«Ե­գիպ­տո­սից գան­ձեր հա­նե­ցեք»

«Ե­գիպ­տո­սից գան­ձեր հա­նե­ցեք»
22.10.2019 | 00:06

Ե­գիպ­տո­սը ժա­մա­նա­կի քա­ղա­քակր­թու­թյան բնօր­րանն էր հա­մար­վում, և մար­դը այն­տեղ մեղ­քե­րի ստր­կու­թյան գե­րին էր:
Ե­գիպ­տո­սը խոր­հր­դա­նիշն էր աշ­խար­հի: Տեր Աստ­ված, երբ հրեա­նե­րին ցան­կա­ցավ հա­նել ե­գիպ­տա­կան գե­րու­թյու­նից, պատ­վի­րեց. «Ե­գիպ­տո­սից գան­ձեր հա­նե­ցեք»: Ժա­մա­նա­կա­կից աշ­խար­հը նույն­պես նման է Ե­գիպ­տո­սին: Մեղ­քի ստր­կու­թյու­նը` ա­ռատ իր բո­լոր դրսևո­րում­նե­րով, իսկ աստ­վա­ծա­յին սր­բու­թյուն­նե­րը` սա­կավ: Շատ դժ­վար է թա­ցը չո­րից տար­բե­րել: Քրիս­տո­սի գալս­տյան նպա­տակն էր, որ մեղ­քի գե­րու­թյա­նը վա­ճառ­ված մար­դուն հա­նի ե­գիպ­տոս - աշ­խար­հից: Ան­շուշտ, այս աշ­խար­հի իշ­խա­նը, ո­րի խոր­հր­դա­նիշն էր այն ժա­մա­նակ­վա Ե­գիպ­տո­սի փա­րա­վո­նը, չի ցան­կա­նում մեզ ա­զա­տել մեղ­քի գե­րու­թյու­նից` օ­րե­ցօր զա­նա­զան մո­լո­րու­թյուն­ներ հրամց­նե­լով, մեղ­քե­րի և ա­վե­լորդ զբաղ­մունք­նե­րի մեջ հաս­տա­տե­լով:
Քրիս­տո­սի Ա­վե­տա­րա­նը ճիշտ այն ու­ղին է, որ յու­րա­քան­չյուր մար­դու հա­նում է ե­գիպ­տո­սից` մեղ­քե­րի ստր­կու­թյու­նից, ա­ռա­տաց­նում հոգևոր գան­ձե­րով և ա­ռաջ­նոր­դում Ա­վե­տյաց Եր­կիր:
Ա­հագ­նա­ցող ինք­նա­կոր­ծան­ման եզ­րին կանգ­նած աշ­խար­հում ճշ­մա­րիտ քրիս­տո­նյա­նե­րին ա­ռաջ­նոր­դող և մխի­թա­րող ու­ժը Քրիս­տոսն է, Ով Իր Սուրբ Բե­րա­նով վկա­յեց. «Ես ձեզ որբ չեմ թող­նի»:


Մենք մկր­տու­թյամբ հաս­տա­տում ենք, որ հրա­ժար­վում ենք աշ­խար­հից` ե­գիպ­տո­սից, և դա­վա­նում Քրիս­տո­սին, որ­պես նոր մարդ մտ­նում այս ա­նա­պատ աշ­խար­հը, որ­տեղ փոր­ձու­թյուն­նե­րի մեջ ապ­րե­լով` ա­ռաջ­նորդ­վում ենք դե­պի Ա­վե­տյաց Եր­կիր` Եր­կն­քի Ար­քա­յու­թյուն: Քրիս­տո­սը նույն փոր­ձու­թյուն­նե­րը կրեց մկր­տու­թյու­նից հե­տո, ցույց տա­լով, որ դե­պի փր­կու­թյուն ա­ռաջ­նորդ­վող քրիս­տո­նյան պետք է մեր­ժի, ա­ռա­վել ևս` հաղ­թի սա­տա­նա­յին:
Եվ քա­ռա­սուն օր ու քա­ռա­սուն գի­շեր ծոմ պա­հեց, ա­պա քաղց զգաց: Եվ փոր­ձի­չը՝ սա­տա­նան, մո­տե­նա­լով Նրան, ա­սաց. «Ե­թե Աստ­ծո Որ­դին ես, ա­սա՛, որ այս քա­րե­րը հաց լի­նեն», ի պա­տաս­խան սա­տա­նա­յի ա­ռա­ջար­կի` Հի­սուս ա­սաց. «Գր­ված է՝ միայն հա­ցով չի ապ­րի մարդ, այլ այն ա­մեն խոս­քով, որ դուրս է գա­լիս Աստ­ծո բե­րա­նից»: Սա­տա­նան մո­տե­ցավ Հի­սու­սին այն ժա­մա­նակ, երբ նկա­տեց տկա­րու­թյուն: Մենք մշ­տա­պես փոր­ձու­թյան ենք են­թարկ­վում տկա­րու­թյան ժա­մա­նակ, երբ կորց­նում ենք զգո­նու­թյու­նը: Նյու­թա­կան հա­ցը կեն­սա­կան անհ­րա­ժեշ­տու­թյուն է մար­դու հա­մար, և հա­նա­պա­զօ­րյա հա­ցի փնտր­տու­քի ըն­թաց­քում մո­ռա­նում ենք հոգևոր Հա­ցի մա­սին, ո­րի կա­րի­քը մե­զա­նից շա­տե­րը եր­բեմն, այ­նուա­մե­նայ­նիվ, զգում են: Թե­պետ Հի­սուս հա­ցի բազ­մաց­ման օ­րի­նա­կով ցույց տվեց, որ Իր հետևից գնա­ցո­ղը թե՛ նյու­թա­կան, թե՛ հոգևոր հա­ցի կա­րիք չի ու­նե­նա, բայց մենք ընտ­րում ենք նյու­թա­կան հա­ցը, մո­ռա­նում հոգևո­րը, և փոր­ձի­չը, տես­նե­լով մեր տկա­րա­ցած վի­ճա­կը, իս­կույն մեզ շե­ղում է հոգևո­րից և թա­ղում նյու­թա­պաշ­տու­թյան խա­վա­րի մեջ:


Հա­ջորդ փոր­ձու­թյու­նը, որ կրեց Հի­սուս, կար­ծես ճիշտ շա­րու­նա­կու­թյունն է. «Ե­թե Աստ­ծո Որ­դին ես, քեզ այս­տե­ղից ցա՛ծ գցիր, ո­րով­հետև գր­ված է՝ իր հրեշ­տակ­նե­րին պատ­վիր­ված է Քո մա­սին, և ձեռ­քե­րի վրա պի­տի վերց­նեն Քեզ, որ­պես­զի եր­բեք Քո ոտ­քը քա­րին չխ­փես»: Հի­սուս դար­ձյալ նրան ա­սաց. «Գր­ված է՝ քո Տեր Աստ­ծուն պի­տի չփոր­ձես» (Մատթ. 4; 6):
Մե­զա­նից շա­տե­րը մկրտ­վե­լուց հե­տո վերս­տին դառ­նում են նախ­կին մեղ­քե­րին: Հոգևոր տար­րա­կան գի­տե­լիք­ներ չու­նե­նա­լու պատ­ճա­ռով խաբ­վում են սա­տա­նա­յից, ընկ­նում ար­քու­նա­կան գա­հից, զրկ­վում Աստ­ծո շնորհ­նե­րից և կորս­տյան մատ­նում ի­րենց հո­գի­նե­րը: Հի­սուս, օ­րի­նակ մեզ, մեր­ժեց փորձ­չին` ա­սե­լով. «Գր­ված է՝ քո Տեր Աստ­ծուն պի­տի չփոր­ձես» (Մատթ. 4; 6): Ի­րեն քրիս­տո­նյա հա­մա­րող յու­րա­քան­չյուր մարդ պետք է մեր­ժի մեղ­քը: Քան­զի. «Ով հույ­սով մե­ղան­չի, ան­հույս կկոր­չի»:


Սա­տա­նան նո­րից նրան ա­ռավ տա­րավ մի շատ բարձր լե­ռան վրա և ցույց տվեց նրան աշ­խար­հի բո­լոր թա­գա­վո­րու­թյուն­ներն ու դրանց փառ­քը և նրան ա­սաց. «Այս բո­լո­րը քեզ կտամ, ե­թե գե­տին ընկ­նե­լով` ինձ պաշ­տես» (Մատթ. 4;9):
Իշ­խա­նու­թյան ձգ­տում` ինչ գնով էլ լի­նի, ա­հա սա­տա­նա­յին եր­կր­պա­գող­նե­րը: Ո­մանց մատ­նե­լով, ո­մանց կա­շա­ռե­լով, ո­մանց քծ­նե­լով` հաս­նել բարձր լե­ռան` իշ­խա­նու­թյան, նս­տել «փառ­քի գա­հին» ու ապ­րել ա­նաստ­ված կյան­քով: Ա­հա այս է պա­հան­ջում հո­գես­պան դևը, ի­րեն եր­կր­պա­գե­լու վար­ձատ­րու­թյան փո­խա­րեն: «Այն ժա­մա­նակ Հի­սուս նրան ա­սաց. -Ետևս գնա, սա­տա­նա՛, ո­րով­հետև գր­ված է՝ պի­տի եր­կր­պա­գես քո Տեր Աստ­ծո՛ւն և միայն նրա՛ն պի­տի պաշ­տես: Ա­պա սա­տա­նան նրան թո­ղեց. և ա­հա հրեշ­տակ­ներ մո­տե­ցան ու ծա­ռա­յում էին նրան (Մատթ. 4;11)»: Մարդ ողջ կյան­քում կրում է այս ե­րեք փոր­ձու­թյուն­նե­րը և ե­թե մեր­ժենք նրան, նա կթող­նի մեզ և հրեշ­տակ­նե­րի ծա­ռա­յու­թյա­նը կար­ժա­նա­նանք, իսկ ե­թե չմեր­ժենք, սա­տա­նա­յի կորս­տա­բեր ա­ռաջ­նոր­դու­թյու­նը կս­տա­նանք:


Ե­թե ո­մանք ինչ-ինչ պատ­ճառ­նե­րով ըն­կել են խա­վա­րի թա­կար­դը, պետք է ան­պայ­ման ա­պաշ­խա­րեն, սր­տանց զղ­ջան ի­րենց ա­րա­ծի հա­մար, խոս­տո­վա­նեն քա­հա­նա­յին, ըստ Տի­րոջ խոս­քի. «ՈՒմ ար­ձա­կեք երկ­րի վրա, ար­ձակ­ված կլի­նի եր­կն­քում, ում կա­պեք, կապ­ված թող լի­նի եր­կն­քում»,- ու մաքր­վեն մեղ­քե­րից ու, վերս­տին ոտ­քի կանգ­նե­լով, գնան դե­պի նպա­տա­կա­կե­տը` Քրիս­տոս: Ա­ռանց քա­հա­նա­յի չկա մեղ­քե­րի թո­ղու­թյուն, մնա­ցա­ծը հո­գես­պան ինք­նա­խաբ­կանք է:
Ա­հա ի­րա­կան ե­գիպ­տոս աշ­խար­հը` իր հո­գե­կո­րուստ բյու­րա­պա­տիկ փոր­ձու­թյուն­նե­րով, և Քրիս­տոս` Իր Հա­վի­տե­նա­կան պարգևով:


Աշ­խար­հը լի է սա­տա­նա­յի հրեշ­տակ­նե­րով` ա­ղան­դա­վոր­նե­րով, հա­մա­սե­ռա­մոլ­նե­րով, գո­ղե­րով, ա­վա­զակ­նե­րով, թա­լան­չի­նե­րով, մար­դաս­պան­նե­րով, ան­բա­րո­յա­կան­նե­րով: Ար­դի ե­գիպ­տոս - աշ­խար­հը, գոր­ծա­կից լի­նե­լով այս աշ­խար­հի փա­րա­վո­նին` սա­տա­նա­յին, իր ար­բա­նյակ­նե­րով, հե­ռուս­տա­ցույ­ցի, ռա­դիո­յի, զա­նա­զան լրատ­վա­մի­ջոց­նե­րի և այ­լա­զան ձևե­րով պար­տադ­րո՛ւմ է մար­դուն լի­նել այդ­պի­սին, ու­րա­նալ Քրիս­տո­սին, փր­կա­կոչ Ե­կե­ղե­ցին:
Ո՛վ մարդ, որ Աստ­ծո պատ­կերն ու նմա­նու­թյունն ու­նես, ին­չու՞ ես ջայ­լա­մի պես գլուխդ խո­թել ա­վա­զի մեջ և հույս ես տա­ծում, թե չկա վտանգ, մինչ­դեռ այն կող­քիդ է` իր հա­վի­տե­նա­կան կորս­տա­բեր դա­տաս­տա­նը ձեռ­քին: Մի պահ ուն­կն­դիր ե­ղիր խղ­ճիդ ձայ­նին, մտա­ծի՛ր, թե ին­չու են ցան­կա­նում քեզ կտ­րել աստ­վա­ծա­զարմ ար­մա­տից, ին­չու են ցան­կա­նում քեզ հե­ռու պա­հել հո­գուց, հոգևո­րից ու Ե­կե­ղե­ցուց, ին­չու են քեզ ու քո ե­րե­խա­նե­րին սո­վո­րեց­նում լի­նել ամ­բար­տա­վան, եղ­բայ­րա­տյաց, չա­րա­բա­րո, փո­ղա­պաշտ ու փո­րա­պաշտ, ի՞նչ օ­գուտ քեզ դրա­նից, և վս­տահ եմ, որ կգտ­նես հար­ցե­րիդ պա­տաս­խա­նը:
Քրիս­տո­սի Ա­րյամբ գն­ված Ե­կե­ղե­ցին է դե­պի Աստ­ված տա­նող միակ կա­մուր­ջը, ա­ռանց ո­րի չկան փր­կու­թյուն, բա­րո­յա­կա­նու­թյուն, մար­դա­սի­րու­թյուն, սեր աստ­վա­ծա­յին։
Խոր­հի՛ր այդ մա­սին:

Տեր Ա­հա­րոն քա­հա­նա ՄԵԼ­ՔՈՒ­ՄՅԱՆ
Գո­րի­սի տա­րա­ծաշր­ջա­նի հոգևոր հո­վիվ

Դիտվել է՝ 390

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao