Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ԵԱՀԿ. Անջեյ Կասպրշիկը ձեռնարկում է իր մանդատից բխող գործողություններ

ԵԱՀԿ. Անջեյ Կասպրշիկը ձեռնարկում է իր մանդատից բխող գործողություններ
18.02.2020 | 22:49

Tert.am-ը գրավոր պարզաբանում է խնդրել ԵԱՀԿ-ից հրապարակման մասին, թե հանդիպում եղե՞լ է ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ, կողմերի հավասարության պահպանության սկզբունքից ելնելով ինչ հանդիպում է նախատեսված Արցախում՝ և ում հետ, կամ նախատեսվա՞ծ է, թե ոչ համարժեք հանդիպում և ի՞նչ նշանակություն ունեն այդ հանդիպումները հակամարտության կարգավորման համար:

ԵԱՀԿ-ից հայտնել են. «Դեսպան Անջեյ Կասպրշիկը ձեռնարկում է իր մանդատից բխող գործողություններ, ներառյալ՝ հանդիպումներ տարածաշրջանի տարբեր զրուցակիցների հետ: Նա իր դիտարկումների վերաբերյալ տեղեկություն է տրամադրում ԵԱՀԿ նախագահությանը և Մինսկի խմբին: Սա և նրա կողմից իրականացվող մնացած գործողություններն ընդունվում և աջակցություն են ստանում: Դեսպան Կասպրշիկը կշարունակի ճանապարհորդել ամբողջ տարածաշրջանում՝ իր մանդատին համապատասխան՝ նպատակ ունենալով աջակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»:

Դիտվել է՝ 812

Մեկնաբանություններ