Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Էներգիա նաև անձրևից է հնարավոր ստանալ

Էներգիա նաև անձրևից է հնարավոր ստանալ
18.02.2020 | 22:32

140 վոլտ լարում կարելի է ստանալ սովորական անձրևի ժամանակ. նմանատիպ բացահայտում են արել Հոնկոնգի գիտնականները: Այս մասին գրում է korrespondent.net կայքն՝ իր հերթին հղում անելով Science Daily ամսագրում տեղ գտած հետազոտության արդյունքներին:

Էներգիա ստանալու համար բավարար է, որ անձրևի կաթիլն ընկնի 15 սմ բարձրությունից ու հոսանք արտադրի: Առաջացող էներգիան դեռևս լուսադիոդային 100 լամպերի կարող է սնուցել:

Աղբյուրը գրում է, որ հոնկոնգցի ինժեներների ստեղծած գեներատորը, որ անձրևի կաթիլներից էներգիա է ստեղծում, նախկինում եղած գեներատորից հիմնական երկու տարբերություն ունի: Դրանցից մեկը նյութն է, ինչից պատրաստված է սարքը, մյուսը՝ ալյումինային էլեկտրոդի և ինդիումի օքսիդի առկայությունը, որ դրական ազդեցություն է ունենում էներգիայի արտադրման, պահպանման ու լիցքավորման համար:

Դիտվել է՝ 580

Մեկնաբանություններ