Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ալիևին պետք են ոչ թե ռուսամետ ուժեր, այլ՝ ռուսական կուսակցություն

Ալիևին պետք են ոչ թե ռուսամետ ուժեր, այլ՝ ռուսական կուսակցություն
10.02.2020 | 10:52

Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են: Թեպետ հին խորհրդարանի լուծարման պատճառներն այդքան էլ ակնհայտ չեն, հանրապետությունում որոշակի հույսեր են կապում այդ իրադարձության հետ: ԿԸՀ-ն տեղեկացրել է, որ ընտրությունների համար գրանցվել է 20 կուսակցության 1534 թեկնածու, որ ռեկորդ է երկրի համար: Ադրբեջանցի հայտնի քաղաքագետ, հին խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովի խոսքով՝ «Դա վկայում է, որ երկրում դեռ չի կայացել կոնսոլիդացված քաղաքական տարածք, կան գերակայող իշխող կուսակցություն՝ «Ենի Ազերբայջանը» և բեկորված ընդդիմադիր կամ նույնիսկ կիսաընդդիմադիր կամ ընդհանրապես տարօրինակ դիրքորոշումներով մանր կուսակցություններ»: Դա իրավիճակի առաջին առանձնահատկությունն է: Երկրորդը, ըստ Մուսաբեկովի՝ «Ադրբեջանում չկա ռուսամետ քաղաքական ուժ: Մենք չունենք կոմունիստներ, սոցիալ-դեմոկրատներ՝ լրիվ մարգինալներ են, ոչինչ չկա, ընդհանրապես գոյություն չունեն: Որ ռուսամետ են ու այդ մասին ուղղակի հայտարարեն՝ Ադրբեջանում չկա: Թեպետ այդպիսի վառ արտահայտված ռուսամետ կուսակցություններ կան Հայաստանում, ու որքան էլ պարադոքսալ է, Վրաստանում ու Ուկրաինայում: Եվ այս դասավորության մեջ ոչ մի կուսակցություն, նույնիսկ ամենաթուրքամետ, Ռուսաստանի դեմ չի խոսում, որովհետև բոլորը հասկանում են, թե ինչ գլխացավանք կստանան, իսկ ռիսկերը ռեալ են»: Իրոք, պատկերացնել իրավիճակ, երբ միասնական կենտրոնից, Մոսկվայից, ղեկավարվող կոմունիստները կամ սոցիալ-դեմոկրատները ի վիճակի են ձևավորել քաղաքական գործընթացներ հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Ադրբեւանում, առավելևս ևս հանդես գալ իբրև ռուսամետ ուժ հնարավոր է միայն վիթխարի երևակայության դեպքում: Այլ հարց է՝ ուրվագծել քաղաքական մուտացիան դեպի ձախ շարժումներ կամ կուսակցություններ բացառապես ազգային-հայրենասիրական փաթեթավորումով: Բայց հնարավո՞ր է խոսել «վառ արտահայտված ռուսամետ կուսակցությունների մասին Հայաստանում կամ Վրաստանում», ի՞նչ նկատի ունի Մուսաբեկովը: Վրաստանում միայն քաղաքագետների թեթև ձեռքով են «Հայրենասերների այլյանսը» ռուսամետ համարում, թեպետ իրականում բացահայտ պոպուլիզմի դիրքերում է՝ հակաարևմտյան կարգախոսներով: Հայաստանում այդպիսի կառույց էլ չկա: Ճիշտ է, Հայաստանը ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ անդամ է: Բայց պարադոքս է, որ Հայաստանը, ինչպես Ադրբեջանը, Ռուսաստանի հետ իր հարաբերությունները կառուցում է միջպետական հարաբերությունների մակարդակով՝ առանց հենվելու այսպես կոչված ռուսամետ ուժերի վրա:
Իսկ նրանք կարող էին Բաքվի համար ստեղծել բարենպաստ հնարավորություններ, որ նա չի կարող կամ չի ցանկանում օգտագործել իր ազգային շահերով՝ պրոյեկտելով ղարաբաղյան իրավիճակի վրա: Նկատի ունեմ, որ Ադրբեջանի իշխանական ռեսուրսը՝ կողմնորոշված կոնֆլիկտի լուծմանը՝ օգտագործելով քաղաքական-տնտեսական մանրևները դեպի Արևմուտք, Ռուսաստան, Թուրքիա, Իրան, գործնականում սպառված է: Գնալով այդ ճանապարհով՝ Բաքուն միշտ դառնում է այս կամ այն աշխարհաքաղաքական կոնկրետ իրավիճակի պատանդը՝ չկուլտիվացնելով ու չհամախմբելով ղարաբաղյան կարգավորմամբ շահագրգիռ լրացուցիչ ուժերը: Թեքումը դեպի Թուրքիա կամ Իրան, իրավիճակը տանում է փակուղի: Ռուսաստանին լիովին բավարարում է Ադրբեջանի հետ հարաբերությունների ներկա մակարդակը: Փոխելու համար Ռուսաստանի վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորմանը, նոր ու լուրջ ազդակներ են պետք, որ կձևավորեն այլ քաղաքական ուժեր, այլ ոչ թե նրանք, որ այս կամ այն կերպ հետևում են տեղական ազգայնականության գաղափարախոսությանը: Խոսքը ռուսամետ դառնալու, Ադրբեջանի նկատմամբ հայրենասիրաբար տրամադրված քաղաքական ու հասարակական ուժերի մասին է, ավելի ստույգ՝ ռուսական կուսակցության ստեղծման՝ նկատելի, այլ ոչ թե դեկորատիվ ներկայացվածությամբ խորհրդարանում ու կառավարությունում:


Ժամանակին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը, մեծ ուշադրություն դարձնելով ռուսաց լեզվին, ռուսկան մշակույթին ու ռուսների վիճակին հանրապետությունում, ղեկավարվում էր ոչ թե Մոսկվայից քաղաքական հաճոյախոսություններ ստանալու հույսերով, այլ զուտ պրագմատիկ քաղաքական նկատառումներով: Նա ճիշտ ու գրագետ գնահատում էր պատմական անցյալը, ժողովուրդների մեկ պատմաաշխարհագրական տարածքում համարյա 200-ամյա համակեցության դրական ու բացասական առանձնահատկությունները, չէր վախենում, որ «Ադրբեջանի ուկրաինացում» կլինի, կամ հանրապետությունը կհայտնվի Ռուսաստանի աշխարհաքաղաքայն ազդեցության դաշտում: «Իր» ռուսների վրա հենվելով՝ նա մտադիր էր ոչ միայն ակտիվորեն խաղալ ռուսական ընդարձակ դաշտում, այլև ակտիվ մանևրել Մոսկվայի, Անկարայի, Թեհրանի միջև: Ադրբեջանի խնդիրն այսօր այն է, որ մեծ քաղաքականության փակագծերից հանել է իր բազմաէթնիկության գործոնը, իր ազգային ինտելեկտուալ հանրությանը կենտրոնացրել է բացառապես թյուրքականության վրա՝ զրկելով իրեն գործողությունների ավելի մեծ ազատությունից, այդ թվում՝ ղարաբաղյան ուղղությամբ՝ 1918−1920-ականներից հետո հերթական անգամ քշելով իրավիճակը անկայուն աշխարհաքաղաքական մոդելավորման գոտի:


Հանելուկ է առայժմ, երեք գլխավոր աշխարհաքաղաքական խաղացողները՝ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, ի՞նչ հիմք կվճռեն դնել Անդրկովկասի կոնֆլիկտների կարգավորման մեջ՝ քաղաքակրթական-պատմական կամ այլ, քանի որ տարածաշրջանը իբրև աշխարհաքաղաքական ֆենոմեն պարունակում է հակասություններ արդեն իր բուն էությամբ: Մի կողմից ծայրամաս է, որ չի առնչվում մեծ քաղաքականության ոլորտին, մյուս կողմից գերտերությունների համար հետաքրքրություն ունեցող տարածք է, որ վաղ թե ուշ նախաձեռնելու են բարդ կոլիզիաներ կուսակցական շինարարության մեջ՝ ներառելով թուրքամետ, իրանամետ կամ այլ ուժեր: Ադրբեջանի քաղաքակական լանդշաֆտում առայժմ նրանք թույլ են ներկայացված և նախընտրում են քողարկված գործել: Բայց վաղը ամեն ինչ կարող է այլ լինել, երբ Բաքվում վերջնականապես փլուզվեն արևմտամետ ակնկալիքները:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Ադրբեջանը, իհարկե, կընտրի նոր Միլի մեջլիս, որն ավելի լավ կկատարի տեր և տիկին Ալիևների հանձնարարությունները ու առաջ կտանի երկիրը դեպի առաջավոր դիրքեր: Խնդիրը ընտրությունները չեն, որ հաստատապես չեն փոխելու Ադրբեջանի ոչ քաղաքական դաշտի պատկերը, ոչ արտաքին կամ ներքին քաղաքականությունը: Խնդիրը ցանկացած երկրի ինքնիշխանությունն է, որ վտանգվում է, երբ որևէ երկրի ներսում քաղաքական կուսակցությունները դառնում են ինչ-որ այլ երկրին միտված: Ազգային անվտանգությունն է խնդիրը, այսինքն՝ Մոսկվան փորձում է իշխանությունը վերցնել ներսից՝ ազգային կուսակցությունների ձեռքով, որ իշխանության գալով կամ իշխանության ու քաղաքականության վրա ազդելու հնարավորություն ունենալով՝ վարում են կամ պիտի վարեն ռուսամետ քաղաքականություն: Որքան էլ տհաճ է, բայց Ռասիմ Մուսաբեկովը Հայաստանի դեպքում ճիշտ է՝ քաղաքական դաշտում, խորհրդարանում կան ու ձևավորվում են ռուսամետ կուսակցություններ: Նպատակը՝ Արցախից մինչև փողոցների վերանվանում ու արձանների տեղադրում՝ վերջին խոսքը Մոսկվային հանձնելն է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2437

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ