«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը հրաժարական չի տա

ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը հրաժարական չի տա
18.02.2020 | 22:40

«Հրաժարական չեմ պատրաստվում տալ», - Աժ-ում Մարդու իրավունքների և Պաշտպանության հանձնաժողովների համատեղ փակ քննարկումից հետո հայտարարեց ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, բայց այլ պաշտոնանկությունները չբացառեց: Քննարկումն ավելի քան 2 ժամ տևեց: Այս տարի խաղաղ պայմաններում 13 զինծառայող է մահացել:

«Կադրային փոփոխություններ կլինեն, որոնց մասին պաշտոնապես կլինեն հրամանագրերը, իսկ Արցախի ՊՆ նախարարի հրաժարականի վերաբերյալ, ես կարծում եմ, դա մեր իրավասության խնդիրը չէ, դա Արցախի նախագահի ու Արցախի պաշտպանության նախարարի խնդիրն է», - ասաց նա: Ռազմական ոստիկանության պետի հրաժարականի հավանականության մասին Արտակ Դավթյանը նշեց. «Ես չեմ կարող մեկնաբանել, վարչապետի իրավասության տակ են: Ինչ որոշում կընդունի ղեկավարությունը, մենք պարտավոր ենք կատարել»: Արտակ Դավթյանը փակագծեր չբացեց, ասաց՝ քրեական ենթամշակույթի էլեմենտներ բանակում կան. «Մեղավորը կորոշվի դատարանի վճռով, երբ դատարանի վճիռները կլինեն, նշանակել պատասխանատուներ հիմա որևէ դեպքի հետ կապված, գտնում եմ, որ ճիշտ չի: Ինչ վերաբերում է կարգապահական կանոնադրությամբ անցնող տույժերին, այո, բոլոր դեպքերով ծառայողական քննություններ անցկացվում են: Ելնելով ծառայողական քննության արդյունքներից՝ մենք ունենք և կարգապահական կանոնադրությամբ օժտված, բոլոր իրավունքներով կատարված սպայական կազմի և պաշտոնից հեռացումներ, և զորացրումներ, այսինքն՝ կարգապահական տույժերի բոլոր գամաներով ունենք տարբեր հրաժարականներ, ասեմ, որ ունենք նաև խրախուսումներ, որոնք կանխել են ինքնասպանություններ, նույնպես ծառայողական քննության արդյունքներով կան»:


Անցած տարվա հունիսից, ըստ Դավթյանի, ինքնասպանության 8 դեպք է կանխվել։
Պաշտպանության ու անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը 2020-ի փետրվարը որակեց «շատ սուր»՝ ինքնասպանությունների կամ ինքնասպանության հասցնելու դեպքերը նկատի ունենալով. «Մեր քննարկումների մեջ այդ հարցերն ենք քննարկել: Ո՞նց է լինում, սովորական հեռախոսը կարող է դառնալ անհավասարության գործոն կամ ինչ-որ մեկի երեխա լինելը: Ի՞նչ հոգեբանություն է տիրում, այսօր Զինված ուժերում որտեղ է, որ մենք այդ բանը չենք նկատում հարաբերությունների մեջ: Մենք ունենք հաստիքային չլուծված հարցեր, որոնք պետք է լուծենք տարբեր մակարդակներում:


Նաև այսօր 2 հանձնաժողովի նիստ էր, բայց տիկին Թանդիլյանն էլ մասնակցում էր, և ինքը, բյուջետային հանձնաժողովի նախագահ լինելով, պարզվեց, որ մեր սպայակազմն ունի նաև սոցիալական խնդիրներ, որի լուծումը նաև կարևոր է այս երևույթները լուծելու ճանապարհին: Այդ հարցերն էլ ենք քննարկել, բազմաթիվ հարցեր ենք քննարկել», - մանրամասնեց Անդրանիկ Քոչարյանը:

Դիտվել է՝ 526

Մեկնաբանություններ