­պես Հոգևոր հաց` բժշ­կում է հո­գին, և հո­գու բժշկ­մամբ մար­մինն էլ է բժշկ­վում: ՈՒ­րեմն նա­խը` հոգևոր հացն է: Իսկ հոգևոր ա­ռաջ­նա­կարգ հա­ցը` Փր­կու­թյան Ա­վե­տա­րա­նը:

ՅԻ­ՍՈՒՍ՝ ԿԵ­ՆԱՑ ՀԱՑ
«22 Յա­ջորդ օ­րը, ժո­ղո­վուր­դը, որ մնա­ցել էր ծո­վի այն կող­մը, տե­սաւ, որ այն­տեղ այլ նա­ւակ չկայ, բա­ցի միայն մէ­կից, ո­րի մէջ մտել էին Յի­սու­սի ա­շա­կերտ­նե­րը, իսկ Յի­սուս իր ա­շա­կերտ­նե­րի հետ նա­ւակ չէր մտել, այլ միայն իր ա­շա­կերտ­ներն էին գնա­ցել: 23 Սա­կայն Տի­բե­րիա­յից ու­րիշ նա­ւակ­ներ էլ գա­լիս էին մօտ այն տե­ղին, ուր հացն էին կե­րել: 24 ՈՒ­րեմն, երբ ժո­ղո­վուր­դը տե­սաւ, որ Յի­սուս այդ­տեղ չէ և ոչ էլ՝ նրա ա­շա­կերտ­նե­րը, նա­ւակ­ներ նս­տե­ցին և ե­կան Կա­փառ­նա­յում՝ Յի­սու­սին փնտ­ռե­լու: 25 Եւ երբ նրան գտան ծո­վի միւս կող­մում, ա­սա­ցին նրան. «Ռաբ­բի՛, ե՞րբ ե­կար այս­տեղ»: 26 Յի­սուս պա­տաս­խա­նեց նրանց և ա­սաց. «Ճշ­մա­րիտ, ճշ­մա­րիտ եմ ա­սում ձեզ, դուք ինձ փնտ­ռում էք ոչ թէ նրա հա­մար, որ նշան­ներ տե­սաք, այլ ո­րով­հետև կե­րաք այն հա­ցից և կշ­տա­ցաք: 27 Գնա­ցէք աշ­խա­տե­ցէ՛ք ոչ թէ կորս­տեան են­թա­կայ կե­րակ­րի հա­մար, այլ այն կե­րակ­րի, ո­րը մնում է յա­ւի­տե­նա­կան կեան­քի հա­մար, և ո­րը մար­դու Որ­դին կը տայ ձեզ, քա­նի որ նրան իր կնի­քով հաս­տա­տել է Հայ­րը՝ Աս­տուած»: 28 Նրան ա­սա­ցին. «Ի՞նչ ա­նենք, որ Աստ­ծու ու­զած գոր­ծե­րը գոր­ծենք»: 29 Յի­սուս պա­տաս­խա­նեց և ա­սաց նրանց. «Աստ­ծու ու­զած գոր­ծը ա՛յս է. որ հա­ւա­տաք նրան, ում նա ու­ղար­կեց»: 30 Նրան ա­սա­ցին. «Ի՞նչ նշան կ՚ա­նես, որ տես­նենք և հա­ւա­տանք, ի՞նչ գործ կը գոր­ծես: 31 Մեր հայ­րե­րը ա­նա­պա­տում մա­նա­նան կե­րան, ինչ­պէս որ գրուած է. «Եր­կն­քից նրանց հաց տուեց ու­տե­լու»: 32 Յի­սուս նրանց ա­սաց. «Ճշ­մա­րիտ, ճշ­մա­րիտ եմ ա­սում ձեզ, Մով­սէ­սը չէ, որ ձեզ եր­կն­քից հաց տուեց, այլ իմ Հայրն է, որ տա­լիս է ձեզ ճշ­մա­րիտ հա­ցը եր­կն­քից. 33 ո­րով­հետև Աստ­ծուց է այն հա­ցը, որ իջ­նում է եր­կն­քից և կեանք է տա­լիս աշ­խար­հին»: 34 Նրան ա­սա­ցին. «Տէ՛ր, ա­մէն ժամ տո՛ւր մեզ այդ հա­ցը»: 35 Յի­սուս նրանց ա­սաց. «Ես եմ կե­նաց հա­ցը. ով դէ­պի ինձ գայ, քաղց չի զգայ, և ով ինձ հա­ւա­տայ, եր­բեք չի ծա­րա­ւի: 36 Բայց ես ձեզ ա­սել եմ, թէ ինձ տե­սաք և չէք հա­ւա­տում: 37 Բո­լոր նրանք, ում Հայրն ինձ տա­լիս է, կը գան ինձ մօտ, և ով որ ինձ մօտ կը գայ, դուրս չեմ ա­նի. 38 ո­րով­հետև ես եր­կն­քից ի­ջայ ոչ թէ իմ կամ­քը կա­տա­րե­լու հա­մար, այլ՝ կամ­քը նրա, ով ինձ ու­ղար­կեց:
39 Այս է կամ­քը իմ Հօր, որ ինձ ու­ղար­կեց. բո­լոր նրանք, ում Հայրն ինձ տուել է, նրան­ցից ոչ մէ­կին չկորց­նեմ, այլ վեր­ջին օ­րը յա­րու­թիւն առ­նել տամ նրանց: 40 Այս է իմ Հօր կամ­քը. ա­մէն ոք, ով տես­նի Որ­դուն և հա­ւա­տայ նրան, ու­նե­նայ յա­ւի­տե­նա­կան կեանք. և ես նրան վեր­ջին օ­րը յա­րու­թիւն առ­նել տամ»:

Հրեա­նե­րը տրտն­ջում էին նրա­նից, ո­րով­հետև ա­սել էր՝ ե՛ս եմ եր­կն­քից ի­ջած հա­ցը: 42 Եւ ա­սում էին. «Սա Յի­սու­սը չէ՞՝ Յով­սէ­փի որ­դին, ո­րի հօրն ու մօ­րը մենք ճա­նա­չում ենք: Իսկ արդ, ինչ­պէ՞ս է ա­սում՝ ես եր­կն­քից ի­ջայ»: 43 Յի­սուս պա­տաս­խա­նեց և ա­սաց նրանց. «Մի՛ քրթմն­ջէք ի­րար մէջ. 44 ոչ ոք չի կա­րող գալ դէ­պի ինձ, ե­թէ նրան չձ­գի Հայ­րը, որ ինձ ու­ղար­կեց, և ես նրան վեր­ջին օ­րը յա­րու­թիւն առ­նել կը տամ: 45 Մար­գա­րէ­նե­րի գր­քե­րում գրուած է. «Եւ ա­մէն­քը Աստ­ծուց ու­սած կը լի­նեն»: Ա­մէն ոք, որ լսում է Հօ­րից և ու­սա­նում է, գա­լիս է դէ­պի ինձ: 46 Սա­կայն ոչ ոք Հօ­րը չի տե­սել, այլ միայն նա, որ Աստ­ծուց է, նա՛ է տե­սել Հօ­րը: 47 Ճշ­մա­րիտ, ճշ­մա­րիտ եմ ա­սում ձեզ, որ, ով հա­ւա­տում է, ու­նե­նում է յա­ւի­տե­նա­կան կեան­քը: 48 Ես եմ կե­նաց հա­ցը: 49 Ձեր հայ­րե­րը ա­նա­պա­տում մա­նա­նան կե­րան, սա­կայն մե­ռան: 50 Այս է եր­կն­քից ի­ջած հա­ցը, որ­պէս­զի, ով որ սրա­նից ու­տի, չմեռ­նի: 51 Ես եմ կեն­դա­նի հա­ցը, որ եր­կն­քից է ի­ջած. 52 թէ մէկն այս հա­ցից ու­տի, յա­ւի­տե­նա­պէս կ՚ապ­րի»

Ա­ՎԵ­ՏԱ­ՐԱՆ ԸՍՏ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵ­ՍԻ
Ա­սել է` ե­թե մար­դուն չենք ա­ռաջ­նոր­դում ապ­րե­լու Ստեղ­ծո­ղի կամ­քով, ա­պա ինչ­պի­սի հրա­շա­լի մի­ջա­վայր ու պայ­ման­ներ էլ դնենք նո­րօ­րյա-ռո­բո­տաց­վող կամ ա­նաս­նա­ցող մար­դու տրա­մադ­րու­թյան տակ, կա­վե­րի դրանք, կա­պա­կա­նի, հար­մա­րեց­նե­լով իր թեր­հաս կամ մո­լոր­ված վի­ճա­կին, և կսկ­սի կոր­ծան­վել: Մինչև որ լրիվ ոչն­չա­նա:


Խոսքս ա­վար­տեմ իմ «Հոգևոր Նժ­դե­հը» գր­քից` այս հատ­վա­ծով.
«Ա­մեն բա­րե­փո­խում պետք է սկս­վի խղճմ­տան­քից», ա­սում է Գա­րե­գին Նժ­դե­հը։
Ո­րով­հետև մար­դու մեջ խղճմ­տան­քի ներ­կա­յու­թյու­նը Աստ­ծո ներ­կա­յու­թյունն է մար­դու մեջ՝ հե­թա­նոս­նե­րի հա­մար, Պո­ղոս ա­ռա­քյա­լի մի­ջո­ցով ու­սու­ցա­նում է մեզ Սուրբ Գիր­քը։ Եվ հե­թա­նոս­նե­րը Աստ­ծուն, որ­պես ըմբ­ռն­վող ի­րո­ղու­թյուն՝ պատ­կե­րաց­նում են մար­դու մեջ ե­ղած Աստ­ծո հե­ղած խղճմ­տան­քի չափ ու տե­սա­կից, ո­րով­հետև նման խղճմ­տանքն այլ տե­ղից չի ծա­գում։ Ե­թե ոչ, կո­վին ծա­ղիկ նվի­րես՝ կու­տի, ե­թե խո­զին՝ ոս­կու շեղ­ջեր տաս՝ իր աղ­բի հետ կխառ­նի և կկոխ­կր­ճի: Իսկ ե­թե մար­դան­ման խոզ է, ա­պա տվածդ բա­նա­վոր ոս­կի­նե­րը ու­տե­լով կկա­տա­ղի ու շուռ գա­լով քո դեմ, «կպա­տա­ռո­տի քեզ»։ Եվ շնու­թյուն սի­րող մար­դուց ար­դյուն­քում լավ բան երբևէ չես սո­վո­րի, քա­նի որ «Շունն իր փս­խա­ծին է կր­կին դառ­նում», չկաս­կա­ծե­լով, որ կե­րա­ծը վտան­գա­վոր էր կյան­քի հա­մար, այդ պատ­ճա­ռով էր, որ փս­խեց կամ անբ­նա­կան, ա­գա­հու­թյամբ ու­տե­լուց էր, որ փս­խեց: «Եր­կի­րը չի բա­րե­փոխ­վի, ե­թե սո­ցիա­լա­կան բա­րե­փո­խում կա­տա­րենք», ա­սում է Նժ­դե­հը.
«ՍՈ­ՑԻԱ­ԼԱ­ԿԱՆ ԽՆ­ԴԻ­ՐԸ ԲԱ­ՐՈ­ՅԱ­ԿԱՆ ԽՆ­ԴԻՐ Է։ Օ­ՐԵՆ­ՔԸ ՓՈ­ԽԵ­ԼԷ Ա­ՌԱՋ, ՓՈ­ԽԻՐ ՄԱՐ­ԴԸ», շա­րու­նա­կում է ու­սու­ցա­նել Նժ­դե­հը (ՆԺ­ԴԵՀ. հտ. 1-ին)։
Թվում է՝ Սահ­մա­նադ­րու­թյան ար­մա­տա­կան 1/3-ը Նժ­դե­հյան այս մեկ նա­խա­դա­սու­թյան վրա պի­տի հեն­վի, որ եր­կիրն ա­ռող­ջա­նա։ Եվ սուրբ և ճշ­մա­րիտ է այդ­պես ա­նել: Բա­րո­յա­կան չէ, ե­թե ո­մանց դրա­մի ու կեղծ բա­րե­կե­ցու­թյան խոստ­ման դի­մաց կեղծ օ­րենք­ներ են սարք­վում, որ ի­րենց ներ­քի­նով խո­րա­պես ան­բա­րո­յա­կան են: Օ­րի­նակ, այ­սօր իսկ դր­սի ու­ժե­րի կող­մից միա­սե­ռա­կա­նու­թյունն ըն­դու­նել տա­լու, օ­րեն­սդ­րե­լու պն­դու­մը Հա­յոց խոր­հր­դա­րա­նին, մեր ժո­ղովր­դի ոս­կյա ձեռք­բե­րում­նե­րը ա­պա­կա­նել-ա­րա­տա­վո­րե­լու որս չէ՞ մի­թե: Բնա­կա­նա­բար: Իսկ մեղ­քեր օ­րեն­սդ­րե­լու ա­նօ­րե­նու­թյու­նը կամ մեծ ապս­տամ­բու­թյու­նը Աստ­ծո դեմ` նախ­կին ու ներ­կա սո­րո­սա­կեր կամ ԵՄ-ա­կեր իշ­խա­նու­թյուն­նե­րի մի­ջո­ցով, միայն միա­սե­ռա­կան­նե­րի խնդ­րով չէ, այլ, ցա­վոք, ար­դեն այդ խն­դիր­նե­րը բազ­մա­թիվ են և ահ­ռե­լիո­րեն ա­վե­լի են բազ­մա­նում:
ՈՒս­տի ոչ թե «տն­տե­սա­կան-մե­քե­նա­յա­կան նոր ա­նեծք» պի­տի ո­րո­նենք, այլ դե­պի ճշ­մա­րիտ բա­րե­նո­րոգ­ման հա­մար Քրիս­տո­սի տված այս բա­նա­լին գոր­ծադ­րող­ներս գոր­ծադ­րենք. «Նախ խնդ­րե­ցէ՛ք Աստ­ծու ար­քա­յու­թիւ­նը և նրա ար­դա­րու­թիւ­նը, և այդ բո­լո­րը Աս­տուած ձեզ ա­ւե­լիով կը տայ»: Ընդ ո­րում, կտա շնորհ­նե­րի քաղց­րու­թյուն­նե­րով և ո՛չ թե դառն քր­տին­քով (Լե­ռան քա­րոզ):


Այդ­պես ա­նենք, որ­պես­զի ժո­ղո­վուրդն ապ­րի և ոչ թե հի­մա­րաց­վի, այդ­պես ապ­րենք և ու­նե­նանք Հոգևոր Փա­ռա­հեղ Հա­յաս­տան, որ­տեղ Քրիս­տոս է Թա­գա­վո­րում, ուր իշ­խա­նա­վոր­նե­րը Քրիս­տո­սի ծա­ռա­ներն են և ոչ թե հա­կա­ռա­կորդ­նե­րը կամ Նրա դեմ պիղծ օ­րենք­նե­րով ապս­տամ­բե­լու ե­լած­նե­րը:
Գի­տե­նա­լով ան­գամ, որ բար­կա­ցավ, շուռ կգա ի­րենց դեմ:
Աստ­վա՛ծ, բա­րի մշակ­ներ բարձ­րաց­նես և ա­ռա­տաց­նես Հա­յաս­տա­նում, որ Հոգևոր Հաց բա­ժա­նեն:
Ա­ռաջ­նոր­դե՛ս և միա­բա­նե՛ս Քո ժո­ղովր­դին:
Քո՛ Թա­գա­վո­րու­թյու­նը գա երկ­րի վրա, ինչ­պես որ Եր­կն­քում է:
Ա­մեն:

Մաք­սիմ ՈՍ­ԿԱ­ՆՅԱՆ
Կրո­նի տե­սա­բան

Դիտվել է՝ 1637

Մեկնաբանություններ