Մե՛նք ենք ո­րո­շում, թե ինչ­պես ապ­րել

Մե՛նք ենք ո­րո­շում, թե ինչ­պես ապ­րել
18.10.2019 | 00:04

Չա­րա­ցած մարդ­կու­թյու­նը` ամ­բո­խի վե­րած­ված, ա­նօ­րեն կեց­ված­քով, դե­պի ինք­նաոչն­չա­ցում է գնում` չգի­տակ­ցե­լով իր իսկ մո­տա­լուտ վախ­ճա­նը:

Հա­րուստ, թե աղ­քատ, շի­նա­կան, բան­վոր, թե իշ­խա­նա­վոր, բո­լորն են չա­րա­ցած, խն­դիր­նե­րի, ան­հան­գս­տու­թյան, հո­գե­կան տա­ռա­պան­քի և ա­լե­կո­ծու­թյան մեջ, և եր­բեք ոչ ոք ի­րեն հարց չի տա­լիս` ին­չու՞, որ­տե­ղի՞ց այդ չա­րու­թյունն ու մար­դա­տյա­ցու­թյու­նը:
Քրիս­տոս ա­սում է. «Խա­ղա­ղու­թյուն եմ թող­նում ձեզ, Իմ խա­ղա­ղու­թյունն եմ տա­լիս ձեզ» (Հովհ 14;27),- ա­հա հար­ցի պա­տաս­խա­նը: Այ­սօր­վա մար­դը խոս­քով վկա­յում է, թե Աստ­ված կա, բայց և ու­րա­ցել է Աստ­ծուն, լքել շնոր­հը, հե­ռա­ցել Լույ­սից:
Աշ­խար­հա­յին մեղք. կյան­քը նման է ճահ­ճի, ինչ­քան ա­ռաջ ես շարժ­վում, այն­քան ա­վե­լի է ներքև ձգում, ա­ռա­վել ըն­կղ­մում մեղ­քի և կորս­տյան մեջ: Լույ­սից հե­ռա­ցած է մարդ ա­րա­րա­ծը, Քրիս­տո­սից լք­ված` իր իսկ գոր­ծած մեղ­քե­րի պատ­ճա­ռով, դրա շնոր­հիվ է, որ մարդ ա­րա­րա­ծը կորս­տյան ու­ղին է բռ­նել:


Մար­դա­պաշ­տու­թյունն ու մոր­թա­պաշ­տու­թյու­նը դա­վա­նանք են այլևս, և սե­փա­կան ես-ի պաշ­տա­մուն­քը մար­դու մի­ջից դուրս է մղել մար­դուն` դարձ­նե­լով ան­մարդ­կա­յին էակ: «Սի­րիր ըն­կե­րոջդ քո ան­ձի պես» պատ­վի­րա­նը և առ­հա­սա­րակ բո­լոր պատ­վի­րան­նե­րը մարդուն աստ­վա­ծա­մարդ դարձ­նե­լու ու­ղի են հար­թում: ՄԱՐԴ բա­ռը հա­կա­ռակ ըն­թեր­ցե­լով կս­տաց­վի ԴՐԱՄ, այ­սինքն` երբ մարդ­կա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րը դուրս են աստ­վա­ծա­յին պատ­վի­րա­նի սկզ­բունք­նե­րից, ա­ռաջ են գա­լիս նյու­թա­կան, անձ­նա­կան, դրա­մա­կան շա­հով ա­ռաջ­նորդ­վող հա­րա­բե­րու­թյուն­ներ, և դա սկիզբն է դա­վա­ճա­նու­թյան ու չա­րու­թյան.... «Չե՛ք կա­րող և՛ Աստ­ծուն ծա­ռա­յել, և՛ մա­մո­նա­յին»: ՉԵ՛Ք ԿԱ­ՐՈՂ: Սրա վառ ա­պա­ցույ­ցը այ­սօր մեր հայ­րե­նի­քում, մեր աչ­քե­րի ա­ռաջ գոր­ծող սո­րո­սյան «Բաց հա­սա­րա­կու­թյուն­ներ հիմ­նադ­րա­մի» գրա­սե­նյա­կի բա­ցա­հայտ մա­մո­նա­պաշտ, ոս­կեց­լի­կա­պաշտ, աստ­վա­ծա­նարգ ու մար­դա­տյաց և շատ հա­խուռն ար­տա­հայտ­ված հա­յա­տյաց գոր­ծու­նեու­թյունն է: Այդ գրա­սե­նյա­կը մեր պե­տու­թյան փաս­տա­ցի կա­ռա­վար­ման կենտ­րոնն է, որ հրա­հան­գում է, վե­րահս­կում, նշա­նա­կում և պաշ­տո­նազր­կում, ա­զա­տազր­կում ու հա­մա­նե­րում: Գար­դա­սի­լի նե­րար­կի­չի ա­սեղ հի­շեց­նող այս է­լե­մեն­տը, ա­սես, գոր­ծում է «ա­մեն ինչ` հա­նուն փո­ղի, և ո­չինչ` ա­ռանց փո­ղի» կար­գա­խո­սով: Փողն է նրանց ար­ժե­հա­մա­կար­գի ա­ռանցքն ու սե­փա­կան էու­թյան ուղ­նու­ծու­ծը: Զա­նա­զան սո­րո­սյան զկռ­տոց­նե­րը` ՀԿ-նե­րը, զխտկ­վում են սո­րո­սյան լա­փա­մա­նից ու շուր­ջը գար­շա­հո­տու­թյուն տա­րա­ծում: Ար­ժի՞ հան­դուր­ժել ու բու­ծել սրանց` հա­յին հա­կա­ցուց­ված տե­սա­կը:


Մար­դուս աստ­վա­ծու­րաց տե­սա­կը այ­սօր մեծ հույ­սեր է կա­պում մար­դու հետ, բայց ո՛չ եր­բեք մեզ հա­մար իր կյան­քը ա­նա­սե­լի տան­ջանք­նե­րի են­թար­կած, խաչ­ված ու հա­րու­թյուն ա­ռած Աս­տծո: Այս­տե­ղից էլ ծն­վում է նաև հո­գու դա­տար­կու­թյու­նը:
Յո՞ եր­թաս, մարդ Աստ­ծո: Կյան­քը ակն­թարթ է, և «աշ­խար­հը մի ընդ­հա­նուր մուտք ու­նի և մի ընդ­հա­նուր ելք»: Մե՛նք չենք ո­րո­շում մեր ծն­վե­լու ժամն ու ժա­մա­նա­կը, ազ­գու­թյունն ու վայ­րը, մե՛նք չենք ո­րո­շում այս աշ­խար­հից գնա­լու ժա­մա­նա­կը, բայց մե՛նք ենք ո­րո­շում, թե ինչ­պես ապ­րել` ինչ վար­քագ­ծով, և ըստ այդմ էլ` վաղ, թե ուշ պա­տաս­խան ենք տա­լու մեր ապ­րած կյան­քի յու­րա­քան­չյուր վայր­կյա­նի հա­մար: Եվ փո­ղի պա­կա­սը, հաս­տա՛տ, չի կա­րո­ղա­նա­լու հան­դի­սա­նալ մեր գոր­ծած սխալ­նե­րի հիմ­նա­վո­րու­մը:


Ար­դեն իսկ մուտք գոր­ծել ենք այս աշ­խարհ, ի տար­բե­րու­թյուն շատ ու շատ դժ­բախտ­նե­րի, ելքն էլ պատ­րաստ­ված է` ըստ ժա­մա­նա­կի նա­խախ­նամ­ված յու­րա­քան­չյու­րիս հա­մար, չնա­յած ո­րոշ ծն­ված­ներ ի­րենց կյան­քով ա­ռա­վել դժ­բախտ վախ­ճան են ժա­ռան­գե­լու:
Մարդ ի­րա­կան սի­րով կա­րող է սի­րել միայն այն ժա­մա­նակ, երբ ճա­նա­չում է աստ­վա­ծա­յին սե­րը, կա­րող է խա­ղաղ­վել այն ժա­մա­նակ, երբ Քրիս­տո­սի խա­ղա­ղու­թյան մեջ հաս­տատ­ված լի­նի, կա­րող է նե­րել այն ժա­մա­նակ, երբ տես­նում է Քրիս­տո­սի նե­րո­ղամ­տու­թյու­նը և կա­րո­ղա­նում է զս­պել ի­րեն, երբ ճա­նա­չում է Աստ­ծուն և տես­նում իր ու­նայ­նու­թյու­նը: «Մի՛ դա­տեք, որ Աստ­ծուց չդատ­վեք» (Մատթ. 7; 1-2), «Ա­մեն ինչ, որ կա­մե­նում եք, որ ձեզ ա­նեն մար­դիկ, այն­պես էլ դուք ա­րեք նրանց» (Մատթ. 7; 7-12): Մեր կյան­քը կար­ծես բու­մե­րանգ լի­նի, ինչ­պես ապ­րում և գոր­ծում ենք, ինչ սերմ­նա­հա­տիկ ցա­նում ենք, այն էլ հն­ձում ենք: «Փտած շի­վե­րը խոր ար­մատ­ներ չեն տա, թե­պետ կարճ ժա­մա­նա­կով կա­րող են ծաղ­կել, բայց որ խոր ար­մատ­ներ չու­նեն, շու­տով կչո­րա­նան»,- ա­հա այս է մե­ղա­վո­րի կյան­քը:
Վե՛ր հառ­նեք ձեր մեղ­քե­րից, ո­րոնց մա­սին ձեր խիղճն է վկա­յում, ըն­թա­ցե՛ք դեպ հայ­րե­նա­վանդ հա­վա­տը, Քրիս­տո­սից ա­ռե՛ք խա­ղա­ղու­թյան ա­վե­տի­սը, որ­պես­զի այլևս չա­լե­կոծ­վեք, չձանձ­րա­նաք, չչա­րա­նաք ու ձեր ծն­ված օ­րը չա­նի­ծեք:


Տեր Ա­հա­րոն քա­հա­նա ՄԵԼ­ՔՈՒ­ՄՅԱՆ
Գո­րի­սի տա­րա­ծաշր­ջա­նի հոգևոր հո­վիվ

Դիտվել է՝ 356

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao