Որքան մոտենում են արցախյան ընտրությունները, այնքան իշխանական հովանավորությունը վայելող թեկնածուի շուրջ ինտրիգը մեծանում է։ Սրան գումարվում է այն հանգամանքը, որ մինչ օրս Արցախի նախագահ Բակո Սահակյանը չի բարձրաձայնում կամ անգամ ստվերային որևէ աջակցություն չի ցուցաբերում հայտնի թեկնածուներին։ Սեփական թեկնածուի մասին ևս Արցախի նախագահը լռում է։ Ինչո՞վ է պայմանավորված այս լռությունը։ Մեր հարցին ի պատասխան, Արցախի մեր աղբյուրը նշեց, որ չեն ցանկանում շուտ գաղտնազերծել իրենց թեկնածուին, որպեսզի նա չհայտնվի և հայաստանյան իշխանությունների, և մյուս թեկնածուների թիրախում։ Անակնկալ կարո՞ղ է լինել։ «Ոչինչ չի բացառվում»,- ասաց մեր աղբյուրը՝ հավելելով, որ, այդուհանդերձ, որոշ թեկնածուների դեպքում աջակցություն չպետք է սպասել, մասնավորապես Արայիկ Հարությունյանի պարագայում։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ