Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արմեն Աշոտյանը մասնակցել է ԵԺԿ Քաղաքական համաժողովին

Արմեն Աշոտյանը մասնակցել է ԵԺԿ Քաղաքական համաժողովին
15.10.2019 | 12:56

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական Ժողովրդական կուսակցության Քաղաքական համաժողովի նիստին։


«Ելույթիս ընթացքում անդրադարձել եմ թուրքական ներխուժմանը Հյուսիսային Սիրիա և դրա հետևանքով առաջացած հումանիտար աղետին։ Շեշտել եմ մեր հայրենակիցներին և այլ ազգային ու կրոնական փոքրամասնություններին սպառնացող վտանգները։ Արձանագրել եմ, որ ցեղասպանությունից 100 տարի անց թուրքական բանակը կրկին ձեռք է բարձրացնում հայերի և այլ քրիստոնյա ժողովուրդների վրա», - Facebook-ի իր էջում գրել է Աշոտյանը։

Դիտվել է՝ 451

Մեկնաբանություններ