Իրանի Կոնարակ քաղաքում ցուցադրվել է անօդաչու նոր սարք: «Simorgh անունը ստացած նորագույն անօդաչու թռչող սարքը ցուցադրվել է երկրի ռազմածովային ուժերի կոնտր-ծովակալ Հուսեյն Հանզադու մասնակցությամբ տեղի ունեցած արարողության ժամանակ»,- իրանական սեփական աղբյուրներին հղում անելով՝ գրում է ռուսական РИА Новости-ի գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ անօդաչու սարքի թռիչքի տևողությունը մինչև 24 ժամ կարող է հասնել: Նշվում է, որ Simorgh-ն կարող է կիրառվել մարտական, տեխնիկական և հետախուզական գործողություններում:
«Անօդաչու սարքի թռիչքի հեռահարությունը 1500 կմ է: Այն Shahed-129 մոդելի հարվածային անօդաչուի ռազմածովային տարբերակն է, որ սերիական արտադրության էր հանձնվել դեռևս 2013-ին»,- հավելում է РИА-ն: