Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Բաշար Ասադը խոստացել է շարունակել պատերազմը Հալեպի եւ Իդլիբի համար

Բաշար Ասադը խոստացել է շարունակել պատերազմը Հալեպի եւ Իդլիբի համար
18.02.2020 | 22:53

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ սիրիական բանակը կշարունակի գրոհայիններից ազատագրել Հալեպը եւ Իդլիբը, չնայած հյուսիսի ճնշմանը: Նրա գնահատականով՝ ծայրամասերի ազատագրումը դեռ չի նշանակում պատերազմի լիակատար ավարտ կամ ահաբեկչության լիակատար վերացում, կլինի ահաբեկիչների պարտության սկիզբ:

«Հալեպը եւ նրա հետ միասին ամբողջ Սիրիան հաղթել են վախը, որը ցանկանում էին տարածել մեր սրտերում, հաղթել են ատելությանը, դավաճանությանը եւ պառակտումներին: Բայց Սիրիայի թշնամիները չեն հանձնվում եւ նրանց սադրանքները չեն ավարտվել, այդ պատճառով սիրիացիները պետք է պատրաստ լինեն նոր ճակատամարտերի»,- հայտարարել է Սիրիայի նախագահը: Նա հարգանքի տուրք է մատուցել Հալեպի բնակիչների հերոսությանը, որ չեն հանձնվել սննդի, ջրի և էլեկտրաէներգիայի պակասի խիստ պայմաններում: Ասադը հորդորել է օգտագործել իրենց «կայունությունն ու անսասան կամքը»՝ քաղաքը վերակենդանացնելու և Սիրիայի տնտեսության մեջ իր առաջատար դերը վերականգնելու համար:

Դիտվել է՝ 998

Մեկնաբանություններ