Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Թուրքիան մտադիր չէ դադարեցնել հարձակումը Սիրիայում

Թուրքիան մտադիր չէ դադարեցնել հարձակումը Սիրիայում
15.10.2019 | 12:51

Չնայած Սիրիայի կառավարական զորքերի սրընթաց առաջխաղացմանը՝ Անկարան չի պատրաստվում դադարեցնել հյուսիսում հարձակումը՝ Բաքվում՝ Համաթյուրքական գործարար համաժողովում հայտարարեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: «Չնայած բոլոր ճնշումներին և սպառնալիքներին՝ Սիրիայում իրականացվող գործողությունն ավարտին հասցնելու հարցում մենք շատ հաստատակամ ենք: Ես ցանկանում եմ դա հստակորեն հայտարարել` մենք մեր գործը լիարժեքորեն ավարտին ենք հասցնելու»՝ ասել եէ նա:

Դիտվել է՝ 325

Մեկնաբանություններ