Քաղց­կե­ղը նա­հան­ջում է նոր տեխ­նո­լո­գիա­նե­րի առջև

Քաղց­կե­ղը նա­հան­ջում է նոր տեխ­նո­լո­գիա­նե­րի առջև
12.11.2019 | 01:22

«Է­րե­բու­նի» բժշ­կա­կան կենտ­րո­նի ղե­կա­վար, պրո­ֆե­սոր Հա­րու­թյուն Քուշ­կյա­նի կող­մից կա­տար­ված ներդ­րու­մը լավ նա­խա­դրյալ է օ­տա­րերկ­րյա ներդ­րող­նե­րի հա­մար վս­տա­հու­թյան դաշտ ձևա­վո­րե­լու ա­ռու­մով։ Գաղտ­նիք չէ, որ օ­տա­րերկ­րյա ներդ­րող­նե­րը հետևում են տե­ղի ներդ­րում­նե­րի քա­նա­կին և ծա­վա­լին։ Բնա­կա­նա­բար, տե­ղի ներդ­րում­նե­րի ա­ճը նրանց հա­մար վս­տա­հու­թյան ե­րաշ­խիք է։ «Է­րե­բու­նի» ԲԿ-ին կից նո­րա­բաց Մի­ջու­կա­յին բժշ­կու­թյան եվ­րո­պա­կան կենտ­րո­նի հիմ­նադր­ման հա­մար ներ­դր­վել է 600 մլն դրա­մից ա­վե­լի գու­մար և ա­նի­րա­կա­նը գրե­թե ի­րա­կա­նու­թյուն է դար­ձել։ Տա­րի­ներ շա­րու­նակ Հա­յաս­տա­նը խոս­քով կարևո­րում էր ճա­ռա­գայ­թաի­զո­տո­պա­յին բժշ­կու­թյան կենտ­րո­նի հիմ­նու­մը։ Գործ­նա­կա­նում 2019-ի նո­յեմ­բե­րի 8-ին` ճա­ռա­գայ­թա­բան­նե­րի մի­ջազ­գա­յին օ­րը, «Է­րե­բու­նի» ԲԿ-ում բաց­վեց գեր­ժա­մա­նա­կա­կից Մի­ջու­կա­յին բժշ­կու­թյան եվ­րո­պա­կան կենտ­րո­նը, ո­րը հա­գե­ցած է նո­րա­գույն սար­քա­վո­րում­նե­րով, նա­խա­տես­ված է վա­հա­նաձև գեղ­ձի քաղց­կե­ղի ռա­դիոի­զո­տո­պա­յին բուժ­ման և լայն հե­տա­զո­տու­թյուն­նե­րի հա­մար։ Կենտ­րո­նի բաց­մա­նը ներ­կա էին մի­ջազ­գա­յին ճա­նա­չում ու­նե­ցող բժշ­կա­կան սար­քա­վո­րում­ներ ար­տադ­րող ըն­կե­րու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ։ Ինչ­պի­սի՞ն է նրանց կար­ծի­քով այս նո­րա­բաց կենտ­րո­նը։


«ՆՊԱ­ՏԱԿ ՈՒ­ՆԵՆՔ ԸՆԴ­ԼԱՅ­ՆԵ­ԼՈՒ ՀԱ­ՄԱ­ԳՈՐ­ԾԱԿ­ՑՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ»
ՍԵՐ­ԳԵՅ ՊՈ­ՊՈՎ («Վա­րյան» ըն­կե­րու­թյան ծա­ռա­յու­թյուն­նե­րի և վա­ճառ­քի գծով տնօ­րեն)
-Այն, ինչ տե­սանք, մեզ հա­ճույք պատ­ճա­ռեց։ Մի­ջու­կա­յին բժշ­կու­թյան այս նոր կենտ­րո­նը Հա­յաս­տա­նում լիո­վին հա­մընկ­նում է եվ­րո­պա­կան և ա­մե­րի­կյան չա­փա­նիշ­նե­րին։ Այս­տեղ ոչ միայն սար­քա­վո­րում­ներն են բարձ­րա­կարգ, այլև բու­ժա­ռու­նե­րի հա­մար ստեղծ­ված են բո­լոր պայ­ման­նե­րը և՛ էս­թե­տիկ, և՛ հար­մա­րա­վե­տու­թյան տե­սան­կյու­նից, որ­պես­զի նրանք ի­րենց հի­վան­դա­նո­ցում չզ­գան, այ­սինքն, զերծ լի­նեն կլաուստ­րո­ֆո­բիկ մթ­նո­լոր­տից։ Այս­տեղ մարդն ա­վե­լի շուտ ի­րենց զգում է բարձ­րա­կարգ հյու­րա­նո­ցում, քան հի­վան­դա­նո­ցում։
-Ի՞նչ ուղ­ղու­թյամբ եք տես­նում ձեր ըն­կե­րու­թյան հե­տա­գա հա­մա­գոր­ծակ­ցու­թյունն այս կենտ­րո­նի հետ։
-Հե­տա­գա­յում նպա­տակ ու­նենք ընդ­լայ­նե­լու մեր հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը տեխ­նի­կա­յի և սար­քա­վո­րում­նե­րի մա­տա­կա­րար­ման, եր­կա­րա­ժամ­կետ ծա­ռա­յու­թյուն­նե­րի մա­տուց­ման, նա­խագ­ծե­րի ի­րա­գործ­ման ա­ջակ­ցու­թյան ուղ­ղու­թյամբ։ Ծրագ­րում ենք նաև բա­ցել ճա­ռա­գայ­թա­յին բուժ­ման բա­ժին, ո­րի հա­մար նա­խա­տես­ված սար­քա­վո­րում­նե­րը կներ­մու­ծվեն մեր ըն­կե­րու­թյու­նից։ Ճա­ռա­գայ­թա­յին բու­ժու­մը քաղց­կե­ղի բուժ­ման գոր­ծըն­թա­ցում հան­դի­սա­նում է հիմ­նա­րար մե­թոդ­նե­րից մե­կը` վի­րա­բու­ժու­թյու­նից, քի­միա­թե­րա­պիա­յից հե­տո, սա­կայն, ցա­վոք, շատ եր­կր­նե­րում այն լայ­նո­րեն ներ­կա­յաց­ված չէ, և այս բա­ցը պետք է լրաց­վի։

«ՏԱ­ՐԱ­ԾԱՇՐ­ՋԱ­ՆՈՒՄ ՄԻԱԿՆ Է»
ԿՈՍ­ՏԱՆ ՂԱ­ԼՈՒ­ՄՅԱՆ («Նաի­րի» բժշ­կա­կան կենտ­րո­նի ռա­դիո­լո­գիա­յի ծա­ռա­յու­թյան ղե­կա­վար, ռա­դիո­լոգ­նե­րի հայ­կա­կան ա­սո­ցիա­ցիա­յի նա­խա­գահ)
-Ին­չու՞ է կենտ­րո­նը կոչ­վում եվ­րո­պա­կան։
-Ո­րով­հետև այն հա­գե­ցած է եվ­րո­պա­կան ար­տադ­րու­թյան գեր­ժա­մա­նա­կա­կից սար­քա­վո­րում­նե­րով։ Կենտ­րո­նում ներ­դր­ված «Սի­մենս» ըն­կե­րու­թյան «Սպեկտ» սար­քա­վոր­ման ա­ռա­վե­լու­թյունն այն է, որ ար­տադր­ված է 2019-ին` նո­րա­գույն սերն­դի նմուշ է, և վս­տա­հո­րեն կա­րող եմ ա­սել, որ այս տա­րա­ծաշր­ջա­նում միակն է։ Այս­տեղ հե­տա­զո­տու­թյուն­ներն ու բու­ժումն ի­րա­կա­նաց­վում են եվ­րո­պա­կան չա­փա­նիշ­նե­րով։ Կենտ­րո­նը բաղ­կա­ցած է հե­տա­զո­տա­կան և բու­ժա­կան բա­ժին­նե­րից։ Բժիշկ­նե­րը վե­րա­պատ­րաստ­վել են եվ­րո­պա­կան ա­ռա­ջա­տար կլի­նի­կա­նե­րում։ Մի­ջու­կա­յին բժշ­կու­թյան եվ­րո­պա­կան կենտ­րո­նի ղե­կա­վարն է Եվ­րո­պա­յում բազ­մա­մյա փորձ ու­նե­ցող ճա­ռա­գայ­թա­բան Նա­տա­լյա Շեն­գե­լիա դե Լան­գեն։ Մեր գոր­ծըն­կե­րը Վրաս­տա­նից է, իր գի­տե­լիք­նե­րը խո­րաց­րել է Վիեն­նա­յում, տա­րա­ծաշր­ջա­նի լա­վա­գույն մաս­նա­գետ­նե­րից մեկն է։ Գաղտ­նիք չէ, որ վա­հա­նաձև գեղ­ձի պա­թո­լո­գիա­նե­րի դեպ­քում մեր հայ­րե­նա­կից­նե­րը մեկ­նում էին Վրաս­տան, իսկ այժմ դրա կա­րի­քը չի լի­նի։
-Մի­ջու­կա­յին բժշ­կու­թյան եվ­րո­պա­կան կենտ­րո­նը տա­րե­կան որ­քա՞ն հի­վանդ կա­րող է ըն­դու­նել, ըստ Ձեզ, քա­նի՞ տո­կո­սով կն­վա­զի մեր հայ­րե­նա­կից­նե­րի հոս­քը դե­պի Վրաս­տան` վա­հա­նաձև գեղ­ձի քաղց­կե­ղի բուժ­ման նպա­տա­կով։
-Ներ­կա պա­հին, կար­ծում եմ, վաղ է խո­սել այդ թվե­րից։ Ինչ­պես նշե­ցի, կենտ­րո­նը հա­գե­ցած է անհ­րա­ժեշտ բո­լոր գեր­ժա­մա­նա­կա­կից սար­քա­վո­րում­նե­րով և ի զո­րու է սպա­սար­կե­լու ողջ հան­րա­պե­տու­թյա­նը։ Այս­տեղ ա­մե­նագլ­խա­վոր խն­դի­րը կենտ­րո­նի աշ­խա­տանք­նե­րի ճիշտ քա­րոզ­չու­թյունն է։ Հե­տա­զոտ­վե­լուց և «Ռա­դիո­տաբ» դե­ղա­մի­ջո­ցի ըն­դու­նու­մից հե­տո բու­ժա­ռու­նե­րը մոտ 12-24 ժամ պետք է մնան կենտ­րո­նում, որ­պես­զի ճա­ռա­գայ­թող նյու­թը դուրս գա նրանց օր­գա­նիզ­մից։ Ինչ­պես տե­սաք, հի­վան­դա­սե­նյակ­ներն ամ­բող­ջու­թյամբ կա­հա­վոր­ված են այդ նպա­տա­կով և հնա­րա­վո­րու­թյուն են տա­լիս օ­րա­կան վե­ցից ա­վե­լի բու­ժա­ռուի սպա­սար­կե­լու։ Կար­ծում եմ, բու­ժա­ռու­նե­րի հոս­քը մեծ կլի­նի, քա­նի որ էա­պես կն­վա­զի բուժ­ման նպա­տա­կով դե­պի Վրաս­տան ուղևո­րու­թյուն­նե­րի քա­նա­կը, թե­կուզ հենց այն պատ­ճա­ռով, որ Վրաս­տա­նում այս պա­հին չկա այս­պի­սի հա­գեց­վա­ծու­թյամբ կենտ­րոն։
-Ա­յո, բայց Վրաս­տան մեկ­նում են նաև գնե­րի մատ­չե­լիու­թյան պատ­ճա­ռով։
-Հա­մա­ձայն եմ, սա­կայն քաղց­կե­ղա­ծին գո­յա­ցու­թյուն­նե­րի դեպ­քում ա­ռաջ­նա­յի­նը բուժ­ման ո­րակն է, ո­րը պայ­մա­նա­վոր­ված է բարձր տեխ­նո­լո­գիա­կան սար­քա­վո­րում­նե­րով և մաս­նա­գետ­նե­րի գի­տե­լիք­նե­րով։ Այս եր­կու գոր­ծոն­ներն էլ Մի­ջու­կա­յին բժշ­կու­թյան եվ­րո­պա­կան կենտ­րո­նում ա­պա­հով­ված են։ Ե­թե շեշ­տը դր­վի միայն մատ­չե­լիու­թյան վրա, ա­պա կտու­ժի ո­րա­կը, ին­չը վա­ղուց ա­պա­ցուց­ված փաստ է։
-Ին­չո՞վ է տար­բեր­վում «Սպեկտ» ան­վան­մամբ այս սար­քա­վո­րու­մը MRT-ից և KT-ից։ Կա­րե­լի է՞ այս սար­քա­վո­րում­նե­րով, բա­ցի վա­հա­նաձև գեղ­ձի հե­տա­զո­տու­թյու­նից այլ օր­գան­նե­րի հե­տա­զո­տու­թյուն ի­րա­կա­նաց­նել։
-«Սպեկտ» սար­քա­վո­րու­մը ֆունկ­ցիո­նալ ախ­տո­րո­շում է ի­րա­կա­նաց­նում։ Ժո­ղովր­դա­կան լեզ­վով ա­սած` սա նույն սին­տիգ­րա­ֆիան է։ Այն հիմ­նա­կա­նում թույլ է տա­լիս ոսկ­րա­յին հա­մա­կար­գում և երկ­րոր­դա­յին օր­գան­նե­րում ճիշտ ախ­տո­րո­շում կա­տա­րել շատ վաղ փու­լում։ Բու­ժա­ռու­նե­րը, ո­րոնց մոտ առ­կա է երկ­րոր­դա­յին օ­ջախ­նե­րի ախ­տա­հա­րում, և ո­րոնք ստա­ցել են վի­րա­բու­ժա­կան, քի­միա­թե­րապևտիկ ճա­ռա­գայ­թա­յին բու­ժում, հե­տա­զո­տու­թյու­նից հե­տո կա­րող է պարզ­վել, որ նրանց մոտ ոչ բո­լոր օ­ջախ­ներն են, չա­փե­րի ա­ռու­մով, են­թարկ­վել փո­փո­խու­թյան։ Նման դեպ­քե­րում բժիշ­կը չի կա­րող դրա­կան շարժ ար­ձա­նագ­րել բու­ժա­ռուի մոտ։ Սա­կայն օ­ջախ­նե­րը, ակ­տի­վու­թյան ա­ռու­մով, կա­րող են փոխ­վել, ին­չը շատ կարևոր է հի­վան­դի վի­ճա­կը գնա­հա­տե­լու ա­ռու­մով։ Այդ ակ­տի­վու­թյու­նը տես­նե­լու և գնա­հա­տե­լու հնա­րա­վո­րու­թյու­թյուն չեն տա­լիս MRT կամ KT հե­տա­զո­տու­թյուն­նե­րը, մինչ­դեռ ճա­ռա­գայ­թաի­զո­տո­պա­յին ախ­տո­րոշ­ման ա­ռա­վե­լու­թյու­նը հենց այն է, որ թույլ է տա­լիս տես­նել օ­ջա­խի ակ­տի­վու­թյու­նը։ Ի դեպ, այս նույն սար­քա­վո­րու­մով ախ­տո­րոշ­վում են սր­տի սուր ի­շե­միա­նե­րի և կաթ­ված­նե­րի աս­տի­ճան­նե­րը։


Զրույց­նե­րը` Ժաս­մեն ՎԻ­ԼՅԱ­ՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1534

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao