«Անհ­րա­ժեշտ է, որ Ադր­բե­ջա­նը նույն քա­ղա­քա­կան կամ­քը դրսևո­րի»

«Անհ­րա­ժեշտ է, որ Ադր­բե­ջա­նը նույն քա­ղա­քա­կան կամ­քը դրսևո­րի»
15.11.2019 | 02:16

Ա­սում են, «երբ եր­կու­սը կռ­վում են, եր­րոր­դի գործն է աջ գնում», սա­կայն, երբ «ե­րեքն» են կռ­վում... Ղա­րա­բա­ղյան հիմ­նախ­նդ­րի կար­գա­վոր­ման շուրջ տար­բեր ժա­մա­նակ­նե­րում տար­բեր ա­ռա­ջարկ­ներ, կար­ծիք­ներ, տե­սա­կետ­ներ են հն­չել։ Սա­կայն վեր­ջերս վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի կող­մից շր­ջա­նա­ռու­թյան մեջ դր­ված սկզ­բուն­քը, որ խնդ­րի լու­ծու­մը պետք է ըն­դու­նե­լի լի­նի և՛ Ղա­րա­բա­ղի, և՛ Հա­յաս­տա­նի, և՛ Ադր­բե­ջա­նի ժո­ղո­վուրդ­նե­րի հա­մար, տար­բեր մտա­վա­խու­թյուն­ներ է ա­ռա­ջաց­րել։ Ար­դյոք հնա­րա­վո՞ր է, որ այդ «կռ­վախն­ձո­րը» հա­րիր լի­նի ե­րեք կող­մե­րի քիմ­քին։ Հարց, ո­րը կա­ռա­վա­րու­թյան ե­րեկ­վա նիս­տից հե­տո փոր­ձե­ցինք ճշ­տել անվ­տան­գու­թյան խոր­հր­դի նա­խա­գահ ԱՐ­ՄԵՆ ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱ­ՆԻՑ։


-Որ­պես­զի պա­տաս­խա­նենք հար­ցին` հնա­րա­վոր է դա, թե ոչ, ա­պա պետք է ստա­նանք միևնույն մե­սիջն ադր­բե­ջա­նա­կան կող­մից,- ա­սաց պա­րոն Գրի­գո­րյա­նը։- Այ­սինքն, Ադր­բե­ջա­նը ևս պետք է հաս­տա­տի, որ հար­ցի կար­գա­վո­րու­մը պի­տի ըն­դու­նե­լի լի­նի ե­րեք կող­մե­րի` Ղա­րա­բա­ղի, Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի ժո­ղո­վուրդ­նե­րի հա­մար։ Երբ սա տե­ղի ու­նե­նա, դրա­նից հե­տո միայն հնա­րա­վոր կլի­նի հե­տա­գա քայ­լե­րը քն­նար­կել։
-Հայ­կա­կան կող­մի տես­լա­կա­նը ինչ­պի­սի՞ն է, ինչ-որ բան պետք է հե՞տ վե­րա­դարձ­վի, որն ըն­դու­նե­լի լի­նի ադր­բե­ջան­ցի­նե­րի կող­մից։
-Որևէ բան տա­լու կամ չտա­լու մա­սով հար­ցը չի քն­նարկ­վում։ Այս պա­հին ա­ռաջ­նա­հերթ է, որ­պես­զի Ադր­բե­ջա­նից ստա­նանք այդ կարևոր մե­սի­ջը։ Մինչև դա չս­տա­նանք, դժ­վար է լի­նե­լու այլ հար­ցեր քն­նար­կել, ո­րով­հետև խնդ­րի լու­ծու­մը ոչ թե վեր­ջից, այլ ա­մե­նաս­կզ­բից պետք է սկ­սել։ Դրա հա­մար Ադր­բե­ջա­նի կող­մից պետք է ստա­նալ նույ­նան­ման մե­սիջ, ին­չի մա­սին խո­սել է ՀՀ վար­չա­պե­տը։
-Այդ մո­տե­ցու­մը չի՞ հան­գեց­նի նրան, որ խնդ­րի կար­գա­վոր­ման հար­ցում տե­ղում կդո­փենք, քա­նի որ ադր­բե­ջա­նա­կան կող­մը, իր ցնո­րա­կան հռե­տո­րա­բա­նու­թյա­նը հա­վա­տա­րիմ, կա­րող է հայ­տա­րա­րել, թե ինչ-ինչ տա­րածք­ներ Ադր­բե­ջա­նինն են, հայ­կա­կան կողմն էլ ա­պա­ցու­ցե­լու է պատ­մա­կան ճշ­մար­տու­թյու­նը։
-Դրանք բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում քն­նարկ­վե­լիք թե­մա­ներ են։
-Խն­դի­րը փա­կու­ղի չի՞ մտ­նի։
-Փա­կու­ղի չի մտ­նի։ Տե­սեք` բազ­մա­թիվ ան­գամ մտա­վա­խու­թյուն­ներ են հն­չել, որ նման սկզ­բունք ա­ռա­ջադ­րե­լով խն­դի­րը փա­կու­ղի կմտց­վի, սա­կայն վեր­ջերս ՌԴ ԱԳ նա­խա­րար Լավ­րո­վը Երևա­նում հայ­տա­րա­րեց, որ հայ­կա­կան կող­մի վե­րը նշ­ված սկզ­բուն­քի հետ դժ­վար է վի­ճել։ Սա վկա­յում է այն մա­սին, որ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րից մեկն այդ սկզ­բուն­քին հս­տակ վե­րա­բեր­մունք ու­նի։ Ա­ռա­ջարկ­վող սկզ­բուն­քը ոչ թե խնդ­րի կար­գա­վո­րու­մը կմտց­նի փա­կու­ղի, այլ ճիշտ հա­կա­ռա­կը, բա­նակ­ցու­թյուն­նե­րը տե­ղում դո­փե­լու ի­րա­վի­ճա­կից դուրս բե­րե­լու հնա­րա­վո­րու­թյուն կս­տեղ­ծի։ Սա­կայն, որ­պես­զի ա­ռաջ գնանք, ևս մեկ ան­գամ կրկ­նեմ, անհ­րա­ժեշտ է, որ Ադր­բե­ջա­նը նույն քա­ղա­քա­կան կամ­քը դրսևո­րի։


Ճե­պազ­րույ­ցը`
Ժաս­մեն ՎԻ­ԼՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 2055

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao