Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ռուբեն Մելիքյան. Մեր նախաձեռնող խումբը բաղկացած է իրավաբաններից, ոչ թե՝ քաղաքական գործիչներից

Ռուբեն Մելիքյան. Մեր նախաձեռնող խումբը բաղկացած է իրավաբաններից, ոչ թե՝ քաղաքական գործիչներից
18.02.2020 | 22:47

Մեր նախաձեռնող խմբի և անձամբ իմ հասցեին վերջին օրերին հնչում է քննադատություն, որ «ՈՉ»-ի դրոշը գետնին չթողնելով՝ մենք լեգիտիմացնում ենք հակասահմանադրական գործընթացը, Facebook-ում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ «Այս քննադատությունն առաջին հայացքից շատ ողջամիտ է թվում, այնուհանդերձ համաձայն չեմ, որ մեր մասնակցությամբ լեգիտիմացնում ենք այս հակասահմանադրական գործընթացը։
Պարզաբանեմ։


1) «Լեգիտիմությունը» քաղաքական կատեգորիա է, այլ ոչ իրավական։ Իրավական տիրույթում կարող ենք խոսել իրավաչափության և ոչ իրավաչափության մասին։
2) Մեր նախաձեռնող խումբը բաղկացած է իրավաբաններից և ոչ թե քաղաքական գործիչներից։ Ավելին, «ՈՉ»-ի կողմը ստանձնելու մեր հրապարակային հայտը և այդ կապակցությամբ ստանձնած հանձնառությունը կրում է ոչ թե քաղաքական, այլ իրավական ու քաղաքացիական բնույթ (հայտարարությունը՝ տես հղումում)։
3) Չլինելով քաղաքական ուժ և չհայտարարելով քաղաքական նպատակներ՝ մենք չենք կարող ո՛չ լեգիտիմացնել, ո՛չ էլ ապալեգիտիմացնել որևէ բան։
4) Ինչ վերաբերում է «իրավաչափությանը», ապա երևույթը կարող է լինել իրավաչափ կամ ոչ իրավաչափ՝ անկախ դրանում որևէ մեկի կամ խմբի մասնակցությունից։ Բերեմ օրինակ։ X-ը ոտնձգություն է գործում Y-ի նկատմամբ։ Ի՞նչ է՝ իրավաչափ եղանակներով դիմադրելով այդ ոտնձգությանը՝ Y-ը «լեգիտիմացնու՞մ» է ոտնձգությունը», - գրել է Ռուբեն Մելիքյանը:

Դիտվել է՝ 910

Մեկնաբանություններ