Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Նա­խան­ձախն­դիր ու պա­հան­ջա­տեր

Նա­խան­ձախն­դիր ու պա­հան­ջա­տեր
11.02.2020 | 00:53
Մեր օ­րե­րում քրիս­տո­նեու­թյուն բա­ռի կող­քին ա­մե­նա­շատ գոր­ծած­վող բա­ռը շատ եր­կար «հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյունն է», բառ, որ հան­դուր­ժում են շատ քրիս­տո­նյա­ներ, գաղջ ու գոլ մի բառ, որ ա­մեն մե­կին չի հա­ջող­վում կուլ տալ:
Պարզ չէ միայն, թե երբ­վա­նից այդ լպր­ծուն բա­ռը սո­ղոս­կեց քրիս­տո­նեու­թյու­նը բնո­րո­շող հաս­կա­ցու­թյուն­նե­րի մեջ ու հար­մար տե­ղա­վոր­վեց, ա­սենք, «հնա­զան­դու­թյուն» ու «խո­նար­հու­թյուն» բա­ռե­րի կող­քին:
Հա­մե­նայն դեպս այդ բա­ռը չկար ա­հեղ ու կոր­ծա­նիչ ջր­հե­ղեղ հա­րու­ցած, Աստ­ծո` միայն Աստ­ծուն հա­տուկ զղջ­ման մեջ, այդ բա­ռը չկար սո­դոմ­գո­մո­րյան գե­հեն հր­դե­հած, Աստ­ծո` միայն Աստ­ծուն հա­տուկ զզ­վան­քի մեջ, այդ բա­ռը չկար նաև, երբ «բա­նը մար­մին ե­ղավ և բնակ­վեց մեր մեջ», այդ բա­ռը չկար Հի­սու­սի` չվա­նից սար­քած խա­րա­զա­նի հար­ված­նե­րի մեջ, այդ հան­դուր­ժո­ղու­թյու­նը չկար Խա­չի փր­կա­րար թևե­րի մեջ, այդ հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյու­նը ամ­բող­ջու­թյամբ կորց­րեց իր երբևէ լի­նե­լու կենտ հնա­րա­վո­րու­թյու­նը Հա­րու­թյան պայ­ծառ Կի­րա­կի օ­րը:
Այդ իսկ պատ­ճա­ռով այն իս­պառ բա­ցա­կա­յում էր սր­բե­րի և նա­հա­տակ­նե­րի սխ­րանք­նե­րում, ա­նա­պա­տա­կան հայ­րե­րի հան­դարտ ու ա­ղո­թամր­մունջ, ջեր­մե­ռանդ խո­նար­հու­թյան մեջ: Բայց այն հնա­րա­վոր դար­ձավ ծույլ ու ա­լար­կոտ մարդ­կանց ա­մե­նա­հա­մար­ձակ ձգ­տում­նե­րում և հնա­րա­վոր դարձ­րեց նրանց հա­մար մոխ­րա­գույ­նի հա­ճե­լի գաղ­ջու­թյու­նը: Բո­լո­րո­վին պարզ չէ, թե ինչ պի­տի հան­դուր­ժի քրիս­տո­նյան. Աստ­ծու՞ն... պի­տի պաշ­տի, իր խա՞­չը... պի­տի պար­ծան­քով կրի, իր նմա­նի՞ն... պի­տի սի­րի, ար­դա­րու­թյու­՞նը... պի­տի հե­տամ­տի, մե՞ղ­քը... պի­տի մեր­ժի, Չա­րի՞ն... պի­տի ա­մո­թա­հար ա­նի. հան­դուր­ժե­լու ո­չինչ չի մնում:
Չի հան­դուր­ժում ո՛չ Աստ­ված, ո՛չ ա­ռա­ջին Հպար­տը. ա­ռա­ջի­նը` մեղ­քը, երկ­րոր­դը` ար­դա­րու­թյու­նը, նրանք չեն հան­դուր­ժում մի­մյանց:
Շատ տա­րօ­րի­նակ է, որ այ­սօր հան­դուր­ժո­ղու­թյան մա­սին խո­սող­նե­րը, նրանք, ով­քեր պն­դում են, որ պետք չէ հան­դուր­ժել որևէ բռ­նու­թյուն, որ մարդ­կանց շա­հա­գործ­մա­նը վերջ դր­վեց քրիս­տո­նեու­թյամբ, քրիս­տո­նյա­նե­րին են հա­մո­զում հան­դուր­ժել ի­րենց հան­դեպ այ­լակ­րոն­նե­րի և ան­հա­վատ­նե­րի որևէ ան­հան­դուր­ժե­լի վե­րա­բեր­մունք: Մենք կա­րող ենք հան­դուր­ժող լի­նել, երբ խոս­քը վե­րա­բե­րում է մեր ան­ձին և անձ­նա­կան շա­հին, իսկ երբ շո­շափ­վում է Աստ­ծո «շա­հը», պետք է լի­նել ոչ թե կրա­վո­րա­կան, այլ նա­խան­ձախն­դիր ու պա­հան­ջա­տեր: Մահ­մե­դա­կան­նե­րը ա­վե­լի պատ­վախն­դիր են ի­րենց սուտ մար­գա­րեի չե­ղած ի­րա­վունք­նե­րը պաշտ­պա­նե­լիս, իսկ մենք, չգի­տես ին­չու, նա­խընտ­րում ենք հան­դուր­ժել, երբ մեզ փոր­ձում են հա­մո­զել, թե մեր սուրբ և ճշ­մա­րիտ, քաղցր ու հեզ Հի­սու­սը հեր­թա­կան մի կրո­նի հիմ­նա­դիր ու ա­ռաջ­նորդ է, թե Նա այ­լընտ­րանք է, բուդ­դա­նե­րի ու մու­հա­մեդ­նե­րի շար­քում: Մենք չենք վի­րա­վոր­վում և չենք էլ վի­րա­վո­րում, չենք ոտ­նա­հա­րում մարդ­կանց` «ի­րենց կար­ծի­քը ա­զա­տո­րեն ար­տա­հայ­տե­լու ի­րա­վուն­քը»` փո­խա­րե­նը ոտ­նա­կոխ ենք ա­նում մեր Ար­դար, Ճշ­մա­րիտ, Ո­ղոր­մած Աստ­ծո Սերն ու Ինք­նան­վի­րու­մը, տրո­րում ենք մեզ հա­մար ցա­վող և մեր մեղ­քե­րով ար­դեն իսկ խոց­ված Նրա սիր­տը: «Հար­գե­լով մարդ­կանց ի­րա­վունք­ներն» ու հա­ճո­յա­նա­լով այ­լա­դա­վան­նե­րին` մենք ար­հա­մար­հում ենք մեր Աստ­ծուն. մի քիչ մտա­ծենք այդ մա­սին, երբ ե­կե­ղե­ցում վառ­ված մո­մի առջև «ա­ղո­թում ենք»...
Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Գո­րիս
Դիտվել է՝ 1570

Մեկնաբանություններ