Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Չի­նաս­տա­նին օգ­նու­թ­յուն կցու­ցա­բե­րե՞նք

Չի­նաս­տա­նին օգ­նու­թ­յուն կցու­ցա­բե­րե՞նք
14.02.2020 | 02:22
Չի­նաս­տանն այս օ­րե­րին օգ­նու­թյուն է ստա­նում տար­բեր եր­կր­նե­րից ու կա­ռույց­նե­րից՝ նոր տի­պի կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րե­լու հա­մար։ Չի­նաս­տա­նին այժմ ա­մե­նից շատ անհ­րա­ժեշտ են դե­ղա­մի­ջոց­ներ, պաշտ­պա­նիչ հա­գուստ, ակ­նոց­ներ ու դի­մակ­ներ։ Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը կար­ծես թե տե­ղից չի շարժ­վում իր օգ­նու­թյու­նը ցույց տա­լու հա­մար։ Հա­մե­նայն դեպս‚ պաշ­տո­նա­կան մա­կար­դա­կում օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րե­լու մա­սին որևէ տե­ղե­կու­թյուն չկա։ ՀՀ փոխ­վար­չա­պետ Տիգ­րան Ա­վի­նյա­նը Չի­նաս­տա­նի դես­պա­նի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ նշել է, որ Հա­յաս­տա­նը պատ­րաստ է հնա­րա­վոր մի­ջոց­նե­րով ա­ջակ­ցու­թյուն ցու­ցա­բե­րե­լու բա­րե­կամ Չի­նաս­տա­նին, սա­կայն պատ­րաս­տա­կա­մու­թյու­նը գոր­ծի չի վե­րած­վում և մնա­ցել է հայ­տա­րա­րու­թյան մա­կար­դա­կում։ Օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րե­լու մա­սին հայ­տա­րա­րել է Գյում­րիի քա­ղա­քա­պե­տա­րա­նը, սա­կայն դա չի կա­րե­լի դի­տար­կել ՀՀ կա­ռա­վա­րու­թյան օգ­նու­թյուն։
Հա­վա­նա­բար կա­ռա­վա­րու­թյան շեն­քում նս­տած­նե­րին պետք է հի­շեց­նել‚ որ միջ­պե­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը պա­հան­ջում են ա­ղե­տա­լի վի­ճա­կում հայ­տն­ված եր­կր­նե­րին օգ­նու­թյան ձեռք մեկ­նել. կարևոր չէ‚ թե ինչ­քան հնա­րա­վո­րու­թյուն ու­նես։ Պարզ է‚ որ Հա­յաս­տա­նը չի կա­րող մե­ծա­ծա­վալ օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րել բազ­մա­մի­լիար­դա­նոց բնակ­չու­թյուն ու­նե­ցող երկ­րին, բայց տրա­մա­բա­նու­թյու­նը‚ դի­վա­նա­գի­տու­թյու­նը և վեր­ջա­պես բա­րո­յա­կա­նու­թյու­նը հու­շում են‚ որ մա­հա­ցու վի­րու­սի դեմ պայ­քա­րող երկ­րին պե­տա­կան մա­կար­դա­կով ա­ջակ­ցու­թյուն պետք է ցու­ցա­բեր­վի։ Եվ վատ չէր լի­նի‚ որ այ­սօր այդ երկ­րին օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րող եր­կր­նե­րի թվում հն­չեր նաև Հա­յաս­տա­նի ա­նու­նը։
Չի­նաս­տա­նը կհաղ­թա­հա­րի կո­րո­նա­վի­րու­սը։ Հայտ­նի ա­սաց­վածք կա՝ բա­րե­կա­մին փոր­ձան­քի ժա­մա­նակ են ճա­նա­չում‚ հու­սով ենք՝ Հա­յաս­տա­նը կկա­րո­ղա­նա պահ­պա­նել դեմ­քը։
Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 4271

Մեկնաբանություններ