Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նենսի Փելոսի. Թրամփի պատժամիջոցները Թուրքիայի դեմ բավարար չեն

Նենսի Փելոսի. Թրամփի պատժամիջոցները Թուրքիայի դեմ բավարար չեն
15.10.2019 | 12:58

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսին հայտարարել է. «Նախագահ Թրամփը սրեց քաոսն ու անկայունությունը Սիրիայում: Նրա հայտարարությունը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ բավարար չէ վերացնելու այս հումանիտար աղետը»: «Թրամփի անհավասարակշիռ որոշումները սպառնալիք են մարդկանց կյանքի համար և խարխլում են ԱՄՆ-ի հեղինակությունն ամբողջ աշխարհում»,-գտնում է Փելոսին:


Նրա համոզմամբ՝ Թրամփը «կանաչ լույս» է վառել Թուրքիայի ռազմական գործողությունների համար Սիրիայում՝ դավաճանելով քրդական կազմավորումների հազարավոր մարտիկներին, որ կյանքի գնով պայքարել են «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ: Նախագահի աշխատակազմը դա հերքում է՝ նշելով, որ Թուրքիայի հարվածի կետերում ընդամենը մի քանի տասնյակ ամերիկացի զինվորականներ կային, որ ամեն դեպքում ոչ մի դիմադրություն չէին կարող ցուցաբերել թուրքական ներխուժմանը: Աշխատակազմի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենք ոչ թե կանաչ, այլ կարմիր լույս են վառել Սիրիայում Թուրքիայի գործողությունների համար: Փելոսին հիշեցրել է, որ Կոնգրեսի օրակարգում բանաձև է մտցվել, որը դատապարտում է Թրամփի «վտանգավոր որոշումը՝ Սիրիայի հետ կապված»: «Այս շաբաթ երկու կուսակցություններն ու Կոնգրեսի երկու պալատները շարունակելու են գործել այդ անպատասխանատու որոշման դեմ»,- վստահեցրել է Փելոսին:

Դիտվել է՝ 627

Մեկնաբանություններ