Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Երբ դու զուգահեռներ ես անցկացնում քո և Հիսուսի, քո ու Հռոմի պապի միջև, քո նախարարներն էլ իրենց ամենաքիչը Զևս ու Պոսեյդոն են զգում

Երբ դու զուգահեռներ ես անցկացնում քո և Հիսուսի, քո ու Հռոմի պապի միջև, քո նախարարներն էլ իրենց ամենաքիչը Զևս ու Պոսեյդոն են զգում
13.12.2019 | 12:13

«Հրապարակը» գրում է. «Կարելի է զօրուգիշեր բողոքել սեփական ենթականերից և բոլոր մեղքերը վերագրել նրանց։ Իսկ ո՞ր ղեկավարը դժգոհություններ չունի իր աշխատողներից։ Պարզ չէ՞, որ հայ ժողովրդի կադրային ռեսուրսը սուղ է, և լավ մասնագետի պակաս կա ամենուր։ Լավ կադրերով անգամ ամենաապաշնորհ ղեկավարը կկարողանա լավ գործ անել։ Լավ ղեկավարը փորձում է գործ անել այն կադրերով, ինչ ունի, և արդյունքի բացակայության մեղքը չի գցում կադրերի վրա։ Կադրերը վերևից եկող հրահանգները, ղեկավարի իջեցրած պատվերն իրագործողներն են։ Երբ խնդիրը ճիշտ է դրված, և «շեֆի» օրինակն էլ «ընդօրինակելի» է, գործն առաջ է գնում։ Դրա համար նախ պետք է ղեկավարն իր տեղում լինի՝ ճիշտ ապրի, շատ աշխատի, հարգանք տածի ենթակաների հանդեպ, պատկերացնի խնդիրներն ու կարողանա դրանք հստակ ձևակերպել։ Երբ դու ողջ օրը խոսում ես բռնությունից ու պատժից, քո ենթակաները ոչ թե ազատ ու ստեղծագործ աշխատանքով են զբաղվում, այլ վախով սպասում են իրենց «հերթին»։ Երբ դու մի միջոցառումից մյուսն ես գնում, մե՛կ համերգասրահում ես, մե՛կ թատրոնում, քո ենթականերն էլ են ուզում իրենց բաժին կյանքը վայելել։


Երբ դու իրարամերժ հրահանգներ ես իջեցնում, ծաղրում ես հակառակորդներիդ, անպատասխանատու հայտարարություններ ես անում ու կեղծ թվեր հրապարակում, քո ենթականերին թվում է, թե սրճախմությամբ օրը մթնեցնելը շատ անմեղ պահվածք է։ Երբ դու զուգահեռներ ես անցկացնում քո և Հիսուսի, քո ու Հռոմի պապի միջև, քո նախարարներն էլ իրենց ամենաքիչը Զևս ու Պոսեյդոն են զգում։ Իսկ երբ դու աշխատանքը պատկերացնում ես ճառեր ասելն ու մատ թափ տալը, քո ենթակաները վստահ են, որ աշխատանքի իմիտացիա ստեղծելու մեջ ոչ մի արատավոր բան չկա։ Մանավանդ՝ բարձր աշխատավարձն ու պարգևավճարները երաշխավորված են ամեն դեպքում»։

Դիտվել է՝ 689

Մեկնաբանություններ