«Ամեն ազգ իր տականքն ունի, բայց հայի տականքը ոչ մի ազգ չունի»
06.12.2019 | 01:36
Խոսքը, անշուշտ, ոչ թե հայի, այլ հայության մեջ ապրող ու գործող, հայի անուն ազգանուն կրող տականքի մասին է, որը, իրոք, անմրցելի է, բայց որի գենետիկ ինքնությունը կամ էությունը բնավ հայինը չէ (առարկողները թող հայ ժողովրդի պատմությունը լավ ուսումնասիրեն):
Եվ, ահա, այդ տականքը, հատկապես «թավշյա հեղափոխություն» կոչվածից հետո, ակտիվացել է, ինչպես ասում են, ջրի երես ելել, քանի որ փաշինյանական նոր Հայաստանում, իհարկե, ոչ առանց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նրա ու նրա վստահելի պաշտոնյաներից ոմանց շրջապատի մեղսակցության, «հայու գենն» ատողների համար միանգամայն նպաստավոր պայմաններ են ստեղծվել:
Կոտայքի մարզում, ինչպես արդեն հայտնի է, ս. թ. դեկտեմբերի 2-ին հերթական սրբապղծությունն է կատարվել. Պռոշյան գյուղի Արցախյան ազատամարտի նահատակների պանթեոնում անհայտ անձը կամ անձինք կոտրել են պանթեոն մուտք գործող ճանապարհին տեղադրված երկաթե սյուները, ինչպես նաև պանթեոնը գիշերային ժամերին լուսավորող մի քանի լապտերներ: Վանդալիզմի տվյալ դրսևորումը ոստիկանները դեռ չեն բացահայտել:
«Սա միանշանակ վանդալիզմ է, մեծ ցավ ենք ապրում այս ամենին ականատես լինելով: Այս անգամ ևս այս սրբապղծության հեղինակները թաքնված են, և հուսով ենք՝ ոստիկանությունը կպարզի և՛ այդ անձանց ինքնությունը, և՛, ամենակարևորը, այն դրդապատճառները, որոնք ստիպում են նշյալ շրջանակներին՝ ձեռք բարձրացնել մեր արժեքների վրա»,- Yerkir.am-ի հետ զրույցում նշել է ՀՅԴ Պռոշյանի կոմիտեի ներկայացուցիչ Էդուարդ Թովմասյանը:
Այս տարվա ապրիլի 2-ին թալանեցին հերոս նահատակներից Արմենակ ՈՒրֆանյանի մորաքրոջ որդու և այլոց ավտոմեքենաները, իսկ օգոստոսի 1-ին հայտնի դարձավ, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում պղծել են Ապրիլյան պատերազմի հերոսների գերեզմանները` շիրմաքարերի վրա սև ներկ հիշեցնող նյութ լցնելով։
Պանթեոնում տեղի ունեցածից հետո տեղեկություններ տարածվեցին, որ նման սրբապղծության դրսևորումներ, «Եռաբլուր»-ից բացի, հայտնաբերվել են նաև որոշ գևրեզմանատներում, սակայն մնացել են չբացահայտված: Մասնավորապես` SHAMSHYAN.com-ն օգոստոսի 1-ին ահազանգեր էր ստացել քաղաքացիներից, որոնք հայտնել էին, որ նույն վայրագությունը, որը մի քանի օր առաջ հայտնաբերվել էր Նուբարաշենի, Եղվարդի, Զովունիի, գերեզմանոցներում, կատարվել է նաև Դավիթաշեն վարչական շրջանի գերեզմանատանը։
2018 թ. հուլիսի վերջին հայտնի դարձավ, որ անհայտ վանդալներն ամբողջությամբ կոտրտել, ոչնչացրել են Արագած լեռան հարավային գագաթին տեղադրված Արցախյան ազատամարտի հերոսներ Լեոնիդ Ազգալդյանի, Թաթուլ Կրպեյանի, Պետրոս Ղևոնդյանի (Պետո), Մանուկի, ինչպես նաև Շուշիի առանձնակի գումարտակի մարտիրոսված այլ հերոսների հիշատակը հավերժացնող հուշաքարերը: Անհայրենիք այդ տականքները հուշաքարերի կտորները լցրել էին Արագածի խառնարանի մեջ: Վանդալիզմի հիշյալ դրսևորումը հայտնաբերել էին դեպի Արագածի գագաթ իրենց ավանդական ուխտագնացությունը կատարող ՀՅԴ Շուշիի առանձնակի գումարտակի մի խումբ նախկին ազատամարտիկներ: Արագած լեռան վրա կատարված հանցագործությունը նույնպես չբացահայտվածների թվին է պատկանում:
ՈՒշագրավ ու հատկանշական մի փաստ. Ինչպես ՀՀ ոստիկանությունը, այնպես էլ քննչական կոմիտեն իրենց պաշտոնական կայքերի լրահոսում անգամ մեկ նախադասությամբ չեն անդրադարձել Պռոշյան գյուղի Արցախյան ազատամարտի նահատակների պանթեոնում կատարված վանդալիզմին: Գուցե հիմա արդեն ոչ թե հայկակա՞ն, այլ վանդալների՞ ժամանակն է…
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Զելենսկու գլուխը շուտով կարող է պոկվել
- Նիկոլն Ալիևի առերևույթ աջակից- հանցակից, կամ՝ ինչ են բացահայտում Հայաստանի քարտեզները
- Նիկոլը, եթե որոշել է Հայաստանը դնել դագաղում ու հանձնել Ալիևին, ինքը կարող է ավելի շուտ հայտնվել դագաղում. ինքնապաշտպանության իրավունքը սրբազան է-4
- Նիկոլը, եթե որոշել է Հայաստանը դնել դագաղում ու հանձնել Ալիևին, ինքը կարող է ավելի շուտ հայտնվել դագաղում. ինքնապաշտպանության իրավունքը սրբազան է-3
- Նիկոլը, եթե որոշել է Հայաստանը դնել դագաղում ու հանձնել Ալիևին, ինքը կարող է ավելի շուտ հայտնվել դագաղում. ինքնապաշտպանության իրավունքը սրբազան է- 2
- Նիկոլը, եթե որոշել է Հայաստանը դնել դագաղում ու հանձնել Ալիևին, ինքը կարող է ավելի շուտ հայտնվել դագաղում. ինքնապաշտպանության իրավունքը սրբազան է
- Հայադավ Նիկոլի և իր ոհմակի «սիրախաղերը» եվրոքաղպոռնիկների հետ, կամ՝ զգուշացեք ժողովրդի ապստամբությունից
- Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին արեց և անում է այն, ինչի համար բերել էին և եկել էր իշխանության-12
- Միջուկային պատերազմն անխուսափելի կդառնա, եթե ՆԱՏՕ- ի անդամ երկրների պաշտոնական զորակազմերը մտնեն հակամարտության գոտի կամ ՈՒկրաինա
- Մտահոգություններ. արտաքին ուժերը Հայաստանը կարող են օգտագործել որպես պլացդարմ Իրանի դեմ, և ՌԴ-ի և Չինաստանի դեմ զսպման քաղաքականության մեջ
- Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին արեց և անում է այն, ինչի համար բերել էին և եկել էր իշխանության-11
- Կարլսոնն իրավացի է՝ Բայդենն ԱՄՆ- ին ներքաշում է Ռուսաստանի և Մերձավոր Արևելքի հետ պատերազմների մեջ
- Նիկոլի և նրա ոհմակի վառվելուն, մերկացմանն օրերս մեծապես նպաստեց Կոնստանտին Զատուլինը-4
- Նիկոլի և նրա ոհմակի վառվելուն, մերկացմանն օրերս մեծապես նպաստեց Կոնստանտին Զատուլինը-3
- Նիկոլի և նրա ոհմակի վառվելուն, մերկացմանն օրերս մեծապես նպաստեց Կոնստանտին Զատուլինը-2
- Նիկոլի և նրա ոհմակի վառվելուն, մերկացմանն օրերս մեծապես նպաստեց Կոնստանտին Զատուլինը
- Ահա թե ինչ են ուզում Սատանայի ծառաները՝ Բայդենը, Պենտագոնի ղեկավար Օսթինը և մյուսները
- Մեդվեդևը հայտարարել է ապոկալիպսիսի մոտենալը զգալու մասին
- Որքան նման են իրար Մակրոնն ու Նիկոլը, երկուսն էլ եսամոլ, իրենց իշխանությունը պահելու համար պատրաստ ցանկացած քայլի
- Աշխարհը միջուկային պատերազմի շեմին-46
Մեկնաբանություններ