Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ինկերի հնագույն բնակավայր է հայտնաբերվել լազերային տեխնոլոգիաներ

Ինկերի հնագույն բնակավայր է հայտնաբերվել լազերային տեխնոլոգիաներ
12.11.2019 | 12:09

Գիտնականները պերուական Անդերում բարձրլեռնային բնակավայր են հայտնաբերել, որն ավելի հին է, քան հանրահայտ Մաչու Պիկչուն: National Geographic-ի հետազոտող Ալբերտ Լինը և տեղի հնագետներն անօդաչուներ և LiDAR հեղափոխական լազերային տեխնոլոգիան են կիրառել՝ տեսնելու ինչպիսին է ինկերի բնակավայրը, որ գտնվում է 3.9 կմ բարձրությամբ տեղակայված հնագիտական գոտում, այսինքն՝ Մաչու Պիկչուից 1.5 կմ բարձրությամբ: Բնակավայրի գոյության մասին նախկինում էլ հայտնի էր: Տեղանքն ուսումնասիրել են ավանդական հնագիտական մեթոդներով, հայտնաբերվել են գերեզմանոցներ, կացարաններ, ծիսակարգերի վայրեր և շուրջբոլորը բարձրացող պարիսպ:

Նորագույն տեխնոլոգիաներով հաջողվել է ավելին տեսնել, 3D լուսանկարներ ստանալ և պարզել տեղանքի կառուցվածքը: Գիտնականները կարողացել են հաստատել, որ բնակավայրը կառուցել են հենց ինկերը, գուցե նաև մինչ նրանց ապրած ցեղերը:

Դիտվել է՝ 1988

Մեկնաբանություններ