Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մեծ Բրիտանիան վերանայում է Թուրքիային զենք մատակարարելու լիցենզիաները

Մեծ Բրիտանիան վերանայում է Թուրքիային զենք մատակարարելու լիցենզիաները
15.10.2019 | 13:03

Մեծ Բրիտանիան վերանայում է Թուրքիային զենքի մատակարարման բոլոր արտոնագրերը Սիրիայում Անկարայի ռազմական գործողությունների պատճառով՝ հայտնում է Financial Times-ը: Այդ որոշման մասին դեռ պաշտոնապես չի հայտարարվել, կառավարությունը որոշել է ամբողջությամբ վերանայել բոլոր զենքերի մատակարարումները, որոնք կարող են օգտագործվել Թուրքիայի կողմից ընթացիկ գործողության ընթացքում, և ժամանակավորապես կասեցնել նոր լիցենզիայի տրամադրումը: The Financial Times-ը նշում է, որ վերջին հինգ տարում Մեծ Բրիտանիան Թուրքիային մատակարարել է 1,1 միլիարդ ֆունտ (1,4 միլիարդ դոլար) արժողությամբ զենք:

Դիտվել է՝ 579

Մեկնաբանություններ