Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սի­րուն Հրաչ. երկ­րի նա­հա­տա­կը, ժա­մա­նա­կի այ­լա­խո­հը

Սի­րուն Հրաչ. երկ­րի նա­հա­տա­կը, ժա­մա­նա­կի այ­լա­խո­հը
29.11.2019 | 03:30
«Նրա կեր­տած պատ­կեր­նե­րը հա­մակ­ված են ե­րաժշ­տա­կա­նու­թյամբ, պլաս­տի­կա­յով, ռիթ­մի զգա­ցո­ղու­թյամբ ու ար­տիս­տիզ­մով և վկա­յում են հե­ղի­նա­կի ճա­շա­կի ու մո­նու­մեն­տալ մտա­ծո­ղու­թյան մա­սին»
ՍԱՐ­ԳԻՍ ՄՈՒ­ՐԱ­ԴՅԱՆ,
ժո­ղովր­դա­կան նկա­րիչ
1984-Ի ՇՔԵՐԹՆ ՈՒ ԼՌՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ
Նկար­չի տա­նը, Ա­բո­վյան-16 հան­րա­հայտ շեն­քում վա­ղա­մե­ռիկ եր­կու նկար­չի հետ­մա­հու ցու­ցա­հան­դես­ներն էին բաց­վել. 1-ին հար­կի ցու­ցաս­րա­հում` Մի­նաս Ա­վե­տի­սյա­նի (1928-1975), երկ­րորդ հար­կի դահ­լի­ճում` Հրա­չյա Հա­կո­բյա­նի (1935-1982)։ Եր­կուսն էլ վախ­ճան­վե­ցին 47 տա­րե­կա­նում, ստեղ­ծա­գոր­ծա­կան նոր մտահ­ղա­ցում­նե­րի կեն­սա­գործ­ման շե­մին, Մի­նա­սը` դա­վա­դիր վրաեր­թից, Հրա­չը` սր­տի կաթ­վա­ծից։
Ա­ռա­ջին հար­կը լե­ցուն էր ար­վես­տա­սեր­նե­րով, նկա­րիչ­նե­րով և, պար­զա­պես, Մի­նա­սի դղր­դուն ան­վան հմայ­քով տար­ված հան­րու­թյամբ։ Այս­տեղ վե­րարժևոր­վում էր Մի­նա­սի գերգ­նա­հատ­ված ար­վես­տը, հիա­ցա­կան շշուկ­նե­րից կա­րե­լի էր ան­գամ ժա­նյակ­ներ հյու­սել ու դրան­ցով զար­դա­րել Ա­բո­վյան փո­ղո­ցը վե­րից վար։ Տա­ղան­դա­վոր նկար­չի ա­նըմ­բռ­նե­լի մահ­վան ցա­վը վե­րարթ­նա­ցել ու շա­րա­կան­ներ էր եր­գում երկ­րի գլ­խա­վոր գե­ղար­վես­տա­կան ցու­ցաս­րա­հում։ Մի­նա­սի մա­հից ան­ցել էր ըն­դա­մե­նը 9 տա­րի։
Երկ­րորդ հար­կում ա­մա­յու­թյուն էր։ Նկար­չի կինն էր գլ­խա­հակ նս­տած ան­կյու­նում, և ե­րեք այ­րեր էին շր­ջում դահ­լի­ճում։ Այս­տեղ ցու­ցադր­ված էին Երևա­նի օ­պե­րա­յի և բա­լե­տի թատ­րո­նի նա­խաս­րա­հի որմ­նան­կար­նե­րի էս­քիզ­նե­րը, ո­րոնք գե­րիչ էին շունչ կտ­րե­լու չափ։ Հրա­չյա Հա­կո­բյան-Սի­րուն Հրա­չի վախ­ճա­նից ան­ցել էր «շա՜տ եր­կար ժա­մա­նակ», ըն­դա­մե­նը եր­կու տա­րի։ Սա­կայն նրա ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի ան­հա­տա­կան 1-ին ցու­ցա­հան­դե­սը մատն­վեց դա­վա­դիր ան­տար­բե­րու­թյան։ Նրան ձո­ներ­գեր չէին նվի­րա­բե­րել, նա շր­ջա­պա­տի կող­մից չէր պատ­վել խոր­հր­դա­վո­րու­թյան կա­խար­դիչ քո­ղով։ Սի­րուն Հրաչ մա­կա­նու­նը գոր­ծըն­կեր­նե­րի գնա­հա­տա­կանն էր, նրան սի­րում էին ազն­վա­կան իր էու­թյան և ա­նափ բա­րյա­ցա­կա­մու­թյան հա­մար։
Ե­րեք այ­րե­րը մո­տե­ցան տպա­վո­րու­թյուն­նե­րի գր­քին, գրա­ռում­ներ կա­տա­րե­լու նպա­տա­կով։ Նրան­ցից մե­կը հան­կարծ շրջ­վեց դե­պի ըն­կեր­ներն ու ա­սաց. «Տղեք, Հրա­չը ծած­կեց Մի­նա­սին»։ Սա­րո Սա­րու­խա­նյանն էր...
ԽԱ­ՉԵ­ԼՈՒ­ԹՅՈՒՆ. ԱՐԾ­ՎԻ ԿԱ­ՐԱ­ՊԻ ԵՐ­ԳԸ
«Հրաչ, դու հան­ճար ես... Մենք սի­րում ենք խոր­հել հան­ճա­րե­ղու­թյան մա­սին։ Հրա­չը նկա­րիչ­նե­րի շր­ջա­նում հա­ճախ էր վի­ճա­բա­նում իր այդ սի­րե­լի թե­մա­յի շուրջ։ Նա 35 տա­րե­կան էր։ Հան­կարծ սր­տի ցավ զգաց, ոչ միայն սր­տի, այլև ողջ կրծ­քա­վան­դա­կի շր­ջա­նում։ Դա սր­տի ա­ռա­ջին կաթ­վածն էր։ 12 տա­րի անց երկ­րորդ հար­վա­ծի ժա­մա­նակ կյան­քը կանգ ա­ռավ»։
Ա­լեք­սանդր ՏՈ­ԿԱ­ՐԵՎ,
գե­ղան­կա­րիչ
Նրա վեր­ջին գոր­ծը «Խա­չե­լու­թյունն» էր, կա­տար­ված Փա­րի­զի Հով­հան­նես Մկր­տիչ հայ­կա­կան ե­կե­ղե­ցու հա­մար։ Վա­նա­հոր և նկար­չի միջև երկ­խո­սու­թյամբ է ճշտ­ված ստեղծ­վե­լիք նկա­րի էու­թյու­նը.
«-Կա­րո՞ղ ես ինչ-որ բան նկա­րել խո­րա­նի հա­մար։
-Ի­հար­կե։ Իսկ ինչ­պե՞ս։ Ժա­մա­նա­կա­կի՞ց, թե՞ ա­վան­դա­կան։
-Դե, կա­րե­լի է նաև ժա­մա­նա­կա­կից,- ան­վս­տահ ա­սում է վա­նա­հայ­րը։
-Շատ լավ, այդ դեպ­քում ես կն­կա­րեմ մի մեծ հար­ցա­կան նշան,- ու­րա­խու­թյամբ ար­ձա­գան­քեց նկա­րի­չը։
-Վա­խե­նամ` շատ ժա­մա­նա­կա­կից կլի­նի,- ծի­ծա­ղեց վա­նա­հայ­րը»։
«Խա­չե­լու­թյու­նը» ե­րեք տար­բե­րակ ու­նի։ Ա­ռա­ջի­նում Տե­րը մա­նու­շա­կա­գույն խա­չա­փայ­տի վրա է, գլու­խը հա­կած, աչ­քե­րը փակ։ Բռ­նա­տան­ջան­քի հետ­քեր չկան։ Ոտ­քե­րից վար խա­չա­փայ­տը շր­ջա­պատ­ված է խառ­նի­խուռն քա­րա­բե­կոր­նե­րով, ո­րոնք տա­պա­նա­քար են հի­շեց­նում։ Խաչ­վա­ծի աջ թևից ներքև քա­րա­բե­կոր­նե­րը բր­գա­ցել, վեր են բարձ­րա­ցել։ Հիմ­նա­պատ­կե­րում իշ­խում է դե­ղի­նը, տեղ-տեղ կա­նաչ և ծի­րա­նի ամ­պիկ­նե­րով լրաց­ված։ Կտա­վը կյան­քի հաղ­թա­նակն է մահ­վան հան­դեպ, Տե­րը, աչ­քե­րը գոց, զն­նում է բե­կան­ված աշ­խար­հը, որն իր մա­հով պետք է հառ­նի փլա­տակ­նե­րից։ Երկ­րորդ տար­բե­րա­կը ցն­ցում է ող­բեր­գա­կա­նու­թյամբ։ Տի­րոջ մար­մինն ար­նա­գույն է, ար­նա­գույն է նաև խա­չա­փայ­տը։ Հետևում թիկ­նոց է կախ­ված, գլ­խի շուրջ թիկ­նո­ցը լու­սա­վոր­ված է, այս­պես է հե­ղի­նա­կը պատ­կե­րել խաչ­ված Հի­սու­սի լու­սապ­սա­կը։ Տի­րոջ աչ­քե­րը դար­ձյալ փակ են, սա­կայն փակ են խոր քուն մտած մար­դու աչ­քե­րի նման։ Դեմ­քի ար­տա­հայ­տու­թյունն աշ­խար­հի ա­նար­դա­րու­թյանն առ­նչ­ված մար­դու խո­րը վշ­տի մա­սին է պատ­մում։ Դարչ­նա­գույ­նով հա­գե­ցած հիմ­նա­պատ­կե­րը են­թադ­րել է տա­լիս,, որ Տե­րը խա­չով հան­դերձ շի­րի­մում է։
Եր­րորդ տար­բե­րակն ա­մե­նա­զար­մա­նա­լին է։ Տի­րոջ աչ­քե­րը բաց են, նա խաչ­ված է, սա­կայն ակն­դետ նա­յում է դեմ հան­դիպ­ման կանգ­նած դի­տո­ղին և հա­մայն մարդ­կու­թյա­նը։ Ա­սում են, որ սա ա­ռա­ջին դեպքն է, երբ խաչ­ված Հի­սու­սը պատ­կեր­ված է բաց աչ­քե­րով։ Այս ե­ռա­պատ­կե­րը նրա կա­րա­պի երգն էր, նկարն ա­վարտ­վեց, մնա­լով նկա­րա­կա­լի վրա։ «Խա­չե­լու­թյան» պատ­վի­րա­տուն Սե­րով­բե ե­պի­սո­կո­պոս Մա­նու­կյանն էր։
«ԿԵՐ­ՊԱՐ­ՎԵՍ­ՏԻ Ե­ՐՈՒ­ՍԱ­ՂԵՄ» ԵՐԿ­ՐԻ ՍԱՀ­ՄԱ­ՆԱ­ՅԻՆ ԲՆԱ­ԿԻ­ՉԸ
ՀՀ-ն և, առ­հա­սա­րակ, Հայ­կա­կան աշ­խար­հը նվաս­տիս խեն­թա­վուն ե­րա­զանք-հա­վակ­նու­թյուն­նե­րով հռ­չակ­վել է «Կեր­պար­վես­տի Ե­րու­սա­ղեմ եր­կիր»։ (Եր­կի­րը հռ­չակ­վել է, սա­կայն սո­րո­սյան հավ­կու­րու­թյունն ա­ռայժմ դրու­թյան տերն է, իշ­խա­նու­թյու­նը ազ­գա­յին կեր­պար­վես­տը, ե­րեկ և այ­սօր, դի­տար­կում է որ­պես մնա­ցոր­դա­յին ար­ժեք, մի ծանր բեռ, ո­րից ան­կա­րող է ձեր­բա­զատ­վե­լու, բայց ան­տե­սե­լու խիստ ու­նակ է)։
Այս երկ­րի հնա­գույն բնա­կիչ­ներն են ժայ­ռա­պատ­կեր­նե­րը, կեր­պար­վես­տի քա­րա­ձույլ մշա­կույ­թը, ան­հա­մար ար­ձան­նե­րը, որմ­նա­քան­դակ­նե­րը, ցայ­տա­քան­դակ­նե­րը, ման­րան­կա­րիչ վար­պետ­նե­րը, և այլն, և այլն։ Յու­րա­քան­չյուրն ապ­րում է իր դռն­բաց դղյակ-թան­գա­րա­նում։ Դղյակ­ներն ան­հա­մար են «Կեր­պար­վես­տի Ե­րու­սա­ղեմ երկ­րում»։ Նոր ժա­մա­նակ­նե­րում նոր վար­պետ­ներն են այս­տեղ բնա­կու­թյուն հաս­տա­տել։ Իշ­խող դիրք ու­նեն Սա­րյա­նի և Քո­չա­րի, Սու­րե­նյան­ցի և Յա­կու­լո­վի, Շա­հե­նի և Գյուր­ջյա­նի, Բաժ­բեուկ-Մե­լի­քյա­նի և Անդ­րեաս Տեր-Մա­րու­քյա­նի, Արծ­րու­նյա­նի և այ­լոց դղյակ-թան­գա­րան­նե­րը։ Հրա­չյա Հա­կո­բյա­նի դղյակ-թան­գա­րա­նը երկ­րի սահ­մա­նա­յին ու­ղե­կա­լում է։ Ո­րով­հետև Սի­րուն Հրա­չը կենտ­րո­նա­նիստ ստեղ­ծա­գոր­ծող էր, եր­կիրն ու նրա բնա­կիչ­նե­րին տես­նում էր իր գե­ղար­վես­տա­կան կեն­սաշ­խար­հի հո­րին­ված­քա­յին դր­վագ­նե­րում։ Նրան, ինչ խոսք, գնա­հա­տել են գնա­հա­տա­կան­նե­րի մեջ բա­վա­կա­նին դժ­վա­րա­հաճ կեր­պար­վես­տա­գետ­նե­րը. «Գե­ղան­կա­րիչ Հրա­չյա Հա­կո­բյա­նի ար­վես­տը շր­ջա­պա­տող աշ­խար­հի գե­ղար­վես­տա­կան ար­տա­հայ­տու­թյունն է` դրոշմ­ված ինք­նա­տիպ ան­հա­տա­կա­նու­թյան կնի­քով։ Նա ոչ միայն տա­ղան­դա­վոր նկա­րիչ էր, իր ար­վես­տում նա նաև բա­նաս­տեղծ էր ու փի­լի­սո­փա, միշտ հա­վա­տա­րիմ ինքն ի­րեն։ Նրա ստեղ­ծած ար­վես­տի աշ­խար­հը եր­բեք չկրկ­նեց ոչ մե­կին։ Նա իր նկար­չա­կան աշ­խար­հը կեր­տում էր լայն ընդ­հան­րա­ցում­նե­րով։ 70-ա­կան թվա­կան­նե­րին ար­դեն Հրա­չյա Հա­կո­բյա­նի ար­վես­տում վառ ար­տա­հայ­տու­թյուն են գտ­նում աշ­խար­հըն­կալ­ման բո­լո­րո­վին նոր ձևեր ու ար­տա­հայտ­չա­մի­ջոց­նե­րը։ Այդ տա­րի­նե­րին նա շատ ճկուն է օգ­տա­գոր­ծում տա­րա­ծու­թյու­նը. սեղմ, նույն հար­թու­թյան վրա պատ­կեր­ված մար­դիկ կտա­վի վրա ստեղ­ծում են դրա­մա­տիկ հն­չե­ղու­թյուն` զուսպ գու­նա­յին հա­մադ­րու­թյամբ։ Այդ նկար­նե­րի կող­քին հատ­կա­պես աչ­քի է ընկ­նում «Բալ­լադ զոհ­ված­նե­րի մա­սին» (1968 թ.) կտա­վը, որն իր ձևի մեջ ժա­մա­նա­կա­կից հայ կեր­պար­վես­տի լա­վա­գույն ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րից է։
Այդ կտավ-լու­սան­կա­րը ստեղծ­վել է նա­խա­պա­տե­րազ­մյան շր­ջա­նի խու­նա­ցած լու­սան­կար­նե­րի տպա­վո­րու­թյան տակ։ Այն մի ե­ղե­րերգ է` նվիր­ված կա­մա­վոր ռազ­մա­ճա­կատ մեկ­նած դե­ռա­հաս պա­տա­նի­նե­րին»։
Վա­րու­ժան Վար­դա­նյանն է այս սեղմ, սա­կայն ար­տա­հայ­տիչ և խոր­քա­յին գնա­հա­տա­կա­նի հե­ղի­նա­կը։
Հրա­չյա Հա­կո­բյա­նը մերժ­ված չէր խոր­հր­դա­յին գե­ղար­վես­տա­կան իշ­խա­նա­դա­սի կող­մից։ Ե­ղել է Ֆրան­սիա­յում, մաս­նակ­ցել է Լոս Ան­ջե­լե­սում կազ­մա­կերպ­ված, խոր­հր­դա­յին ար­վես­տին նվիր­ված կեր­պար­վես­տի ցու­ցա­հան­դե­սին, ստեղ­ծա­գոր­ծա­կան գոր­ծուղ­ման է մեկ­նել Լե­հաս­տան, օ­լիմ­պիա­կան խա­ղե­րի քա­ղաք Սպա­լեում մաս­նակ­ցել է նկա­րիչ­նե­րի գի­տա­ժո­ղո­վին։ Ե­ղել է Բուլ­ղա­րիա­յում, Կու­բա­յում և Ճա­պո­նիա­յում։
Սի­րուն Հրա­չը, բնա­կա­նա­բար, չէր կա­րող շր­ջան­ցել յու­րա­քան­չյուր նկար­չի սր­տի և վրձ­նի սփո­փանք մերկ կնո­ջը։ Նրա մերկ կա­նայք բնավ չեն ըն­կե­րակ­ցում, դի­ցուք, Ա­լեք­սանդր Բաժ­բեուկ-Մե­լի­քյա­նի կամ Փա­րա­վոն Միր­զո­յա­նի կա­մոք մեր­կա­ցած կամ կի­սա­մերկ կա­նանց։ Սի­րուն Հրա­չի կա­նայք, մերկ կամ կի­սա­մերկ, լո­ղա­փին և այ­լուր երկ­րա­չա­փա­կան նա­զանք ու­նեն, ա­սես ա­վարտ­վել է նրանց կյան­քի բարդ ու լար­ված փու­լը և նրանք տագ­նա­պա­լից սպաս­ման մեջ են։ Հրա­չյա Հա­կո­բյա­նը, ինչ­պես և Կա­րո Մկրտ­չյա­նը, կան­խա­գու­շա­կող նկա­րիչ էր։ 1974-ին վրձ­նած «Լռու­թյուն» կտա­վում եր­կու պա­տա­նի զին­վոր­ներ են, ո­րոն­ցից մե­կը վի­րա­կա­պում է մյու­սի ձեռ­քը։ Լռել է հե­ռա­վոր լու­սի­նը։ Լուռ է եր­կի­րը, բայց ձայ­ներ են հն­չում դեռևս մթին եր­կն­քում, ար­շա­լույսն է ազ­դա­րա­րել իր ի­րա­վունք­նե­րը։ Զոր­քից լք­ված են զին­վոր­նե­րը, սա­կայն վի­րա­վո­րի ձեռ­քի հրա­ցա­նը գամ­ված է երկ­րի հո­ղին, սվի­նը ուղղ­ված է դե­պի մթին եր­կին­քը։ Այս տղա­նե­րը մար­տն­չել են Սար­դա­րա­պա­տում, Ե­րաս­խա­վա­նում և ապ­րի­լյան պա­տե­րազ­մում։ Նրանք, ա­սես, վտանգ­ված հայ­րե­նի­քի պա­հա­պան հրեշ­տակ­ներն են։
Հրա­չյա Հա­կո­բյա­նը, ան­կաս­կած, ճա­կա­տագ­րի ընտ­րյալն էր, բայց ժա­մա­նա­կը եր­բեմն բր­տո­րեն շր­ջան­ցում էր նրան, տա­ղան­դա­վոր մի քա­նի նկա­րիչ­նե­րի նման նա էլ վե­րապ­րեց մերժ­ման իր բա­ժին տա­րի­նե­րը։ Այս ըն­թաց­քում նա քնա­րա­կան գոր­ծեր էր ստեղ­ծում, ո­րոն­ցում նրա ար­վես­տի տո­ղա­տա­կյան պր­կու­թյու­նը զգաց­վում է երկ­րորդ դիտ­ման ժա­մա­նակ։ Նման գոր­ծե­րից են «Կոշ­կա­կա­րը», «Հան­գս­տա­ցող կի­նը», «Ջու­թա­կա­հա­րը», «Ինք­նա­դի­ման­կար­նե­րը» (ստեղծ­ված 1971-ին և 72-ին), «Մա­նու­նա», «Թա­գու­հին» և այլք։ Իսկ 1969-ին վրձ­նած «Կո­մի­տա­սը» ան­վե­րա­պա­հո­րեն նո­րո­վի է մեկ­նա­բա­նում հան­ճա­րեղ եր­գա­հա­նին։ Նո­րո­վի, այ­սինքն ըստ Հրա­չյա­յի։
Սա­կայն կար­ծես հայ­տն­վում եմ ար­վես­տա­բա­նա­կան վեր­լու­ծու­թյան տի­րույ­թում։ Հե­ռա­նամ, քա­նի դեռ ուշ չէ, և չեմ ար­ժա­նա­ցել վեր­լու­ծա­բան­նե­րի և տե­սա­բան­նե­րի դա­տա­փետ­մա­նը։ Ի վեր­ջո, այս խո­րագ­րի գերն­պա­տա­կը հրա­պա­րա­կագ­րու­թյամբ այն խն­դիր­նե­րի ար­ծար­ծումն է, ո­րոնց լու­ծու­մը տե­սա­նե­լի և հա­սա­նե­լի է, և երկ­րի վե­րած­նն­դի ան­կյու­նա­քա­րե­րից է։
Ե­ղե­րա­կան վախ­ճա­նից մեկ շա­բաթ ա­ռաջ նա ա­սաց կնո­ջը, ար­վես­տա­բան Վի­լե­նա Մկրտ­չյա­նին. «Ե­թե Աստ­ված ինձ մի քիչ էլ կյանք տար, ա­մեն բան այլ կերպ կա­նեի, հսատ­կա­պես օ­պե­րան։ Շատ բան եմ հաս­կա­ցել, շատ ա­նե­լիք ու­նեմ»։
ՀԵՏԳ­ՐՈՑ
Ա­նուա­մե­նայ­նիվ, 1984-ին ին­չու՞ էր դա­տարկ նկար­չի տան 2-րդ հար­կի ցու­ցաս­րա­հը։ Եվ ար­դյո՞ք հի­մա Հրա­չյա Հա­կո­բյա­նը բա­վա­րար չա­փով գնա­հատ­ված և ըստ ար­ժան­վույն հան­րահռ­չակ­ված է։
Կաս­կա­ծում եմ, բայց ո՞վ կամ ով­քե՞ր են փա­րա­տե­լու մե­լա­մաղ­ձոտ տվայ­տանք­ներս։
Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ
Դիտվել է՝ 4966

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ