Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ալեն Սիմոնյանի հավաստմամբ՝ շատ հետաքրքիր և քաղաքականապես բուռն ժամանակահատված է սպասվում

Ալեն Սիմոնյանի հավաստմամբ՝ շատ հետաքրքիր և քաղաքականապես բուռն ժամանակահատված է սպասվում
18.02.2020 | 22:42

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ կձևավորվի «Ոչ»-ի ճակատ, իսկ եթե նույնիսկ չձևավորվի, անհանգստանալու որևէ բան չի տեսնում։ «Շատ հետաքրքիր, շատ քաղաքականապես բուռն և կարող եմ ասել, որ շատ հաճելի ժամանակահատված է սպասվում, որտեղ մենք կզրուցենք մեր քաղաքացիների հետ, կլսենք իրենց», - լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը։


Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին մասնակցելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Թե ինչ ձևաչափով կլինի քարոզարշավը, և վարչապետը պատրաստվում է արձակուրդ վերցնել, դեռևս պարզ չէ։ «Նույնիսկ էդ հարցադրումը մեր մեջ կա՝ ոնց մինչև վերջ բերենք, այսինքն՝ որ օրը ինչ է լինում, և դա ընթացքի մեջ է, թե կոնկրետ որտեղ և ինչ մասնակցություն կունենա։ Բայց պետք չի մարդկանց նաև հոգնեցնել՝ նաև դա պետք է հաշվի առնենք։ Կարող եմ ասել հետևյալը, որ վարչապետի մասնակցությունը, ինչպես ինքը նշեց արդեն, լինելու է, վարչապետը սիրում է ժողովրդի հետ շփվել, ժողովուրդը սիրում է իր վարչապետին, և մենք հաճույքով մտնելու ենք այս քարոզարշավի մեջ», - նշեց ԱԺ փոխնախագահը՝ դժվարանալով պատասխանել հարցին, թե վարչապետը արձակուրդ վերցնելո՞ւ է. «Չեմ կարող ասել, ես տեղյակ չեմ, ենթադրում եմ, որ կնայեն, կտեսնեն, թե օրենքի պահանջը ինչն է, և նաև հաշվի կառնեն վարչապետի ծանրաբեռնվածությունը, որովհետև իրոք շատ ծանրաբեռնված է»։


Քարոզարշավի պաշտոնական մեկնարկը երեկ էր, սակայն «Այո»-ի ճակատը լուռ էր։ Հարցին, թե ի վերջո, իշխանության համար ե՞րբ կմեկնարկի քարոզարշավը, Սիմոնյանն արձագանքեց. «Գիտե՞ք ինչ, կոնկրետ եթե դուք ի նկատի ունեք գործողությունները, աշխատանքը ամենօրյա ռեժիմով գնում է, հիմա այստեղ նույնպես կան շատ մարդիկ, որոնք աշխատում են և ավելի.... Գիտե՞ք ինչ, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Հայաստանի Հանրապետությանը մեր խոսքը լսելի լինի, հասկանալի լինի, ճիշտ ժամանակին լինի, ոչ շատ հոգնեցնի, ոչ էլ ինչ-որ իրավիճակ լինի, որտեղ որ ինչ-որ բան չհասցրեցինք ասել։ Եվ աշխատանքները տարվում են, կսկսենք էն ժամանակ, երբ կհամարենք ճիշտ»։

Դիտվել է՝ 517

Մեկնաբանություններ