ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

ՄԱԿ. Իդլիբի շուրջ ստեղծված իրավիճակը սարսափազդու է

ՄԱԿ. Իդլիբի շուրջ ստեղծված իրավիճակը սարսափազդու է
18.02.2020 | 22:43

Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը սարսափազդու է՝ հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատարը, մանրամասնելով՝ այս տարվա մեկուկես ամսում միայն տեղում շուրջ 300 խաղաղ բնակիչ է զոհվել, գերակշռող մասը՝ կառավարական զորքերի հարձակումներից:

«Անհրաժեշտ է հնարավորինս արագ դադարեցնել արյունահեղությունն ու մարդասիրական միջանցք բացել», - պնդել է հանձնակատար Միշել Բաչելետը: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը առաջխաղացումը դադարեցնելու միտք չունի: «Մենք վաղ թե ուշ կմաքրենք Իդլիբը», - երեկ հայտարարել է նա պետական հեռուստատեսությամբ:

Դիտվել է՝ 550

Մեկնաբանություններ