Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պար­տի­զան Հա­յաս­տան

Պար­տի­զան Հա­յաս­տան
10.12.2019 | 00:31
2018-ին Հա­յաս­տա­նում աղ­քա­տու­թյու­նը կր­ճատ­վել է 2,2 տո­կո­սով և 23,5 տո­կոս է՝ ըստ ԱՎԾ-ի «Հա­յաս­տա­նի սո­ցիա­լա­կան պատ­կե­րը և աղ­քա­տու­թյու­նը» զե­կույ­ցի:
Գրե­թե ա­մեն 4-րդ քա­ղա­քա­ցի ա­մեն ա­միս վաս­տա­կում է 42 600 դրա­մից պա­կաս, 2018-ին նվա­զա­գույն սպա­ռո­ղա­կան զամ­բյու­ղի ար­ժե­քը ե­ղել է 61 000 դրամ։ Այ­սինքն՝ ա­մեն չոր­րորդ քա­ղա­քա­ցին աղ­քատ է: Աշ­խա­տում է, բայց աղ­քատ է: Չի աշ­խա­տում ու աղ­քատ է: Ել­քը բարձր ար­տադ­րո­ղա­կա­նու­թյուն ու բարձր աշ­խա­տա­վարձ ա­պա­հո­վող աշ­խա­տա­տե­ղե­րի ստեղ­ծումն է: Նման աշ­խա­տա­տե­ղեր չեն ստեղծ­վում սպա­սարկ­ման ո­լոր­տով, ոչ էլ շի­նա­րա­րու­թյան մեջ: Մեզ պետք է ար­դյու­նա­բե­րու­թյուն: Տաս­նա­մյակ­ներ մենք գնա­ցել ենք սո­ցիա­լա­կան ծրագ­րե­րով աղ­քա­տու­թյու­նը մեղ­մե­լու ճա­նա­պար­հով, այ­սինքն՝ նպաստ­ներ ենք բա­ժա­նել, որ ի վեր­ջո դար­ձել է ուղ­տին գդա­լով ջուր տալ: Չի կա­յաց­վել քա­ղա­քա­կան ո­րո­շում՝ դա­դա­րեց­նել նպաստ­նե­րը ու գու­մարն ուղ­ղել ար­տադ­րու­թյա­նը՝ աշ­խա­տա­տե­ղե­րի ստեղծ­մա­նը: Չի կա­յաց­վել, ո­րով­հետև ռիս­կա­յին էր, ու հար­ցը միայն սո­ցիա­լա­կան բուն­տը չէր:
Հար­ցը ժա­մա­նակն էր, ո­րի ըն­թաց­քում պո­տեն­ցիալ աշ­խա­տու­ժը պետք էր վե­րա­պատ­րաս­տել նոր աշ­խա­տան­քին՝ ա­պա­հո­վե­լով նրա գո­յու­թյու­նը: Ֆի­նանս­ներն էին՝ ար­դյու­նա­բե­րու­թյուն վե­րա­գոր­ծար­կե­լու հա­մար: Սպառ­ման շու­կա­ներ գտ­նե­լը ու մր­ցու­նակ ապ­րանք ար­տադ­րե­լը: Մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ա­ջակ­ցու­թյամբ՝ զբաղ­վա­ծու­թյան պե­տա­կան ծրա­գի­րը փո­խում է ուղ­ղու­թյու­նը՝ ա­նա­պա­հո­վու­թյան նպաստ ստա­ցող 1000 ըն­տա­նիք­նե­րի տրա­մադր­վե­լու են ա­նա­սուն­ներ, ա­նաս­նա­կեր և խոր­հր­դատ­վու­թյուն, այ­սինքն՝ տա­լիս ենք ոչ թե ձու­կը, այլ կար­թը: Լու­ծու՞մ է: Լու­ծում է: Բա­վա­րա՞ր: Ոչ: Նույն գդա­լով ջուրն է ուղ­տին:
Ար­տադ­րու­թյուն է պետք զար­գաց­նել, ո­րի հա­մար պետք են ֆի­նանս­ներ: Ֆի­նանս­նե­րը շատ չեն, բայց ե­ղա­ծը ծախս­վում է ա­նար­դյու­նա­վետ, ան­հա­մա­չափ ու ոչ նպա­տա­կա­յին: Օ­րի­նակ՝ 2021-ը կդառ­նա Երևա­նի պատ­մու­թյան ա­մե­նա­թանկ տա­րե­մու­տը՝ կծախս­վի 680 000 դո­լար: 290 000-ը՝ Գո­րան Բրե­գո­վի­չի հա­մեր­գի և տո­նա­ծա­ռի լույ­սե­րը վա­ռե­լու հա­մար. լույ­սեր վա­ռե­լը, ի­հար­կե. խոր­հր­դա­նիշ է: 2014-2017-ին տա­րե­մու­տի տո­նա­կա­տա­րու­թյան հա­մար ծախս­վել է 235-400 000 դո­լար: Երևան­ցի­նե­րի թի­վը չի կրկ­նա­պատկ­վել, հա­զիվ թե զբո­սաշր­ջիկ­ներն էլ այդ օ­րը հե­ղե­ղեն Երևա­նը, որ նրանց թի­վը 2021-ին բազ­մա­պատ­կե­լու հա­մար 2020-ին ծախ­սը կրկ­նա­պատ­կում ենք: Հա­մե­նայն դեպս՝ ոչ մի կոնկ­րետ հաշ­վարկ չկա, կա հույս: ՈՒ՞մ ու ին­չի՞ հա­մար են այս ծախ­սե­րը: Հա­մե­նայն դեպս՝ 2019-ի տխուր տո­նա­ծա­ռը չէր վկա­յում, որ այդ­քան թան­կար­ժեք է:
Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րանն Ա­մա­նո­րի տո­նա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րում ծախ­սե­լու է 325 մլն դրամ: Կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ­մամբ՝ հատ­կաց­վե­լու է 271797 հա­զար դրամ, ո­րը գու­մար­վե­լու է Երևա­նի բյու­ջեով հատ­կաց­ված 54 մի­լիո­նին: Հարց՝ ու­նե՞ք 54 մի­լիոն, տե­ղա­վոր­վեք այդ շր­ջա­նակ­նե­րում, ին­չու՞ է կա­ռա­վա­րու­թյու­նը լրա­ցու­ցիչ տրա­մադ­րում 271797 հա­զար դրամ: ՈՒ՞մ ենք զար­մաց­նում:
Հուն­վա­րի 1-12-ին այդ­քան գու­մար վատ­նե­լով մնա­ցած 354 օ­րե­րի ծրագ­րե­րը չե՞նք կո­ղոպ­տում՝ տրանս­պոր­տի, աղ­բա­հա­նու­թյան, վե­րե­լակ­նե­րի, լու­սա­վո­րու­թյան, ճա­նա­պար­հա­շի­նու­թյան, շի­նա­րա­րու­թյան… Քի՞չ խն­դիր­ներ ու­նի Երևա­նը: Ե­թե չգա Գո­րան Բրե­գո­վի­չը, նոր տա­րին չի՞ գա­լու: Ի՞նչն է ա­վե­լի կարևոր. մեկ օր­վա ու­րա­խու­թյու­՞նը, թե՞ 365 օր­վա հի­շո­ղու­թյու­նը ու­րա­խու­թյան մա­սին՝ տխ­րու­թյան մեջ:
«2020-ի բյու­ջեն հե­ղա­փո­խա­կան է»՝ Աժ-ում 2020-ի բյու­ջեի քն­նարկ­ման եզ­րա­փա­կիչ ե­լույ­թում հայ­տա­րա­րեց վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը: «Հե­ղա­փո­խա­կան ծա­վալ­նե­րով բյու­ջեի ե­կա­մուտ­ներն ա­վե­լաց­վել են և 2018-ի հա­մե­մատ 353 մի­լիարդ դրամ ե­կա­մուտ է ա­վե­լա­ցել»: Սքան­չե­լի է: Իսկ ինչ­պե՞ս է ծախս­վում: Նի­կոլ Փա­շի­նյանն ա­սում է՝ մենք էլ գոհ չենք, բայց կա մի տրա­մա­բա­նու­թյուն. «Մենք բարձ­րա­նում ենք սան­դուղք, որ ու­նի 100 աս­տի­ճան, որ­պես­զի 100-րդ աս­տի­ճա­նին հաս­նենք ան­պայ­ման պետք է անց­նենք 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդը, հի­մա մենք լոն­քե­րով 4-րդն ենք թռ­նում, մեր ընդ­դի­մա­դիր­ներն ա­սում են՝ միան­գա­մից 12-րդ թռեք։ Չի կա­րող լի­նել այդ­պի­սի բան, չնա­յած մեզ դուր է գա­լիս, որ ա­սում եք` 12-րդ, 24-րդ թռեք, մեզ դա դուր է գա­լիս, դուխ տվեք մեզ և մենք կթռ­նենք»: Հարց՝ ի՞նչ է նշա­նա­կում դուխ տալ՝ փա­ռա­բա­նել ու հիա­նա՞լ, թե՞ սխալ­ներն ու աշ­խա­տան­քի այլ ուղ­ղու­թյուն­նե­րը ցույց տալ:
Տրա­մա­բա­նող մար­դը կնա­խընտ­րեր երկ­րոր­դը՝ ա­վե­լի ար­դյու­նա­վետ է: «Ես կար­ծում եմ, որ բո­լո­րը գի­տեն, որ չենք գո­ղա­նում պե­տա­կան բյու­ջեից, ես չեմ գո­ղա­նում, չեմ գո­ղա­նում ոչ մի լու­մա, և ընդ­հա­կա­ռա­կը ա­սում եմ, որ կկտ­րենք բո­լոր այն ձեռ­քե­րը, ո­րոնք մեր ազ­գա­յին հարս­տու­թյու­նից կփոր­ձեն որևէ բան վերց­նել, մեր զին­վո­րից, թո­շա­կա­ռուից, ու­սուց­չից»,- Աժ-ում ա­սաց Նի­կոլ Փա­շի­նյա­նը: Հաս­կա­նա­լի է, որ նա միշտ ու­զում է «նա­խորդ հան­ցա­վոր ռե­ժի­մից» տար­բե­րակ­վել, բայց մի՞­թե ար­ժա­նիք է չգո­ղա­նա­լը: Գո­ղա­նում ես, թե վատ­նում՝ հետևան­քը նույնն է՝ 0 ներդ­րում պե­տա­կան գան­ձա­նա­կում: Վատ­նու­մի տե­սակ է շռայ­լու­թյու­նը, ո­րի բա­զում օ­րի­նակ­ներ է տվել իշ­խա­նու­թյու­նը: Վատ­նու­մի տե­սակ է ա­նար­դյու­նա­վետ ծախ­սը: Վատ­նու­մի օ­րի­նակ է չկա­տար­ված ներդ­րու­մը, ո­րի միակ օ­րի­նա­կը շեյ­խե­րի մերժ­ված փո­ղե­րը չեն, ո­րով­հետև նրանք դի­մել են ոչ թե դես­պա­նա­տուն, այլ Գա­գիկ Ծա­ռու­կյա­նին, հագ­նում են ջինս ու խո­սում են հե­ռա­խո­սով՝ քա­ղա­քա­պե­տի հետ բա­նակ­ցե­լիս: Ե­թե քեզ պետք է ներդ­րում ու աշ­խա­տա­տեղ, ըն­դու­նեք, որ ան­լուրջ պատ­ճառ է: Գա­գիկ Ծա­ռու­կյա­նը բարձ­րա­ձայ­նեց մեկ օ­րի­նակ, հա­մոզ­վա՞ծ եք, որ այլ դեպ­քեր չկան, ա­սենք, Չի­նաս­տա­նի հետ, ԱՄՆ-ի կամ Իս­պա­նիա­յի: Պե­տու­թյան ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը, միան­շա­նակ, գե­րա­գույն ար­ժեք է, իսկ պե­տու­թյան խե­լամ­տու­թյու­՞նը: Ար­դյուն­քի հաս­նե­լու կա­րո­ղու­թյու­՞նը: Պե­տա­կան շա­հի գի­տակ­ցու­թյու­՞նը: Ի­հար­կե, հրա­շա­լի բա­նաձև է՝ «ՀՀ և Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ա­պա­գան կախ­ված է մեկ մար­դուց, և այդ մեկ մար­դը ես եմ»: Ե­թե վե­րա­բե­րում է բո­լո­րին, ոչ միայն վար­չա­պե­տին: Թե­կուզ նա էլ ըն­դու­նում է, որ Հա­յաս­տա­նի պե­տա­կան մի­ջոց­նե­րը 100 տո­կոս ար­դյու­նա­վե­տու­թյամբ չեն ծախս­վում, հարցն իր օ­րա­կար­գում է, բայց միշտ չի դրա­նով զբաղ­վել բա­վա­րար ին­տեն­սի­վու­թյամբ. «Ես ու­զում եմ ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի ա­ռաջ ա­սել, որ ընդ­հուպ 1000 դրա­մի մա­կար­դա­կով պե­տա­կան ծախ­սե­րի ար­դյու­նա­վե­տու­թյան հաս­նե­լը մեր ա­մե­նօ­րյա օ­րա­կար­գի հարց է այլևս»: Հա՞ որ:
Հա­յաս­տա­նում ապ­րում են սպի­տակ­ներ ու սևեր՝ իշ­խա­նու­թյան բա­ժա­նու­մով, որ հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո շատ ա­րագ խրա­մա­տա­վոր­վեց իր սպի­տակ դաշ­տում: Բո­լո­րո­վին վեր­ջերս պարզ­վեց՝ ո­րոշ սևեր ան­ցել են… պար­տի­զա­նա­կան դաշտ: Ի՞նչ է դա նշա­նա­կում ՀՅԴ-ի կա­տար­մամբ, գրե­թե ան­հայտ է: Նրանք պար­տի­զա­նա­բար հեր­քում են ի­րենց պար­տի­զա­նու­թյու­նը: Սկ­սած Հրանտ Մար­գա­րյա­նից: ՀՅԴ-ում՝ ոնց ՀՅԴ-ում. ար­տաք­սում են, կա­սեց­նում, դա­տում ու դա­տա­պար­տում, մե­ղադ­րում ու ար­դա­րաց­նում՝ պե­տու­թյուն պե­տու­թյան ներ­սում իր կա­ռույ­ցով ու կա­ռուց­ված­քով:
«Նի­կոլ Աղ­բա­լյան» ու­սա­նո­ղա­կան միու­թյան 3 ար­տաքս­ված ան­դամ­նե­րի պատ­մու­թյու­նը, սա­կայն, հե­տաքր­քիր է ոչ նրանց մա­սով, այլ՝ ինչ­պես է նույն այդ գեր­գաղտ­նի կա­ռույ­ցը հաս­կա­նում «պար­տի­զա­նա­կան հար­վա­ծը»: Պարզ­վում է՝ ցույ­ցեր, ակ­ցիա­ներ, այ­սինքն՝ ՀՅԴ-ն այն­քան է իր գոր­ծո­ղու­թյուն­նե­րը գաղտ­նագ­րում, որ ի վեր­ջո դառ­նում է երևույ­թի ճիշտ հա­կա­ռա­կը: Հա­մե­նայն դեպս, ցույ­ցը պար­տի­զա­նու­թյուն չէ, հրա­պա­րա­կա­յին ակ­ցիա է, ե­թե, ի­հար­կե, ընդ­հա­տա­կյա չէ: Փաս­տա­ցի՝ ՀՅԴ-ում կամ խն­դիր ու­նեն բա­ցատ­րա­կան բա­ռա­րա­նի հետ, կամ՝ քա­ղա­քա­կան: Ե­թե պար­տի­զան­նե­րը հայ­տն­վում ու հար­վա­ծում են այն­տեղ, որ­տեղ իշ­խա­նու­թյու­նը օ­կու­պաց­ված է ու հնա­րա­վոր չէ լե­գալ պայ­քար, ին­չու՞ ՀՅԴ-ն 2018-ի գար­նա­նը խան­դա­վառ նետ­վեց «օ­կու­պանտ­նե­րի» ե­թե ոչ գիր­կը, հա­մե­նայն դեպս, հետևից ու նույ­նիսկ ան­դամ էր «օ­կու­պա­ցիոն» կա­ռա­վա­րու­թյան: Ե՞րբ է Հրանտ Մար­գա­րյա­նը պար­տի­զան՝ երբ պար­տի­զա­նու­թյան կո՞չ է ա­նում, թե՞ երբ հեր­քում է պար­տի­զա­նու­թյու­նը: ՈՒ սա նոր պատ­մու­թյուն չէ: Ան­կա­խու­թյու­նից հե­տո ՀՅԴ-ի կյան­քը հայ­րե­նի­քում չգ­նաց իր ցան­կա­ցած ճա­նա­պար­հով, ոնց հանձ­նե­ցին իշ­խա­նու­թյու­նը բոլշևիկ­նե­րին դա­րաս­կզ­բին, այդ­պես էլ չեն կա­րո­ղա­նում ոչ մե­կից հետ ստա­նալ: Մեկ ՀՀՇ-ն էր, մեկ ՀՀԿ-ն էր, հի­մա էլ ՔՊ-ն է, դե էլ ոնց 129-ա­մյան պար­տի­զան չդառ­նա, ե­թե չի հա­ջող­վում իշ­խա­նու­թյուն դառ­նալ: ՀՅԴ-ա­կան­ներն այս օ­րե­րին լավ հնա­րա­վո­րու­թյուն ստա­ցան ի­րենց կա­ռույ­ցի կա­ռուց­ված­քը գո­վազ­դե­լու, ի­րա­կա­նում, սա­կայն, 19-րդ դա­րից մինչև այ­սօր աշ­խարհն այն­քան է փոխ­վել ու այն­քան են փոխ­վել քա­ղա­քա­կան գոր­ծու­նեու­թյան ձևերն ու պայ­ման­նե­րը, որ ՀՅԴ-ն իր նախ­նա­նախ­նա­կան ա­վան­դույ­թով չի դի­մա­նում մր­ցակ­ցու­թյան: Սա տխուր սա­գա է մի կու­սակ­ցու­թյան մա­սին, որ այդ­պես էլ ինքն իր պատ­մու­թյան հետ չի կա­րո­ղա­նում ա­ռե­րես­վել ու չի բա­ցում իր ար­խիվ­նե­րը, բայց հար­գանք ու նվի­րում է պա­հան­ջում ոչ միայն իր ան­դամ­նե­րից, այլև հան­րու­թյու­նից: Հար­գանք կա­րող է լի­նել: Պատ­մու­թյան ո­րոշ հատ­վա­ծի նկատ­մամբ: Նվի­րում մեր օ­րե­րում չկա: ՈՒ դա փաստ է:
Փաստ է նաև, որ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի կեղծ հե­րո­սա­ցու­մը քիչ էր, սկս­վել է երկ­րորդ ա­րա­րը՝ եր­րորդ նա­խա­գա­հի մաս­նակ­ցու­թյամբ: Մո­ռա­նանք նրա խոս­քե­րը՝ «Ե­թե մեր ժո­ղովր­դին կեր­ջան­կաց­նի…» և այլն, նրանք, որ եր­ջան­կա­նում են ինչ-որ մե­կի կա­լա­նա­վոր­մամբ, չգի­տեն՝ ինչ է եր­ջան­կու­թյու­նը: Չգի­տեն ինչ է եր­ջան­կու­թյու­նը նաև նրանք, որ ա­մեն տեղ քա­ղա­քա­կան հե­տապն­դում են տես­նում: ՀՀԿ-ն այն­պի­սի «ոգևո­րու­թյամբ» ար­ձա­գան­քեց Սերժ Սարգ­սյա­նի հար­ցաքն­նու­թյա­նը, կար­ծես սպա­սում էր, որ եր­րորդ նա­խա­գա­հի նկատ­մամբ էլ քրեա­կան գործ հա­րուց­վի ու «նե­ղա­ցած» էր նրան եր­կար ան­տե­սե­լու հա­մար: Իսկ ի­րա­կա­նում փաս­տը մնում է փաստ, որ նա­խա­գա­հի դեմ ցուց­մունք է տվել իր նշա­նա­կած նա­խա­րա­րը, ու դա ինք­նին խո­սուն է: Սերժ Սարգ­սյա­նը կանչ­վել է ՀՔԾ որ­պես վկա, հար­ցաք­նն­վել է որ­պես կաս­կա­ծյալ, մինչ­դեռ նա Սահ­մա­նադ­րու­թյամբ պաշ­տո­նա­վար­ման ժա­մա­նակ պաշ­տո­նա­կան դիր­քի բե­րու­մով կա­տա­րած ո­րո­շա­կի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հա­մար ու­նի ան­ձեռ­նմ­խե­լիու­թյուն, ո­րը հաս­կա­նա­լի չէ՝ ան­տես­վե՞լ է, թե՞ ոչ: Սերժ Սարգ­սյանն ի­րեն մե­ղա­վոր չի ճա­նա­չում, հա­մա­րում է քա­ղա­քա­կան հե­տապն­դում։ «Ա­վե­լի քան 30 տա­րի ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի քն­նարկ­ման թե­ման ե­ղել ա հետևյա­լը՝ գո­ղա­ցան, թա­լա­նե­ցին, խոշ­տան­գե­ցին, ձե­ռից խլե­ցին, գն­դա­կա­հա­րե­ցին: Մոտ 30 տա­րի մարդ­կանց դիս­կուրսն իշ­խա­նու­թյան մա­սին ե­ղել ա էս: Եվ մոտ 30 տա­րի մարդ­կանց զգա­ցո­ղու­թյունն իշ­խա­նու­թյան նկատ­մամբ ե­ղել ա զզ­վան­քը և ա­տե­լու­թյու­նը» - ԱԺ-ում հայ­տա­րա­րեց վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը; Չգի­տեմ՝ գու­ցե իր ու իր թեր­թի թե­ման դա է ե­ղել, բայց այդ ան­ցյա­լում Հա­յաս­տա­նի ան­կա­խու­թյան հաս­տա­տումն է, Հա­յոց բա­նակն է, Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի հաղ­թա­նակն է, ան­կա­խու­թյան սե­րունդն է, ու ա­նի­մաստ է ա­մեն ին­չի նա­յել նե­գա­տի­վիզ­մի ու մեր­ժո­ղա­կա­նու­թյան տե­սան­կյու­նից: Ան­ցյա­լում միայն չա­րիք ու իշ­խա­նու­թյան մեջ միայն չա­րա­գործ­ներ չեն ե­ղել՝ դա ոչ միայն աբ­սուրդ է, այլև սուտ: Հա­մե­նայն դեպս, պե­տու­թյան հիմ­քե­րը զզ­վան­քով ու ա­տե­լու­թյամբ չեն դր­վել, օ­րենք­նե­րը զզ­վան­քից ու ա­տե­լու­թյու­նից չեն ըն­դուն­վել: Բա­նա­կը զզ­վան­քով ու ա­տե­լու­թյամբ չի ստեղծ­վել: Ե­թե ա­մեն ինչ այդ­պես լի­ներ, այ­սօ­րը չէր լի­նի:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ.Գ. Ինձ միշտ թվա­ցել է, որ ճիշտ տն­տե­սա­վա­րու­մը ոչ թե հար­կե­րի ա­վե­լա­ցումն է, այլ մարդ­կանց ե­կա­մուտ­նե­րի: Գու­ցե ես դա­տում եմ իբրև լրագ­րող: Բայց լրագ­րող է նաև վար­չա­պե­տը: Կա­ռա­վա­րու­թյան խն­դի­րը ձեռ­նար­կա­տի­րա­կան և ներդ­րու­մա­յին մի­ջա­վայր ստեղ­ծելն է, գոր­ծա­րար­նե­րին ար­ժեք ստեղ­ծե­լու հնա­րա­վո­րու­թյուն տա­լը: Գլո­բալ աշ­խար­հը ձգ­տում է ար­դյու­նա­վետ կա­ռա­վար­ման, ու ա­մեն եր­կիր յու­րո­վի է լու­ծում այդ հար­ցը՝ ել­նե­լով իր պայ­ման­նե­րից ու ա­վան­դույթ­նե­րից: Հա­յաս­տա­նում ՀՆԱ-ի 85 %-ը ստեղ­ծում է մաս­նա­վոր հատ­վա­ծը: Մեր դեպ­քում քա­ղա­քա­կա­նու­թյու­նը ա­նընդ­հատ մտ­նում է տն­տե­սու­թյուն և թույլ չի տա­լիս տն­տե­սու­թյա­նը զար­գա­նալ՝ «կեղ­տոտ թա­թիկ­նե­րի» ո­րոն­ման, պառ­կց­նե­լու և պա­տե­րով տա­լու ֆե­տի­շա­ցու­մը ու­նի քա­ղա­քա­կան է­ֆեկտ, բայց բնավ ոչ տն­տե­սա­կան: Ո­մանք հենց դա են ան­վա­նում տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյուն: Այդ ըն­թաց­քով մենք ի­րա­կան ե­կա­մուտ­նե­րի աճ կու­նե­նանք երբևէ, բայց ոչ հի­մա, ու դա հետ­հար­վա­ծով խփե­լու է քա­ղա­քա­կա­նու­թյա­նը: Սա էլ է պար­տի­զա­նու­թյուն՝ տն­տե­սա­գի­տա­կան: ՈՒ՝ քա­ղա­քա­կան: Տն­տե­սու­թյու­նը զար­գաց­նե­լը ա­մե­նա­հայ­րե­նա­սի­րա­կան քա­ղա­քա­կա­նու­թյունն է, որ հնա­րել է մարդ­կու­թյու­նը: Իսկ ընդ­հան­րա­պես՝ կո­ռուպ­ցիո­ներ­ներ հա­մայն Հա­յաս­տա­նի, չբարևեք վար­չա­պե­տին, նա ժուժ­կալ է բարևի հար­ցում հե­տայ­սու: Նրա բարևը փո­խար­կե­լի ար­ժեք է կո­ռուպ­ցիոն շու­կա­յում:
Դիտվել է՝ 3445

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ